Թրամփի երկրորդ մահափորձը կարող են Զելենսկու «գլխին կախել»

Վերլուծություն

­Նա­խօ­րեին Սեր­գեյ Շոյ­գուն չհայ­տա­րար­ված այ­ցով մեկ­նել էր Դա­մաս­կոս, այն­տե­ղից էլ՝ Ի­րան: Ի­րա­նա­կան աղբ­յուր­նե­րը չհա­պա­ղե­ցին բա­ցատ­րել այ­ցի ի­մաս­տը. Ի­րա­նի եւ Ռու­սաս­տա­նի միջեւ աղ­մուկ հա­նած երկ­կողմ հա­մա­ձայ­նա­գի­րը գրե­թե պատ­րաստ է ստո­րագր­ման, եւ Շոյ­գո­ւի այ­ցը նպա­տակ ու­նի ա­վար­տին հասց­նել դրա ստո­րագր­ման հետ կապ­ված շտրիխ­նե­րը: Ե­թե բան չփոխ­վի, այդ կա­րե­ւո­րա­գույն փաս­տաթղ­թի ստո­րագ­րու­մը տե­ղի կու­նե­նա հոկ­տեմ­բե­րին՝ Կա­զա­նում կա­յա­նա­լիք ԲՐԻԿՍ-ի գա­գա­թա­ժո­ղո­վի շրջա­նակ­նե­րում:

­Ռուս-ի­րա­նա­կան այդ պայ­մա­նա­գի­րը, գաղտ­նիք չէ, որ են­թադ­րում է մաս­նա­վո­րա­պես կով­կաս­յան տի­րույ­թով ՌԴ-Ի­րան շփման լայն ճա­կատ: Այ­սինքն, ա­ռա­վե­լա­գույն կա­յուն ի­րա­վի­ճակ մեր տա­րա­ծաշր­ջա­նում, հյու­սիս-հա­րավ ուղղ­վա­ծութ­յան ա­ռա­վե­լա­գույն թա­փան­ցի­կութ­յամբ: Սա, ինչ­պես քա­նիցս ենք ժա­մա­նա­կին կար­ծիք հայտ­նել, են­թադ­րում է հայ-ադր­բե­ջա­նա­կան գոր­ծըն­թա­ցի վրա Մոսկ­վա­յի մաք­սի­մալ կենտ­րո­նաց­վա­ծութ­յուն եւ հան­գու­ցա­լու­ծում, ին­չը եւ այս օ­րե­րին տե­սա­նե­լի է (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=292993&l=am):

­Սա­կայն այս­տեղ հար­ցա­կանն այլ է՝ որ­քա­նո՞վ կա­րող է Վա­շինգ­տո­նը կա­սեց­նել իր հա­մար միան­գա­մայն ան­ցան­կա­լի այս գոր­ծըն­թա­ցը: Դա էլ մե­ծա­պես կախ­ված է ռուս-ա­մե­րիկ­յան ընդ­հա­նուր հա­կա­մարտ­ութ­յու­նից, ա­վե­լի կոնկ­րետ, թե ինչ փու­լում է այն այս պա­հին: Պու­տի­նի վեր­ջին եւ այդ­քան աղ­մուկ հա­նած հայ­տա­րա­րութ­յու­նը ե­կավ հու­շե­լու, որ ա­մեն ինչ ծայ­րաս­տի­ճան վատ է՝ Եր­րորդ աշ­խար­հա­մար­տից վայրկ­յան­ներ պա­կաս…

Ա­հա, այս ֆո­նին միան­գա­մայն ու­շագ­րավ ի­րա­վի­ճակ է սկսել զար­գա­նալ: Այս­պես, նա­խօ­րեին հեր­թա­կան մա­հա­փոր­ձը տե­ղի ու­նե­ցավ Թ­րամ­փի դեմ, դրա­նում մե­ղադր­վող Ո­ւես­լի Ռու­թին «տաք-տաք» վի­ճա­կում բռնե­ցին: Ու ան­մի­ջա­պես էլ պարզ դար­ձավ, որ… Զե­լենս­կին լր­ջա­գույն խնդիր­նե­րի մեջ է հայտն­վել:

