Համաշխարհային Օլիմպիադա. Հայաստանի կանանց հավաքականը հաղթանակ տարավ
Սպորտ
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտին մոտեցող Համաշխարհային 45-րդ Օլիմպիադայի 8-րդ մրցափուլում 3,5-0,5 հաշվով հաղթեց Մոնղոլիայի թիմին:
Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը սպիտակ ֆիգուրներով, Աննա Սարգսյանը` սևերով, հաղթանակներ տարան, իսկ Մարիամ Մկրտչյանը սևերով ոչ-ոքի գրանցեց:
Զավեն Անդրեասյանի գլխավորած թիմը 13 միավորով բաժանում է 4-6-րդ տեղերը: Համաշխարհային Օլիմպիադայի ավարտին մնաց երեք տուր:
https://iravunk.com/sim/?p=293136&l=am/