Որտեղից է փչում Նիկոլի աթոռին սպառնացող վտանգը

Ներքաղաքական

Այն, ինչին ականատես եղանք նախորդ շաբաթ խորհրդարանում, բացեց փակագծերը, թե ինչ է կատարվում իշխանության ներսում: Ըստ էության, ՔՊ-ական պատգամավորները սկսել են այլեւս չներկայացնել եւ չգեներացնել Նիկոլ Փաշինյանի այս կամ այն տեսակետներն ու դիրքորոշումները:

Ընդամենը շաբաթներ առաջ Նիկոլ Փաշինյանն իր մամլո ասուլիսի ժամանակ առաջին անգամ փորձում էր շոյել ռուսների եւ Ռուսաստանի Դաշնության ականջը՝ ընդգծված հարգալից հռետորաբանությամբ: Ավելին` նա նկատողություն արեց իր իսկ ընտանիքին պատկանող թերթի լրագրողին, որը որոշ քաղաքական գործիչների եւ փորձագետների վիրավորական արտահայտություններն էր կրկնում Ռուսաստանի հասցեին: Սա, իհարկե, եփած հավին էլ է պարզ, որ չէր կարող պատահականություն լինել, եւ ակնհայտ է, որ նախապես պլանավորված սցենար էր: Նա Հայաստանի անունից շնորհակալություն հայտնեց ՌԴ սահմանապահներին՝ «Զվարթնոց» օդանավակայանում կատարած աշխատանքի համար, չբացառեց Ռուսաստանի միջնորդական դերի եւ հայ-ադրբեջանական կարգավորման շուրջ ընթացող գործընթացներին ռուսների մասնակցության հնարավորությունը, միեւնույն ժամանակ, բացառեց ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու մասին որեւէ խոսակցություն: Այսքանից հետո, թվում էր, թե ՔՊ-ական պատգամավորներն էլ պետք է հանդես գան նույն դիրքերից՝ առնվազն չհակասելով ու չհերքելով իրենց շեֆին, բայց արի ու տես, որ Ալեն Սիմոնյանի ենթակայության տակ գտնվող դաշտում տրամադրությունները բոլորովին այլ են:

ՆԻԿՈԼԻ ԽՈՍՔԵՐՆ ԱՅԼԵՎՍ ՔՊ-ՈՒՄ ԳՐՈՇԻ ԱՐԺԵՔ ՉՈՒՆԵ՞Ն

Ըստ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի` Հայաստանի իշխանությունները պետք է մտածեն Իրանի եւ Թուրքիայի հետ սահմաններին ռուս սահմանապահների ներկայության նպատակահարմարության շուրջ, ինչի վերաբերյալ չուշացավ ՌԴ ԱԳ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հերթական «ապտակը»: ՔՊ կարկառուններից Վահագն Ալեքսանյանը սկսեց ցեխ շպրտել Ռուսաստան-Բելառուս Միութենական պետության ուղղությամբ, ինչի խայծն արագությամբ կերավ խորհրդարանական ամենամեծ ընդդիմությունը՝ ի դեմս «Հայաստան» դաշինքի: ՔՊ-ական մեկ այլ պատգամավորի՝ Հակոբ Ասլանյանի կարծիքով՝ Ռուսաստանը խանգարում է Հայաստանին նրա պետականության կայացման ճանապարհին: Նա համոզված է. «Պուտինը լավ դաշնակից չէ, Ռուսաստանը մեզ ճնշում է ու կատաղած է»: Այս շարքն անվերջ կարելի է շարունակել, իհարկե, չմոռանալով նաեւ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին, ում գնահատմամբ. «Միայն Ռուսաստանը չի կարող միջնորդ լինել, քանի որ նա հանդես է գալիս որպես կողմ»:

