«ԺԱՄԱՆԱԿԻՑ ՇՈՒՏ ՎԱԶԱՐԻՈՎ ՀԱՂԹԵԼ ԵՄ ՍԵՐԲԻԱՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ». ՁՅՈՒԴՈՅԻ ԵՎՐՈՊԱՅԻ Մ17 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԼՅՈՎԱ ՍՐԱՊՅԱՆ

ՍԻՄ-Ասուլիսներ

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած Ձյուդոյի Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, մի շարք միջազգային մրցաշարերի հաղթող, Եվրոպայի գավաթի փոխչեմպիոն, ծնունդով Գյումրեցի ԼՅՈՎԱ ՍՐԱՊՅԱՆԸ նվաճել է բրոնզե մեդալ։ Սա մեր երկրի միակ մեդալն էր այս առաջնությունում։ Iravunk. com -ի մարզական թղթակիցը Գյումրիում հանդիպել է ու բացառիկ զրույց ունեցել Լյովայի հետ։ Նա այսպես մեկնաբանեց. - Հանդես եկա 60 կգ քաշային կարգում։ Ընդհանուր 7 գոտեմարտ եմ անցկացրել։ Ժամանակից շուտ վազարիով հաղթել եմ Սերբիայի ներկայացուցիչ Վեյլոկո Վարչիչին։ Մինչ այդ գոտեմարտել եմ ու հաղթել նաև Կոսովոյի, Նորվեգիայի, Ֆրանսիայի ներկայացուցիչներին ու երկու բուլղարացու։ Ընդհանուր հաղթել եմ 6 մրցակցի ,ափսոս պարտվեցի Իսրայելի ներկայացուցչին ու արժանացա բրոնզե մեդալի։ Որպես բարդ գոտեմարտ, կարող եմ առանձնացնել ֆրանսիացի մրցակցիս հետ թեժ պայքարը, քանի որ նա շատ ուժեղ մարզիկ է, Եվրոպայի չեմպիոն է։ Արդեն պիտի պատրաստվեմ Աշխարհի առաջնությանը։ Ամենամեծ երազանքս է նվաճել Օլիմպիական ոսկե մեդալը։ Իսկ ահա Լյովայի անձնական մարզիչը ՆԱՐԵԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ, այսպես բնութագրեց իր սանին.

- Լյովան շատ հեռանկարային մարզիկ է, շատ աշխատասեր է, նպատակասլաց։ Ես շատ մեծ հույսեր եմ կապում նրա հետ։ Եվրոպայի առաջնությունում ունենալ 6 գոտեմարտ ու հաղթել, սա շատ մեծ արդյունք եմ համարում, քանի որ շատ թեժ մրցակցություն էր գնում։ Ձյուդոն շատ բարդ մարզաձև է։ Նշեմ, որ մեր երկրից միայն Լյովային հաջողվեց մեդալ նվաճել։ Քանի որ շատ թեժ մրցակցություն էր գնում, մի քաշային կարգում հնարավոր է լինեն մի քանի մասնակիցներ։ Ի տարբերություն բռնցքամարտի, կարատեի ու հարվածային ոճի մյուս մենամարտերի, ձյուդոյի հիմքն են կազմում նետումները, ցավեցնող հնարքները, պահումները և պարտերի վիճակում խեղդելը։

Ձյուդոն, ըմբշամարտից առանձնանում է հնարքների կատարման ժամանակ ֆիզիկական ուժի ավելի քիչ օգտագործմամբ և թույլատրված տեխնիկական գործողությունների մեծ բազմազանությամբ։ Ձյուդոն ամբողջ աշխարհում շատ զարգացած մարզաձև է, մեր երկրում ևս զարգացած է։ Իսկ ահա, Հայաստանի ձյուդոյի հավաքականների թիմերի պատասխանատու, մեծահասակների հավաքականի գլխավոր մարզիչ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԴԱՎԹՅԱՆԸ, մեզ հետ հանդիպման ժամանակ նշեց.

- Մեր երկրի թիմը ուժեղ կազմով էր մասնակցում Եվրոպայի առաջնությանը։ Շատ ուրախ եմ Լյովա Սրապյանի բրոնզե մեդալի համար։ Իսկապես, շատ մեծ մրցակցություն էր։ Լյովան 6 հաղթանակ տարավ բրոնզե մեդալի համար։ Շատ մեծ պայքար էր գնում։ Նշեմ, որ այս առաջնությանը մասնակցում էին 44 երկրի 511 մարզիկ, 275 տղա, 236 աղջիկ։ Շատ բարդ է այսօր ձյուդոյում արդյունք ցույց տալ ու մեդալ նվաճել։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում