Կյանքի փոքրիկ և աննկատ ուրախություններ, որ մարդը չի նկատում
ՀասարակությունԿյանքում կան շատ փոքրիկ ու շատ հաճախ աննկատ բաներ, որոնք մենք անում ենք գրեթե ամեն օր, բայց չենք էլ գիտակցում կամ չենք էլ մտածում այն մասին, թե ինչպես են դրանք դրական լիցքեր հաղորդում մեզ:
Եվ այսպես, կյանքի մի քանի փոքրիկ ուրախությունները․
Շուտ պառկել քնելու։
Ոտքերով խաղ անել ջրի մեջ։
Սայթաքել, բայց չընկնել։
Ավազը զգալ ոտքերի մեջ։
Ստանալ ցանկալի հաղորդագրություն։
Արթնանալ մղձավանջից հետո և հասկանալ, որ դա ընդամենը երազ էր։
Օրվա թոհուբոհից հոգնած նստել լռության մեջ:
Երբ քեզ շնորհավորում են մարդիկ, որոնց դու նույնիսկ չես էլ ճանաչում։