Գ­րե­թե ան­մի­ջա­պես ի հայտ ե­կան հիմ­նա­վո­րում­ներ, որ Ռու­թը ոչ միայն ԱՄՆ Դե­մոկ­րա­տա­կան կու­սակ­ցութ­յան հա­վա­տա­րիմ հե­տե­ւորդն է, այլ նաեւ ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի ակ­տիվ մաս­նա­կից, նաեւ պա­տե­րազ­մի մաս­նակ­ցե­լու հա­մար վարձ­կան­ներ հա­վա­քագ­րող: Ըստ այդ տրա­մա­բա­նութ­յան, նա պետք է հստակ կա­պեր ու­նե­նար ուկ­րաի­նա­կան հե­տա­խու­զա­կան ծա­ռա­յութ­յուն­նե­րի հետ, եւ հար­ցը, թե ո՞վ է մա­հա­փոր­ձի նա­խա­ձեռ­նո­ղը, մե­խա­նի­կո­րեն ե­կավ օ­րա­կարգ:

Ուկ­րաի­նա­կան աղբ­յուրն այս­պես է ներ­կա­յաց­նում պատ­կե­րը. «Ուկ­րաի­նա­յի ԳՈՒՌ-ի հետ­քը Թ­րամ­փի դեմ մա­հա­փոր­ձի մեջ ա­վե­լի ու ա­վե­լի պարզ է դառ­նում: Հի­մա նա­խա­գա­հի աշ­խա­տա­կազ­մը փոր­ձում է հա­մո­զել, թե մե­ղադր­յա­լը թեեւ ներ­կա­յա­ցել է, որ­պես Ուկ­րաի­նա­յի ա­ջա­կից, սա­կայն Կիե­ւը նրան հետ ո­րե­ւէ ի­րա­կան կապ չի ու­նե­ցել…»:

Այ­սինքն, որ Ռու­թը քա­նիցս կապ­վել, իր ծա­ռա­յութ­յուն­ներն է ա­ռա­ջար­կել, սա­կայն Կիե­ւում նրան լուրջ չեն ըն­դու­նել եւ ռեալ կա­պեր նրա հետ չեն ստեղ­ծել: Ի­հար­կե, երբ մե­ղադր­վո­ղին բռնել են, նման ար­դա­րա­ցում­նե­րը, ճիշտ են դրանք, թե՝ ոչ, ո­րե­ւէ ար­ժեք չու­նեն: Ամ­բողջ հարցն այն է, թե Ս­պի­տակ տա­նը պե՞տք է, որ Ռու­թը խո­սի. ե­թե պետք ե­ղավ, նա նույ­նիսկ կեր­գի:

Ու­րեմն, Ս­պի­տակ տա­նը պե՞տք է: Մի կող­մից, այս պա­հին Թ­րամփն ա­մե­նաու­ղիղ ձե­ւով Բայ­դե­նին եւ Հա­րի­սին է մե­ղադ­րում ի­րեն սպա­նե­լու ծրագ­րե­րի մեջ, ո­րը ռեալ հար­ված է Հա­րի­սի վար­կա­նի­շին: Այ­սինքն, Ս­պի­տակ տա­նը ձեռն­տու կլի­նի, որ այլ մե­ղա­վոր ներ­կա­յաց­նեն հան­րութ­յա­նը: Բայց նաեւ, ե­թե հաս­տատ­վի, որ թե­լե­րը տա­նում են դե­պի Կիեւ, այդ դեպ­քում Բայ­դե­նը շատ տհաճ հար­ցե­րի է պա­տաս­խա­նե­լու` ին­չո՞ւ է հար­յու­րա­վոր մի­լիարդ­ներ տվել մի երկ­րի, որն այդ փո­ղե­րով ԱՄՆ նա­խա­գա­հի թեկ­նա­ծու­նե­րին փոր­ձում է սպա­նել: Ուս­տի` Ռու­թին կա­րող են փոր­ձել հո­գե­կան հի­վանդ հռչա­կել: Բայց դա էլ ճիշտ ու­ղի չէ. ա­պա­ցու­ցե­լը, հա­մե­նայն­դեպս` հան­րութ­յա­նը հիմ­նա­վոր պնդում­ներ ներ­կա­յաց­նե­լը, որ Ռու­թը ոչ մի հո­գե­կան էլ չէ, Թ­րամ­փը կա­րող է: Այս դեպ­քում Ս­պի­տակ տու­նը կա­րող է այլ դե­րում հայտն­վել` ի­րա­կան հան­ցա­գոր­ծին պար­տա­կո­ղի:

