«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Հուսով եմ, որ վերջապես Մելքոնյանը իրեն թափ կտա և կհասկանա, որ…Արցախցի փաստաբանի պատասխանը ՔՊ-ական պատգամավորին

Հանդիպում

ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը օրերս հետեւյալ արտահայտություններ արել.«Արցախցիները թող այստեղ ապրեն, աշխատեն, բայց մեր երկրի գործերին չխառնվեն, իրենց հյուրի նման թող պահեն, ոչ թե ուզենան տանտեր դառնալ, քսան տարի տանտեր են եղել, դրա համար երկիրն այս վիճակում է»։ Որպես արցախցի ինչպե՞ս է այս հայտարարությանը արձագանքում արցախցի փաստաբան ՌԱՖԱՅԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ, փորձել ենք հետաքրքրվել անձամբ նրանից.

-Պարոն Մելքոնյանի հայ ժողովրդի արժանապատվությունը վիրավորող դիրքորոշումը առաջինը չէ։ Սակայն, հուսով եմ , որ վերջապես Մելքոնյանը իրեն թափ կտա և կհասկանա,  թե այդ տեսակի հայտարարություններով ինչ խնդիրներ են ստեղծում մեր երկրում։ Այդուհանդերձ, Արցախցիները հասկանում են, որ Մելքոնյանի մտածողությունը ամենևին իրողություն չէ հայաստանում։ Բայց և այնպես, միևնույն է  անհանգստացնող ազդեցության զգացողություններ թողել է։ Այն, որ պարոն Մելքոնյանը իշխանության ներկայացուցիչ է և կանգնած է առաջին շարքում , թույլ է տալիս մտահանգել, որ այդ հայտարարությունը  ողջ իշխանության վերաբերմունքն է Արցախցիների հանդեպ։ Եվ ոչ միայն այդ դատողությունն ունեն Արցախցիները, այլև այն, որ փաստորեն Մելքոնյանը դրանով իսկ ապականում է Արցախի, առավել ճիշտ Հայ ժողովրդի 30 տարվա անցած ճանապարհին նահատակված մեր եղբայրների ու քույրերի,  զավակների փառավորված անունը, ու դա  անում է գեներալ Մելքոնյանը, ով անցել է  նույն ճանապարհը և կանգնած է եղել դրա ակունքներում։
 Ուրիշ ոչինչ չի մնում, քան  մտածել , որ նույն այդ հայտարարությունը զուգադրվում է այն դատողության հետ, որ հայ ժողովուրդը հիմարություն է արել , որ  պատերազմել է Արցախում։Ես իհարկե հասկանում եմ , որ իր հայտարարությունում պարոն Մելքոնյանը նաև ինչ ակնարկներ է արել ։Նա նկատի էր առնում նախկին ղեկավարներին, որոնք իմ և շատ Արցախցիների աչքի լույսը չեն։Բայց արդյոք արդարացի է Արցախցիներին դիտել այլ անձանց հայրենիքի դեմ  ցուցաբերած  վերաբերմունքով։ Ուշիմություն պետք չէ ունենալ, հասկանալու համար, որ նրանք շրջապատված են եղել մարդկանցով , որոնք ոչ թե  անհանդուրժող են եղել, այլ հայրենիքի հանդեպ նույն վերաբերմունքն են ցուցաբերել։Մեկը լինի հարց տա պարոն Մելքոնյանին, դուք եթե իսկական հայրենիքի  նվիրյալ եք,ինչ եք արել այդ վիճակը չեզոքացնելու համար։Ամենևին նա հայտնի չէր իբրև հայրենադավ ռեժիմին անհանդուրժող տեսակով։ Փայլելով նեղմտությամբ, ոչ պակաս խնդիրներ է ստեղծում, քան ուրիշները, որոնց  հանդեպ Մելքոնյանը սիրով ակնարկներ   է անում։Այդուհանդերձ Արցախցիները շատ լավ պատկերացնում են, որ ապրում են իրենց տանը՝հայրենիքում և Մելքոնյանի տկարամիտ հայտարարությունը չէ ,որ բնութագրում է հայաստանի ընդհանուր վերաբերմունքը։

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան