ԱԺ փոխխոսնակի կինը «դաչա» է գնել՝ կասկածելի էժան գնով

Հասարակություն

Նախկինների դղյակները հաշվող ու առգրավելու համար հազարավոր գործեր դատարան բերած ՔՊ-ականները աչք են փակում իրենց թիմում արագ հարստացողնրի վրա, որոնք տարատեսակ մեխանիզմներով փորձում են թաքցնել իրենց «նվաճումները» անշարժ գույքի եւ այլ կապիտալների ոլորտում։

2023 թ. Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում, շուրջ 33 հազար ԱՄՆ դոլարով ամառանոց է ձեռք բերել ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանի կինը՝ Իզաբելլա Թադևոսյանը։ Եվ հարկ է նկատել, որ Երևանին շարունակող Ջրվեժում թանկարժեք է անգամ դատարկ հողը առնվազն 20 տարի շարունակ։ Բայց չգիտես ինչ հրաշքով Հայաստանում անշարժ գույքի գների սրընթաց աճի ֆոնին ՔՊ-ական պաշտոնյայի կինը հաջողացրել է ֆանտաստիկ էժան գնով ձեռք բերել հողը` հետն էլ մի լավ ամառանոց` ընդամենը 33 հազար ԱՄՆ դոլարով ։

Միամիտների համար նշենք, որ Ջրվեժում միայն հողամասերի գները 500 քմ մակերեսի համար սկսվում է 50.000 դոլարից (համացանցի բաց աղբյուրներում ավելի թանկ է)։ Ուստի հարց է առաջանում, ինչպես է ԱԺ փոխխոսնակի կինը հաջողացրել այդքան էժան գնով ամառանոցը ձեռք բերել, գուցե թվերն են շփոթել հայտարարագիր ներկայացնելիս… Իսկ մի գուցե միտումնավոր հայտարարագրում շատ համեստ գնով է ներկայացրել անշարժ գույքի գնումը, որ աչք չծակի, և այդպիսով թաքցրել է եկամուտների աղբյուրը կամ մոլորեցրել է հայտարարագիրն հիմք ընդունած պետական կառույցին ու մեզ` քաղաքացիներին։

Կա պրակտիկա, որ պետական պաշտոնյաները հիմնականում իրենց նոր գույքը ձևակերպում են իրենց հարազատների, մտերիմների անունով` փորձելով թաքցնել իրենց ցոփ ու շվայտ կյանքը։ Հակոբ Արշակյանը, ով ԱԺ ամբիոնից ոչ մեկ անգամ է հոխորտացել ընդդիմադիրների վրա, թե բա ձեր «դաչաները», ձեր առանձնատները... փաստացի բուկլետով միջազգային զենքի էքսպո ցուցահանդեսին ներկայանալուց հետո կարողացել է ևս մեկ գույք ձեռք բերել` այն էլ առանձնատուն, ըստ այդմ հետ չմնալով կոլեգա քպ-ականներից, ովքեր ևս քայլելուց հետո ոչ միայն պաշտոններ նվաճեցին, այլեւ դարձան մի քանի բնակարանատեր ` Երեւանի թանկարժեք նորակառույցներում եւ ամառանոցներ գնեցին Ջրվեժում, Կարբիում եւ Ծաղկաձորում ։ 

Նյութի աղբյուր` https://lurer.com/?p=595098&l=am

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին