«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ՀՀ ԿԳՄՍ գլխավոր քարտուղարը գրեթե 45 մլն դրամ արժողությամբ բնակարան է ձեռք բերել

Թեմա

«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ պետական հիմնարկի վերջին 10 տարիների գլխավոր հաշվապահը նախորդ տարեսկզբին նշանակվեց ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղարը։

Գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելիս պաշտոնատար անձի պաշտոնը ստանձնելու վերաբերյալ հայտարարագրում Հակոբյանը 1,5 ամիս աշխատելու համար ստացել է 2 մլն 219 հազար դրամ աշխատանքի վարձատրություն, իսկ ԿԳՄՍ գլխավոր քարտուղարի պաշտոնում վարձատրվել է ընդամենը 10 մլն դրամ։

Գլխավոր հաշվապահ եղած տարիներին 2020 թականին Հասմիկ Հակոբյանը ձեռք է բերել անհատական բնակելի տուն՝ գրեթե անհավանական 45 մլն դրամով, որը իրենց թույլ չեն կարող տալ որոշ պետական պաշտոնյաներ։
Հակոբյանը տրանսպորտային որևէ միջոց չի հայտարարագրել։

Գլխավոր քարտուղարի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 700 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները կազմել են 1 մլն 1 հազար դրամ։
2023  թվականի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 12 մլն 466 հազար դրամ, որից 10 մլն 148 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, 2 մլն 200 հազար դրամը «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ պետական հիմնարկից, իսկ 118 հազար դրամը՝ «ՔԼԵՎՐ ՏԵՔ» լոգիստիկ ընկերությունից։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 43 մլն դրամ։

Հասմիկ Հակոբյանի ամուսնու՝ Վարդան Սարգսյանի, հայտարարագրից հասկանում ենք, որ նշված անհատական բնակելի տունը գտնվում է Կոտայիք մարզի Բալահովիտ գյուղում։

Հակոբյանի ամուսնու հաշվետու տարվա եկամուտները կազմել են 5 մլն 22 հազար դրամ, որը երեք ընկերություններից ստացված աշխատանքի վարձատրություն է՝ «ՖԻՇՄԵՆ ԻՄՊՈՐՏ», «ԱՐՏՖԱՐՄ», «ՔԼԵՎՐ ՏԵՔ» ընկերություններից։

Հետաքրքիրն այն է, որ Վարդան Սարգսյանի հայտարարագրում ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 27 մլն դրամ, որը նույն բնակարանի հիփոթեքն է։

Անհասկանալի է, թե ինչպես է նույն օրը նույն տեղում ձեռք բերված բնակարանի հիփոթեքային վարկի մայր գումարի մնացորը կնոջ հայտարարագրում կազմել 43 մլն դրամ, իսկ ամուսնու հայտարարագրում՝ 27 մլն դրամ։

Նյութի աղբյուրը https://lurer.com/?p=595389&l=am

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան