Խնդիրն այստեղ կոնկրետ գաղափարն է, թե ինչի համար ենք հավաքվել. Արամ Հարությունյան

Ներքաղաքական
«Սրբազան պայքար» շարժման շուրջ ընդդիմադիր դաշտում առկա տարբեր քննարկումները դեռեւս շարունակում են մնալ մամուլի ուշադրության կենտրոնում: Հատկապես այն քաղաքական ուժերի ներկայացուցիչները, որոնք ներկա էին գտնվել Բագրատ սրբազանի հետ վերջին հանդիպմանը, նրանցից յուրաքանչյուրն այլ դիրքորոշում է շարունակում առաջ քաշել: Որոշ կուսակցությունների ներկայացուցիչներ նշել են, որ այդ հանդիպմանը քիչ քաղաքական այրեր են ներկա գտնվել: Այս ամենի շուրջ «Իրավունք»-ը զրուցել է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ, ով ներկա էր սրբազանի հետ տեղի ունեցած փակ հանդիպմանը:
 
«Խնդիրը հետեւյալն է, որ այս քաղաքական խորհուրդն այնպես չէ, թե որեւէ պարտադիրի միտում ունի: Օրինակ, նաեւ ցանկություն պետք է լինի: Մեկ անգամ եւս պետք է կրկնեմ, որ այնպես չէ, որ եթե տվյալ անձը որևեւէ X թվով ինչ-որ մի հանդիպմանը գալիս է, մյուսին դառնում է X-2 կամ X+1, էական բան չի փոխում, որովհետեւ կրկնում եմ՝ մեզ միավորում է դա: Իսկ եթե կլինեն օրինակ քաղաքական ուժեր, որոնք նաեւ ակնկալիքներ ունեին այլ կարգի, եւ այժմ այդ ամենը չարդարացավ (նկատի ունեմ իրենց ակնկալիքները), ասենք, իրենք ուզում էին ինչ-որ դիրքեր ստանալ եւ այլն, ապա դա արդեն ուրիշ խնդիր է: Բայց այստեղ պետք է նշեմ, որ կուսակցությունների քանակով չի որոշվում, քանի որ Հայաստանում, կոպիտ ասած, կուսակցությունների հիմնական հարցը նաեւ ընտրություններին մասնակցելն է: Եթե տվյալ կուսակցությունը, օրինակ, մասնակցում է, քաղաքականապես ինքն ակտիվ է եւ սկզբունքային, ապա ամենակարեւորը հենց դա է, իսկ մնացյալն արդեն կարող ենք ենթադրել, որ մի կուսակցություն կարող է գալ, իսկ մյուս օրը գնա շարժման մեջ մտնի եւ հետո նորից ետ գա: Այդպես եղել են ժամանակին: Գալիս էին եւ հետո գնում էին մեկ այլ տեղ հայտարարություններ էին անում: Խնդիրն այստեղ կոնկրետ գաղափարն է, թե ինչի՞ համար ենք հավաքվել», - ասաց Հարությունյանը:
 
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ
 
Հ.Գ. - Շարունակությունը կարդացե՛ք թերթի առաջիկա համարներից մեկում:
https://iravunk.com/sim/?p=292913&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