«Փաստ». Նիկոլ Փաշինյանն իր «ռեպերտուարի» մեջ է. ովքե՞ր նրան փրկօղակ կնետեն

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արդեն վաղուց նորություն չէ, որ ներքաղաքական «հարցեր լուծելու» Նիկոլ Փաշինյանի մեթոդը առաջին հերթին «իրավականն» է: Հիմա էլ նա իր «ռեպերտուարի» մեջ է: Մի կողմից՝ նա ինտենսիվ պատրաստվում է ընտրությունների (հերթական, թե արտահերթ, կարևոր չէ), մյուս կողմից՝ կան տեղեկություններ, որ սեպտեմբերի 22-ից մեկնարկելու է, այսպես կոչված, «թեժ աշունը»՝ առաջին հերթին «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման միջոցով: Բնականաբար, Նիկոլ Փաշինյանը խնդիր ունի ընդդիմության ու շարժման շարքերը հնարավորինս թուլացնել:

Դրա համար էլ նա նորից իրավապահ համակարգը լծել է գործի. օրինակները աչքի առջև են, հերթով նորից թվարկելն անիմաստ է: Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի համար աթոռը պահելը դարձել է կենաց-մահու խնդիր: Նա, ըստ երևույթին, հասկանում է, որ իշխանափոխությունից հետո կարող են իր հետ վարվել այնպես, ինչպես ինքն է վարվել ընդդիմադիրների հետ անցած տարիներին՝ սկսյալ 2018 թվականից:

Ըստ այդմ, այդ մտավախությունից ելնելով, մեր տեղեկություններով, նա խնդիր ունի ամեն ինչ անել, որ իշխանության չգան այսօրվա տիտղոսակիր ընդդիմության ներկայացուցիչները: Փաշինյանի համար լավագույն ելքը կլինի, եթե իրեն փոխարինի որևէ նոր, այլընտրանքային ուժ, ընդհուպ՝ այնպիսին, որը ոչ մի կերպ կապված չի լինի այսօրվա «խաղացողների» հետ, և որը կառաջարկի հաշտության արդարադատության ճանապարհը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում