ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՓՆՏՐԵԼ ԵՆ ԶԵՆՔ, ՑՈՒՑԱԿՆԵՐ, ԳՈՒՄԱՐՆԵՐ․ ՈՉԻՆՉ ՉԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

Իրավական

Երեկ ուշ երեկոյան դատարանը ազատամարտիկ, «Սև հովազ» ռազմահայրենասիրական ՀԿ նախագահ Սերոբ Գասպարյանին կալանավորելու որոշում է կայացրել։ Նրան կալանավորել են հանցավոր խումբ ձևավորելու և իշխանությունը զավթելու, յուրացնելու փորձի համար, որն «անկախ իրենց կամքից չի հասել ավարտին»։ 

 

 

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել «Իշխանությունը յուրացնելու նախապատրաստության դեպք» հայտնաբերելու եւ 7 անձի նկատմամբ մեղադրանք առաջադրելու մասին, որից 3-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

 

Մեզ նոր տեղեկություններ հասան Սերոբ Գասպարյանին կալանավորելու մասով։ Պարզվում է, ամիսներ շարունակ իշխանությունները մշակել են նրան կալանավորելու ծրագիրը։ Սերոբ Գասպարյանի մտերիմներից մեկը «Հրապարակին» տեղեկացրեց, որ ամիսներ շարունակ Գասպարյանն իրենց զգուշացրել է, որ իշխանությունները առիթ են փնտրում իրեն կալանավորելու համար։ Նա շատ սուր որակումներով էր հանդես գալիս Փաշինյանի եւ ՔՊ-ական իշխանության հասցեին:

 

Այս վարույթը հարուցելուց հետո խուզարկել են ոչ միայն Սերոբ Գասպարյանի տունը, որտեղ ոչինչ չեն հայտնաբերել, այլև մի շարք այլ, Արցախյան վերջին պատերազմին մասնակցած ու մարտական ուղի անցած այլ անձանց տները։ Սցենարը նույնն է եղել՝ խոշոր տրամաչափի զենքեր են փնտրել, ցուցակներ ու գումարներ, սակայն խուզարկություններն անարդյունք են ավարտվել` ոչինչ չեն հայտնաբերել։

 

Ըստ էության, մեղադրանքը կառուցված է ենթադրության եւ ցուցմունքի վրա, որ ինչ որ մեկը Ռուսաստանում զորավարժությունների պատրաստվող տղաներին ասել է, որ իրենց պատրաստում են, որ գան եւ Հայաստանում իշխանափոխություն իրականացնեն:

Մեզ տեղեկացրին նաև, որ 2 օր առաջ ԱԱԾ մեկուսարան տեղափոխված Սերոբ Գասպարյանին երեկ թույլ չեն տվել ուտելիք փոխանցել։ Գասպարյանի հարազատները կարողացել են նրան ուտելիք փոխանցել միայն ուշ երեկոյան։

Այս պահի դրությամբ ոչ մեկին թույլ  չեն տալիս տեսակցել կամ հանդիպել Սերոբ Գասպարյանին։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում