«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Սրբազան Հա՜յր, այս ծրագիրը պետք է օր առաջ կանգնեցվի. Տիգրան Քոչարյանը՝ Արցախի թեմի առաջնորդին

Ներքաղաքական
Մեդիափորձագետ ՏԻԳՐԱՆ ՔՈՉԱՐՅԱՆԸ դիմել է Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին.
 
«Սրբազա’ն Հայր.
 
Մեր բոլորիս աչքի առաջ, օգտվելով արցախահայության դժվար կացությունից և հասարակ մարդկանց որոշակի անտեղյակությւոնից, արցախահայության գլխին հերթական պատուհաս են առաջացնում։
 
Շուրջ հազար արցախցի երեխա պատրաստվում են ուղարկել Հունգարիա` երկիր որն արտահանձնել է քնած վիճակում Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին։
 
Հունգարիայի ջերմ բարեկամական վերաբերմունքը Արցախի Հանրապետության դահիճ Ադրբեջանի նկատմաամբ փաստերով նկարագրված է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի գրառման մեջ։
 
Մեջբերում. «Հունգարիան այն երկիրն է, որն ավանդաբար ունեցել է պրոթուրքական և պրոադրբեջանական դիրքորոշում, մասնավորապես Արցախի հարցում։
Հունգարիան այն երկիրն է, որը մարդասպան Ռամիլ Սաֆարովին արտահանձնել է Ադրբեջանին։
Հունգարիան այն երկիրն է, որ Արցախի ցեղասպանությունից և էթնիկ զտումից հետո ամենաբարձր մակարդակով՝ երկրի վարչապետի մակարդակով, մասնակցել է հայաթափված և օկուպացված Շուշիում թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին։
Շրջափակման օրերին Արցախում տեղի ունեցողի վերաբերյալ պետք է լիներ Եվրամիության անդամ բոլոր 27 երկրների համատեղ հայտարարություն, սակայն Հունգարիան արգելափակել է այն։
Ես լավ հիշում եմ Հունգարիայի ներկայացուցչի ընդգծված պրոադրբեջանական ելույթը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, երբ քննարկվում էր շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված ծանր հումանիտար վիճակը։
Այսքանից հետո արցախցի երեխաների համար ճամբարներ կազմակերպելն ուղղակի երեսպաշտություն է և էժանագին «հումանիտար ժեստ», որին պետք չէ տրվել»:
 
Գերաշնորհ Սրբազան Հայր։
Անհասկանալի է ինչու այդ ծրագիրը անցկացնելու համար ընտրվել է հենց Հունգարիան, այլ ոչ թե ,օրինակ, բարեկամական Ֆրանսիան։
Անհայտ է ճամբարի անցկացմանը հատկացված միջոցների իրական աղբյուրը։
Անհայտ է , թե ով է տիրապետելու այդ երեխաների կենսաչափական տվյալներին ու ինչ նպատակով է այն օգտագործվելու ապագայում։
Անհայտ է ,ինչո՞ւ են խաղում արցախցիների արժանապատվության հետ,օգտվելով շատերի ծանր սոցիալական ու հոգեկան վիճակից։
Եթե ուզում ես հաղթես թշնամուն, դաստիարակիր նրա երեխաներին։
Հենց այդ հրեշավոր ծրագիրն է իրականացնում Ադրբեջանը, այդ թվում իր թյուր բարեկամ Հունգարիայի միջոցով։
Սրբազան Հա՜յր,
Այս ծրագիրը պետք է օր առաջ կանգնեցվի, իսկ երեխաների ծնողները պետք է հստակ պատկերացնեն իրականությունը։
Սա բոլորիս արժանապատվության հարցն է, ինչպես նաև մեր արցախահայերի երեխաների ապահովագրում է թշնամի Ադրբեջանի ներկա և ապագա քայլերից։
Խոնարհաբար հայցում եմ Ձեր արձագանքը և կոչը ՀԱՍԵ Արցախի թեմի բոլոր հավատացյալներին։
Որդիական խոնարհությամբ՝ Տիգրան Քոչարյան»:
Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան