Եկեք Գյումրի, փողոցում ցանկացած մեկից հարցրեք՝ ո՞վ է Անդրանիկ Քոչարյանը, իրենք ձեզ կասեն. Միքայել սրբազան

Թեմա

«Երևի դուք կիմանաք, թե ինչ բան է աղոթքներին ներծծված լինելը։ Նախ պետք է հասկանանք՝ պարոն Աջապահյանը և էլի որոշ հոգևորականներ պատրա՞ստ են ապաշխարելու, իրենց ապաշխարումից հետո նոր կարող ենք խոսել այլ ապաշխարման գործընթացներ ձևավորելու մասին։ Բայց ես կուզեմ լսել հենց իրենց ապաշխարության մասին, Աջապահյանի, Գալստանյանի, և, այսպես շարունակ, բավականին կան։ Բայց սրբազանների համակարգում կան նաև շատ արժեքավոր հոգևորականներ, որոնք, իմ կարծիքով՝ ապաշխարելու խնդիր չունեն։ Նրանք այդ թեմայով չեն խոսում, խոսում են նրանք, որոնք ապաշխարելու կարիք ունեն»։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը անդրադառնալով հարցին՝ պատրաստվո՞ւմ են ապաշխարել, քանի որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանն ասել է, որ ՔՊ-ն կարող է մնալ իշխանության ու ապաշխարել։

168.am-ը Շիրակի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանից հետաքրքրվեց, թե ինչ մեղք է գործել, որ Անդրանիկ Քոչարյանը խորհուրդ է տալիս ապաշխարել.

 

«Եթե իրենք ուզում են կոնկրետ որևէ մեղք ցույց տան՝ թող տան, գնամ այդ մեղքի համար ապաշխարեմ։

 

Ես ամեն օր եմ ապաշխարում, ի տարբերություն իրենց, ես ամեն օր մեղանչում եմ։ «Մեղանչել» բառը նշանակում է մեղք գործել, այլ ոչ թե զղջալ։ Շատերը «մեղանչել» բառն օգտագործում են զղջալ իմաստով, բայց սխալ է, ուրեմն՝ ես ամեն օր մեղանչում եմ և ամեն օր ապաշխարում եմ։ Ես իրենց նման սուրբ չեմ, բնականաբար, իրենք «սուրբ» են։ Իրենց ասածով չէ, որ ամեն օր ապաշխարում եմ, բայց ապաշխարում եմ»,- նշեց Միքայել սրբազանը։

 

Շիրակի թեմի առաջնորդն ասաց, որ ՔՊ-ական երիտասարդին՝ Արթուր Հովհաննիսյանին, առհասարակ չի ճանաչում, իսկ Անդրանիկ Քոչարյանի դեպքում կարող է ուղղակի զարմանալ, թեպետ, ըստ նրա՝ ՔՊ-ականներից որևէ մեկի արածի վրա չպետք է զարմանալ, քանի որ անսկզբունք մարդիկ են։

 

«Անդրանիկ Քոչարյանին ի՞նչ ասեմ, նրան Գյումրիում լավ են ճանաչում։ Եկեք Գյումրի, փողոցում ցանկացած մեկից հարցրեք՝ ո՞վ է Անդրանիկ Քոչարյանը, իրենք ձեզ կասեն։

 

Իսկ եթե Անդրանիկ Քոչարյանն ինձ բան ուներ ասելու, թող այն ժամանակ ասեր, երբ ինձ հարգալից բարևում էր, հիմա հեռվից հեռու ի՞նչ է ասում»,- եզրափակեց Միքայել սրբազանը։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում