«Եվրոքվեի» նախաձեռնողները չգիտեն այն կազմակերպության անվանումը, որին ցանկանում են անդամակցի Հայաստանը

Ներքաղաքական

Պարզվում է՝ «ԵՎՐՈՔՎԵ» օրենսդրական նախաձեռնության հեղինակ 51 անձանցից, որոնց թվում են «իրավաբաններ», «քաղաքագետներ», «միջազգայնագետներ», առավոտից երեկո լուրջ դեմքով Հայաստանի ճակատագիրը որոշող «վերլուծաբաններ» եւ այլն, ոչ ոք չգիտի անգամ այն կազմակերպության անվանումը, որին ցանկանում են, որ անդամակցի Հայաստանը: Այս մասին նշել է Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը եւ մանրամասնել. «51 հոգուց կազմված նախաձեռնող խումբը, որի պաշտոնական ներկայացուցիչը ՀՀ արդարադատության երբեմնի նախարար Արտակ Զեյնալյանն է (ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո), Կենտրոնական ընտրական հանձնաժողով փաստաթղթեր են ներկայացրել օրենքի նախագծում նշելով «Եվրոպայի Միություն», հետո նոր իմացել են, որ այդ կազմակերպությունը, որին ուզում են, որ Հայաստանն անդամակցի ունի այլ անուն՝ «Եվրոպական Միություն»։ Անգամ «վրիպակը» շտկելու պահանջի մասին գրության բլանկի վրա անփոփոխ է մնացել նույն «վրիպակը»։

Ապշա՞ծ եք, սա դեռ ամենը չէ, նախաձեռնողները նաեւ Հայաստանի Հանրապետության մեջ են տառասխալ արել՝ «հանրապետություն»-ը գրելով փոքրատառ:

«Դե մարդկանց նպատակը պետությունն առհասարակ վերացնելն է, կարող է լինել նաև այդպես։ Սրանք մինչեւ նոյեմբերի 16-ը հազիվ հասցնեն իրենց վրիպումներն ուղղեն, ժամանակ չի մնա 50.000 ստորագրություն հավաքեն»,- եզրակացրել է Ղազարյանը եւ կիսվել նաեւ մի ուրախալի լուրով. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացված դիմումում Արտակ Զեյնալյանն իր անունն ու ազգանունը ճիշտ է գրել՝ առանց վրիպումների»։

Շարունակելով «Եվրոքվե»-ի թեման՝ նշենք, որ այս հարցում ուշագրավ, եթե չասենք զարմանահրաշ առաջարկով հանդես է եկել «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան ՌՈՒԲԵՆ ՄԵԼԻՔՅԱՆԸ: Նա հեգնում է. «Ես էլ եմ որոշել հանրաքվե նախաձեռնել։ Հանրության դատին եմ ներկայացնելու «Մահվանից հետո ՀՀ քաղաքացիների դրախտ ընկնելը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը»:

Ըստ Մելիքյանի, եթե առանց Եվրամիությունից մեզ կանչելու՝ Խզմալյանն ու Զեյնալյանը հանրաքվե են ուզում անցկացնել, թե՝ մենք էլ ենք գալիս ԵՄ, կարելի է միանգամից դրախտ էլ գնալ՝ առանց հրավեր: Ընդ որում՝ նա ընդգծում է, որ իր այս նախաձեռնությունը պակաս լուրջ չէ, քան Խզմալյան-Զեյնալյանենց «Եվրոքվե»-ն:

Ի դեպ, երեւի, ոգեւորված Խզմալյան-Զեյնալյան տանդեմի նախաձեռնությունից՝ դեկտեմբերին Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում անցկացվելիք «Miss Star International» գեղեցկության մրցույթին Հայաստանը ներկայացնելու է ո՛չ ավել, ո՛չ պակաս տրանսգենդեր ԴԻԱՆԱ ՂԶՐՈՅԱՆԸ: Այլ կերպ ասած՝ Հայաստանն այդ մրցույթին կներկայացնի մեկ ուրիշ Մելինե Դալուզյան՝ Մել: Հիշո՞ւմ եք չէ, որ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարում էր, թե տրանսգենդեր դարձած ծանրամարտիկ Մել Դալուզյանն իր անձնական պաշտպանության ներքո է: Եվ ահա տրանսգենդերներն արդեն Հայաստանն են ներկայացնում: Եվ այստեղ զարմանալին ոչ միայն սա է, այլ այն, որ տարբեր մրցույթներում հաղթած հայ գեղեցկուհիները, որոնք չէին ներում ռուս գեղեցկուհուն, որը Հայաստանը ներկայացնելու է «Միսս Տիզերեք» մրցույթին, զարմանալի լուռ են, որ ինչ-որ նախկին Արթուր, որը դարձել է տրանսգենդեր, ներկայացնի Հայաստանը մեկ այլ գեղեցկության մրցույթին` նախատեսված տրանսգենդերների համար: Ընդհանրապես, Հայաստանն այդ մրցույթում ի՞նչ գործ ունի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը Ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիան հենց իրենք են. Բաբուխանյան (ԱՆՈՆՍ)