Ասել, թե ՔՊ-ականները ականջալուր չեն եղել Փաշինյանի ասուլիսին արտահայտած մտքերին, իհարկե՝ աբսուրդ կլինի, հետեւապես ի՞նչ է փոխվել ՔՊ-ի խոհանոցում, թերեւս ամենաուշագրավն է: Մերձիշխանական երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը կասեր. «Ես գիտեմ, թե ովքեր են տերերը…» : Փաստորեն, անգամ Ալեն Սիմոնյանի ընտանիքի անդամի վրա քրգործ հարուցելով էլ, Փաշինյանին չհաջողվեց չեզոքացնել նրան՝ որպես իր աթոռին սպառնալիքի: ՔՊ-ում ովքեր եւ ինչ դիրքորոշում կհայտնեն, տպավորություն է, որ որոշվում է ամերիկյան եւ արեւմտյան երկրների դեսպանատներում, այլ ոչ թե իշխող ՔՊ գրասենյակում: Ավելին՝ Նիկոլ Փաշինյանն անգամ բացահայտ անգործության մատնված այս կամ այն նախարարին պաշտոնից ազատելու համարձակություն այսօր չունի: Իսկ խորհրդարանում ալենականներին դիմակայելու առաքելությունը ստանձնում են քչերը, որոնցից է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անկուսակցական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Մարդ, ով, ուղիղ դիմելով Ալեն Սիմոնյանին, ասաց. «Մենք այստեղ եկել ենք, որ աշխատենք: Ժողովուրդ ջան, լիքը լուրջ հարցեր կան: Դուք ուզում եք` ո՞ւր էթաք՝ կոխըցրած շուտ-շուտ քվեարկենք, հարց մի տվեք, սուս, ձեն չհանեք: Չի՛ կարելի: Մենք աշխատավարձ ենք ստանում եւ բարձր աշխատավարձ ենք ստանում: Եվ պետք է մեր հարցերով պարզաբանենք այս օրենքները: Հիմա մենք օրենք ենք ընդունում: Առավոտյան հարցրեք՝ եթե մի քաղաքացի իմանա՝ ինչի մասին է, ես ականջներս կկտրեմ: Բա ինչի՞ ենք եկել: Եկել ենք պարզաբանենք, մարդիկ իմանան՝ ինչ ենք քննարկում, ինչի ենք հավաքվել: Եթե շտապում ենք, եկեք սենց պայմանավորվենք` նախագիծը բերեք, ոչ էլ զեկուցեք, քվեարկենք, գնա: Պրոբլեմ կա, շատ պրոբլեմներ ունենք մեր տնտեսության մեջ: Եկեք աշխատենք: Ով շտապում է, թող գնա՝ մենք մնանք աշխատենք»: Պարզ է չէ, որ նման կշտամբանքը, եթե ներքին աշխատանքային քննարկումների ժամանակ չի բարձրաձայնվում, այլ` խորհրդարանում, ուրեմն՝ իրոք, պրոբլեմ կա: Եվ պրոբլեմը ոչ միայն տնտեսական է, այլ պրոբլեմը Ալեն-Նիկոլ հարաբերություններն են, իսկ թե ում կողմում կհայտնվեն ՔՊ-ականների մեծամասնությունը, վստահաբար իրենք էլ չգիտեն. ինչպիսին կլինի դրսից հրահանգը, ըստ այդմ էլ, նրանցից մեկը կհայտնվի «թույլ օղակում»: Իսկ մինչ այդ՝ Նիկոլ Փաշինյանի ռուսամետ խաղերը կսանձվեն ալենսիմոնյանականների պրոարեւմտյան եւ հակառուսական հոխորտանքներով:

ԱՐԵՎՄՏՅԱՆ ԴԵՍՊԱՆԱՏՆԵՐԻ ՊԵՐՃԱԽՈՍ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ

Հաջորդ «ականը», որն Արեւմուտքը դրել է Նիկոլ Փաշինյանի իշխանության տակ, Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն է: Վերջինս մեկ շաբաթում ձերբազատվեց երեք ընդդիմադիր ավագանու անդամներից ու այս ամենի վերաբերյալ համառորեն լռում են արեւմտյան դեսպանատները: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ խիստ ու լալահառաչ հայատարարություններ նրանք կանեին, եթե նման մի դեպք տեղի ունենար նախկին որեւէ մի քաղաքապետի օրոք: Բայց Ավինյանի առաջ կանաչ լույս են վառել, նրան թեւ տալով, որ Նիկոլի օրվա տրամադրությամբ չի լքի քաղաքապետի պաշտոնը, ինչպես եղավ Հայկ Մարությանի դեպքում:

Արդյունքում ստացվում է, որ իբր Նիկոլ Փաշինյանը քիչ էր մնում խելքի գար, հասկանար, որ Եվրամիությունում մեզ ոչ ոք չի սպասում, ՌԴ-ից հրաժարվելն էլ նշանակում է Թուրքիային այստեղ բերել, եւ ահա նրա դեմ են դուրս եկել յուրայինները՝ սորոսականներով, ծռականներով, արեւմտամետ եվրոքվեականներով հանդերձ: Իսկ ո՞վ ինչ է փորձում շահել այս ամենից, միայն աթոռ: Ընդ որում՝ Նիկոլ Փաշինյանի համար ընդդիմությունն՝ իր իշխանությանը սպառնացող վտանգավորությամբ, ամենավերջին տեղում է: Խորհրդարանում արշալույսները խաղաղ են, ընդդիմադիր բիզնեսմենների գործերը՝ ընտիր: Ժողովրդին տանել-բերելով էլ այնքան է մաշեցվել իրական պայքարը, որ այսօր, օրինակ, Բագրատ սրբազանի թիվ մեկ խնդիրը դարձել է մի Մարզահամերգային համալիր լցնելը, երբ ընդամենը ամիսներ առաջ՝ մայիսին, ծով մարդ կար Հանրապետության հրապարակում: Ինչո՞ւ հասանք այս օրվան, որովհետեւ այդպես էլ փողոցային շարժումներն առաջնորդողները չառաջարկեցին հստակ օրակարգ, այլ կրկնեցին այն, ինչ ասում են բոլորը՝ Նիկո՛լ, հեռացիր: Իսկ Արեւմուտքը հեռակավարում է ե՛ւ իշխանությանը, ե՛ւ ընդդիմության շատ կոնկրետ շրջանակների:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում