Արցախը Հայաստան է և վերջ արտահայտությունից հետո Արցախին ի՞նչ ապագա էր դիագնոզել պարոն Սիմոնյանը.Օկուպացված Արցախի պատգամավոր

Հանդիպում

ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը օրերս հետեւյալ արտահայտություններ արել.«Արցախցիները թող այստեղ ապրեն, աշխատեն, բայց մեր երկրի գործերին չխառնվեն, իրենց հյուրի նման թող պահեն, ոչ թե ուզենան տանտեր դառնալ, քսան տարի տանտեր են եղել, դրա համար երկիրն այս վիճակում է»։ Որպես արցախցի պատգամավոր ,ինչպե՞ս է այս հայտարարությանը արձագանքում Կարեն Հովհաննիսյանը փորձել ենք հետաքրքրվել անձամբ նրանից.

-Գագիկ Մելքոնյանին կպատասխանեմ իր պես, ծերուկը անտանելի է դարձել, հիմա եթե արցախահայերը ստանան քաղաքացիություն և որպես ՀՀ քաղաքացի ակտիվ քաղաքականությամբ զբաղվեն ու պարոն  Մելքոնյանին իր յուրաքանչյուր արտահայտած տկարամտությանը հակադարձեն, թե մառազմատիկ թոշակառուն իրավունք չունի քաղաքականությամբ զբաղվելու, ապա դա ինքը կդիտարկի որպես ժողովրդավարության նորմ, թե անտակտ վերաբերմունք։ Ճիշտ կլինի իր մարտական ընկերների  շիրիմներին այցի գնա և մի քիչ վերապրի 88 ը։

-Մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի Արցախն ապագա ունենա, բայց Արցախի նորեկ իշխանությունը, որոնք ճնշմամբ Արցախի նախկին իշխանություններին հեռացրել են, այդ ապագան սկուտեղի վրա դրեցին ու հանձնեցին, նստեցին ուղղաթիռը և փախան Հայաստան»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ալեն Սիմոնյանը՝ հանդես գալով հերթական հակաարցախյան հայտարարությամբ: Դուք, որպես Արցախից վերջիններից դուրս եկած անձ ու արցախյան ներքաղաքական վերջին զարգացումներին քաջատեղյակ, կիսո՞ւմ եք ԱԺ նախագահի մտքերը, ի վերջո ո՞վ ու ինչպես սկուտեղի վրա մատուցեց արյամբ գծված Արցախը թշնամուն։

-Արցախն ապագա ունենա արտահայտությունը թող պարոն Սիմոնյանը ավելի հստակեցնի, դա որն էր, Արցախը Հայաստան է և վերջ արտահայտությունից հետո Արցախին ի՞նչ ապագա էր դիագնոզել պարոն Սիմոնյանը, որ Ադրբեջանի կազմում լինելու է ի՞նչ, ինքնավարություն էր տալու Ադրբեջանը Արցախին։ Առհասարակ, որ աշխարհաքաղաքական ուժն էր պարոն Ալեն Սիմոնյանին երաշխիքներ տվել, որ արցախցին Ադրբեջանի կազմում ապրելու ժամանակ, երբ  կնոջ հետ գնար Ստեփանակերտի շուկա՝ հետ կվերադառնար մեղմ ասած առանց «փորձություններ» հաղթահարելու։
Մի հիշեցում էլ պարոն Սիմոնյանին, երբ Արցախի  ողջ սահմանագծով՝ անցած տարի սեպտեմբերի 19 ին, Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց սոված և հյուծված Արցախի վրա, պարոն Սիմոնյանը  այդ օրը և հաջորդող օրերին տանը քնե՞լ է, իր մենյույում կոնյակ կամ խորոված ունեցե՞լ է, թե՞ դարդից ու անելանելի վիճակից մի պատառ հաց կուլ չի տվել՝ քանզի իր քույրերն ու եղբայրները ռմբակոծության տակ էին, և անհավասար կռիվ էին տալիս։
Շատ չեմ ուզում երկարացնել և մտնել այս տեսակ անդուրեկան քննարկումների մեջ։
Ով սխալ է եղել՝ թող նա իր սխալների համար պատասխան տա, իսկ առհասարակ ցանկացած հեքիաթ սկիզբ էլ ունի վերջ էլ՝ պատմությունը ամեն մեկին իր տեղը կհատկացնի ժամանակի ընթացքում։

-Ի վերջո, ո՞ւր է գնում այսօր Արցախցին եւ ի՞նչ ապագա կանխորոշել իր համար։

-Արցախցին մի տեղ ունի գնալու՝ դեպի ուժեղ Հայաստանի կայացման ճանապարհ, մնացած բոլոր խոստումները, հավաստիացումները իմ համար դատարկ զնգոց են։
Ուժեղի հետ են հաշվի նստում, ուժեղն է, որ կկարողանա իր նպատակների համար ճանապարհներ հարթել։ Բնությունը իր կանոնները ունի և ցանկացած թույլ էակ սննդային շղթայի մեջ կերակուր է ուժեղների համար։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում