Ֆլիկի տարօրինակ նախապայմանը Պեդրիին` խաղաժամանակ ստանալու դիմաց
Սպորտ
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը Լա լիգայի 5-րդ տուրի «Ժիրոնայի» դեմ խաղից հետո (1։4) խոսել է թիմի իսպանացի կիսապաշտպան Պեդրիի մասին։
«Ես արդեն ասել եմ Պեդրիին, որ նա պետք է գա և գրկի ինձ ամեն գոլից հետո, եթե ցանկանում է խաղալ»,- կատակով ասել է գերմանացի մարզիչը, որի խոսքերն է մեջբերում է Barca Universal-ը։
Նշենք, որ Պեդրին «Ժիրոնայի» դեմ խաղից առաջ գերմանացի մասնագետին խոսքեր էր տվել գոլ խփել և տոնել նրա հետ։
«Բարսելոնան» գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը 5 տուրից հետո։ Ֆլիկի թիմը հաղթել է բոլոր 5 հանդիպումներում և 15 միավորով միանձնյա առաջատարն է։
https://iravunk.com/sim/?p=292841&l=am/