Նման դեպք ՀՀ պատմության մեջ եղել է միայն 90-ականներին․Կրթության փորձագետը դասագրքերի սովի մասին

Թեմա

Հանրակրթական դպրոցներում 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում դասագրքերի բացակայության և նոր չափորոշիչների ներդրման հետ կապված խնդիրները շարունակում են մնալ արդիական: Նախորդ իշխանությունների օրոք նման դեպքեր արձանագրվել են եւ որքանով է ահասարակ նորմալ ստեղծված իրավիճակը հարցի պատասխանը փորձել ենք կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանից, ով նախ նկատեց․

-Նման դեպք ՀՀ պատմության մեջ եղել է միայն 90-ականներին, երբ անցումային շրջանն էր, դեռ խորհրդային դասագրքերն էին, և դասագրքեր պատրաստելը շատ դժվար էր։90-ականներին եղել է նման իրավիճակ, բայց ոչ այս ձևով, որ չհասցնեն։ Խառը ժամանակներ էին, մարդ չկար գրող, ժամանակ էր պետք, հին գրքեր էին օգտագործում։ Սակայն վերջին 20-25 տարում այս գործընթացը հստակ կանոնակարգվել է, և նախարարությունը միշտ փորձել է ժամկետները պահպանել, որովհետև իրական ժամկետը ոչ թե սեպտեմբերի 1-ն է, այլ օգոստոսի 20-ը։ Դասագրքերը պետք է դպրոցներում լինեն ոչ թե սեպտեմբերի 1-ին, այլ օգոստոսի 20-ին, որովհետև դրանք պետք է հաշվառվեն, գրանցվեն, և ուսուցիչները պետք է ծանոթանան։ Հիմա սա էլ է խնդիր, ուսուցիչները նստած՝ հեռախոսով գրքի հետ ծանոթանում են։

Նախորդ տարիներին բացառիկ դեպքեր են եղել, որ 1-2 դասագիրք մեկ շաբաթով, 15 օրով ուշացրել են, մնացած բոլոր դեպքերում դասագրքերն առաջնահերթ հասցվել են։

Թե ինչն՞ է այսօրվա ստեղծված իրավիճակի պատճառը փորձագետը նկատում է․

-Ըստ էության նախարարությունն ամռանը քիչ է աշխատել կամ չի աշխատել, և սեպտեմբերին մենք ոչ միայն չտեսանք նոր չափորոշիչները հաստատված, չտեսանք դասագրքերի մրցույթը, այլ ամբողջ աշունը գնաց, և մրցույթը հայտարարվեց միայն 2022 թվականի դեկտեմբերին, սա արդեն աններելի սխալ էր։ Սա չպետք է արվեր, որովհետև վստահ եմ, որ նախարարությունում կան մարդիկ, որոնք շատ լավ գիտեին, եթե մրցույթ են հայտարարում դեկտեմբերին, ապա սեպտեմբերին չեն հասցնելու, քանի որ այդ դասագիրքը գրելու համար մարդկանց ժամանակ է պետք։ Նաև՝ ժամանակ է պետք այդ դասագիրքը գնահատելու, մրցույթի բողոքարկման ընթացքի համար, և վերջապես ժամանակ է պետք, որպեսզի ուսուցիչներն ընտրեն այդ դասագրքերը, գումարած տպագրությունը։ Այսինքն՝ այդ ամենի համար նախարարությունն ուներ 9 ամիս, և ակնհայտ էր, որ նախարարությունը չի հասցնելու։

նախարարության կողմից դիտավորություն չեմ տեսնում, այլ տեսնում եմ, որ մրցույթի պայմանները, չգիտես ինչու, վատացան, նախորդ մրցույթները հրատարակիչներին ավելի լավ պայմաններ էին առաջարկում, այս անգամ հատկացրել էին ընդամենը 6 մլն դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն, որը չնչին գումար է, ինչպես նաև տպագրությունից 8 տոկոս հոնորար, ինչը կրկին չնչին գումար է։ Նախկինում եղել են դեպքեր, երբ մարդիկ 12-ից մինչև 15 տոկոս հոնորար են ստացել։

 

Ամփոփելով խոսքը փորձագետը ընդգծում է․

-Վարչապետը կրթության նախարարից ցնցուղի արժեքը պարզելու փոխարեն նախ պետք է հարցներ՝ իսկ ինչո՞ւ այդպես էլ դասագրքերը դպրոց չմտան։ Եվ սա լրջագույն խնդիր է, որովհետև նման բան, կրկնում եմ,  վերջին 20 տարիներում տեղի չէր ունեցել, և միշտ դասագրքերի մրցույթը մրցակցային էր լինում՝ մեկ, երկու, երեք դիմորդներ էին լինում: Այս անգամ չդիմելու պատճառներից գլխավորը թերևս այն էր, որ ժամանակը շատ կարճ էր, և շատ մարդիկ չեն հասցրել, և երկրորդը՝ ֆինանսավորումը նվազել էր:

 

Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը Ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիան հենց իրենք են. Բաբուխանյան (ԱՆՈՆՍ)