Այս հնա­րա­վոր տար­բե­րակ­նե­րի մեջ ա­մե­նա­հար­մա­րը կա­րող է դառ­նալ, որ Ռու­թը սկսի խո­սել: Ա­ռա­վել եւս, որ Կիե­ւը պարտ­վում է, եւ սա Բայ­դե­նի հա­մար կա­րող է ա­ռիթ դառ­նալ, որ Զե­լենս­կուց հետ քաշ­վի` «Մենք նրան օգ­նե­ցինք, իսկ այդ ե­րախ­տա­մոռ սրի­կան այս­պես պա­տաս­խա­նեց» բա­ցատ­րութ­յամբ: Ընդ ո­րում, չմո­ռա­նանք, որ Զե­լենս­կուց հրա­ժար­վե­լու ծրագ­րե­րի մա­սին ԱՄՆ-ում վեր­ջերս հա­մա­ռո­րեն խոս­վում էր: Իսկ այն, որ դե­մոկ­րատ­նե­րի օգ­տին գոր­ծող ա­մե­րիկ­յան ա­ռա­ջա­տար լրատ­վա­մի­ջոց­ներն ակ­տի­վո­րեն բա­ցա­հայ­տում են հան­ցա­գոր­ծի կա­պը Կիե­ւի հետ, այն դեպ­քում, երբ սկզբում հա­մո­զում էին, թե ոչ մի մա­հա­փորձ էլ չկա, հաս­տատ պա­տա­հա­կա­նութ­յուն չէ:

Ա­մեն դեպ­քում, այն, որ այս պատ­մութ­յան արդ­յուն­քում Վա­շինգ­տոնն այդ­պես էլ հա­վա­նութ­յուն չտվեց ա­մե­րիկ­յան ու բրի­տա­նա­կան հե­ռա­հար հրթիռ­նե­րով Ռու­սաս­տա­նի խոր­քե­րին հար­վա­ծե­լուն, իր հեր­թին է շատ բան ակ­նար­կում: Այ­սինքն, Զե­լենս­կուն չե­զո­քաց­նե­լով, նոր իշ­խա­նութ­յուն բե­րե­լու եւ խա­ղա­ղութ­յան գոր­ծըն­թա­ցի մեկ­նարկ տա­լու փո՞ւլն են փոր­ձում սկսել, ին­չի մա­սին խո­սում էր Շոլ­ցը: Ա­ռա­վել եւս, երբ Պու­տի­նի սպառ­նա­լիք­նե­րը, կար­ծես թե, տեղ հա­սան: Ու ե­թե այդ­պես է, այս գոր­ծըն­թա­ցից բխող է­ֆեկտ­նե­րը չե՞ն տա­րած­վի այլ ուղ­ղութ­յու­ններով, մաս­նա­վո­րա­պես՝ հա­րավ­կով­կաս­յա­ն: Հա­վա­նա­կա­նու­թյուն կա, բայց հար­ցա­կան­ներն էլ քիչ չեն: Կարճ ա­սած, սպա­սենք ա­մե­նա­մոտ զար­գա­ցում­նե­րին:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում