Հանրային ռադիոյում եկել է Բաքվի ժամանակը. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Հիշո՞ւմ եք, որ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել էր ԱԱԾ-ին զբաղվել սատանաներ փնտրելով: Հետո էլ վերահաստատել էր ասածը, թե՝ «Առանց կատակի, ես ԱԱԾ-ին հանձնարական եմ տվել՝ պարզել որոշ շրջանակների ու սատանայի համագործակցության ձեւերն ու ուղիները»: Այս հարցին խիստ հետեւողական էր Փաշինյանը եւ երեւանյան համերգներից մեկի ժամանակ էլ գրառում էր արել. «Հատուկ ստուգել ենք. տարածքում սատանաներ եւ սատանիստներ չկան»: Բայց ինչպես ասում են՝ հեռու ման արի, մոտիկ գտիր: Նավակ Ճոճող մականունով հայտնի ՔՊ-ական պատգամավոր ՎԻԼԵՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ լրատվամիջոցներից մեկի հարցին, թե՝ Մայր Տաճարի վերաօծման արարողությանը հրավեր ստացե՞լ է, պատասխանել է. «Ես սատանիստ եմ, ինձ չեն կարող հրավիրել»: Առաջին հայացքից կարող է այս ամենը ծիծաղելի թվալ, բայց ոչ, իհարկե, Փաշինյանի համար, չէ որ նա պնդում էր. «Ծիծաղում եք, բայց դա անվտանգության խնդիր է: Ով էդպիսի տեղեկություն ունի, թող դիմի ԱԱԾ»: Հիմա հարց՝ արդյոք ԱԱԾ-ն գնալու է Վիլեն Գաբրիելյանի ինքնախոստովանության հետքերով:

Անդրադարձանք Ազգային անվտանգության ծառայությանը, հիշեցինք Հանրային ռադիոյի նորանշանակ տնօրեն ԱՐՄԵՆ ՔՈԼՈՅԱՆԻՆ, որը մինչ մրցույթով, ըստ մրցակիցների, զոռով ընտրվելը, «Ազատություն» ռադիոկայանի աշխատակից էր: Պարզվում է՝ վերջինս Հանրային ռադիոյում փակցրել է տարբեր երկրների ժամանակը ցույց տվող ժամացույցներ, այդ թվում՝ մեր թշնամական երկու պետությունների՝ Բաքվի ու Անկարայի: Սա բնականաբար հարուցել է ռադիոյի շատ աշխատակիցների եւ ոչ միայն աշխատակիցների արդարացի վրդովմունքը: Ընդ որում, այս ամենը տեղի է ունեցել Արցախը հանձնելու տարելիցին ընդառաջ: Բարձրացված աղմուկին ի պատասխան էլ, Քոլոյանը մնացել է անդրդվելի: «Հետաքրքիր է՝ Արմենը տեղյա՞կ է, որ Բաքվի կողմից ստեղծվել է պետական «Արեւմտյան Ադրբեջան» ՀՌ, որը գտնում է, որ Հայաստան չկա՝ այն Արեւմտյան Ադրբեջան է եւ մեր մայրաքաղաքն էլ անվանում է «ԻՌԵՎԱՆ»... Կրկնում եմ՝ դա արվում է պետական մակարդակով»,- նշում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը: Ի՞նչ ասես, արձանագրենք, որ Հանրային ռադիոյում եկել է Բաքվի ժամանակը…

Դե ինչպե՞ս չասես՝ եկել է Բաքվի ժամանակը, երբ իրավապահների թիրախում են կրկին հայտնվել պատերազմի մասնակիցները: Օրերս իշխանության յուրացման ենթադրյալ նախապատրաստման աղմուկ հանած գործով կալանավորվել է 44 օրյա պատերազմի մասնակից, Արցախի հերոս, 44-օրյա պատերազմում զոհված Ռուստամ Գասպարյանի եղբայրը՝ «Սեւ Հովազ»-ի նախագահ ՍԵՐՈԲ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ: Նրա պաշտպան փաստաբան Գուրգեն Գրիգորյանը շեշտում է, որ իր պաշտպանյալն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։«Վարույթում հիմնավոր կասկածի շեմի հաղթահարման խնդիր ունենք։ Վարույթում ապացուցողական բազան բացակայում է։ Վարույթն իրականացնող մարմինը վերացական մոտեցում է ցուցաբերում գործին»,- նշել է նա եւ ընդգծել, որ Սերոբ Գասպարյանը որեւէ կապ չի ունեցել իշխանության յուրացման փորձի հետ: «Նա իր գործունեության ընթացքում շատ անձանց ու հասարակական կազմակերպությունների հետ է շփվում, բայց դա չի նշանակում, որ նա գործունեությունն անօրինական է։ Նա կարող է ԱՄՆ-ում էլ կապեր ունենալ եւ այլ երկրերում` նույնպես, սակայն այդպիսի հարաբերությունները վարույթի հիմք չեն կարող հանդիսանալ»,- պարզաբանում է փաստաբանը: Մնում է հասկանալ, թե ինչո՞ւ հիմա եւ ի՞նչ է իշխանությունը փորձում հասկացնել՝ պատերազմի բովով անցած տղերքին:

Զարմացած է «Իրավունք»-ը

https://iravunk.com/sim/?p=293196&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը