Իրականանում է Արմենի վաղեմի երազանքը
ՆերքաղաքականԳորիսում այս օրերին շրջանառվող լուրերի համաձայն, ՔՊ-ական Արմեն Խաչատրյանը արդեն իսկ համայնքապետարանում պաշտոններ է խոստանում իր մտերիմներին։ Վերջինիս ուրախությանը չափ ու սահման չկա։ Նրան ճանաչողներն ասում են, որ իրականանում է Արմենի վաղեմի երազանքը, նա մեծ հույսեր ունի, որ շուտով կգա իր ծննդավայր տեր ու տիրականի կարգավիճակով։ Ասում են՝ Արմենի երազանքի իրականացմանը այս պահին միայն մարզպետն է լուրջ խոճընդոտ, ում եւ պատգամավորի հարաբերությունները մի առվով չեն հոսում նշանակվելուց ի վեր։ Պատճառներից մեկն էլ մարզպետի եւ Առուշանյանի մտերիմ հարաբերություններն են, ինչը մարզպետը բացեիբաց ցույց է տալիս։

