Հարկատուն կթու կով չի՛

Վերլուծություն

Նիկոլ Փաշինյանը փոխանակ շտկի իր նախորդ հայտարարությունը՝ զինվորին ստորադասելով, հարկատուին հերոսացնելով ու նրանց կենացը խմելու հարցը կարեւորելով, հերթական թարս միտքն է ծնել, թե՝ «Հերոսը ոչ թե հարկատուն է, այլ աշխատավոր, բարիքներ ստեղծող եւ օրենքով սահմանված հարկերը վճարող մարդը»: Արի ու տես, որ մինչեւ այժմ մենք էլ գիտեինք, թե վերը նկարագրվածը օրինակելի քաղաքացու մասին է ընդամենը: Իսկ ինչո՞ւ նա հանկարծ սկսեց դիֆերամբներ ձոնել հարկատուին, երբ այդպես էլ նրա համար հարկատուն չդարձավ ՀՀ հպարտ քաղաքացի, 3 միլիոն վարչապետ: Նրա համար հարկատուն եղել է եւ շարունակում է մնալ, այսպես ասած, «կթու կով», որին կեղեքելով, ունեզրկելով՝ կարելի է լավացնել հարազատ ՔՊ-ականների բարեկեցությունը: Իսկ դրա դիմաց քաղաքացին ի՞նչ է ստանում, ոչինչ: Չունի անգամ նվազագույնը՝ անվտանգություն, ընդ որում՝ թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում: Նույնիսկ հարկատուի դպրոց գնացող երեխան չունի նորմալ դասագիրք, հիվանդը չի ստանում պատշաճ առողջապահական սպասարկում: Ու այս շարքը կարելի է անվերջ շարունակել: Չէ, կներեք, մի բան, այդուհանդերձ, քաղաքացին ստացել է, այս իշխանության օրոք սրընթաց աճող արտաքին պարտքի բեռն է ստացել, որ դրել են ապագա սերունդների վզին:

Ու դեռ Փաշինյանը գանգատվում է, թե Հայաստանում որոշ հարկատուներ փորձում են յուրացնել միջոցներ, որոնք հարկերի տեսքով պետք է վճարվեն պետությանը։ Օրինակ, ինչպես նշում է նա, որպես շեղում, պետությանը վճարվում է պահանջվող գումարի միայն 10 տոկոսը, իսկ մնացածը յուրացվում է։ Փաստորեն, հարկատուի վճարած գումարները քչություն են անում Փաշինյանին եւ յուր թիմին՝ նորանոր պարգեւավճարներ տալու, մոդայի վերջին ճիչով մեքենա ձեռք բերելու ու արտասահմանյան վոյաժների համար: Բայց չէ՞ որ այս ամենը չես թաքցնի գրեթե հերոսացած հարկատուի ուշադրությունից: Մարդիկ տեսնում են, որ իրենց կյանքն օր օրի վատթարանում է, իսկ դեռ երեկ անգործ, առանց ուսում ու իրենց բակի մի անլվա ՔՊ-ականը պաշտոնի է նստել: Հարկային նոր խնդիրների առաջ կանգնած տաքսու վարորդը տեսնում է, որ արագաչափերը, որոնք եսիմ ում անդրավարտիքով ժամանակին փակում էին, անունը դնում՝ հեղափոխություն, այդպես էլ խոստացան ու չհանեցին: Ավելին՝ ոչ ոք չի մոռացել, որ քայլիստները գալիս էին իշխանության` մարդկանց լարելով ինչ-որ պաշտոնյաների ունեցած դղյակների դեմ, իսկ հիմա քայլիստներն են դղյակների տեր դառնում:

ԻՍԿ ԽՈՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՆԻԿՈԼԻՆ ԴԵՌ ՀԱՐՑԵՐ ՏՎՈՂՆԵՐ ԿԱՆ

Իսկ խորհրդարանում արշալույսները խաղաղ են: Տեղի ունեցավ աշնանային նստաշրջանի առաջին կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանը: Հնչեցին սուր հարցեր, Փաշինյանն էլ պատասխանեց՝ 10:0: Ի՞նչ շահեց ընդդիմությունը, դժվար է ասել, բայց փաստ է, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այս անգամ ճիշտ դուրս եկավ՝ իրենց համար նման ընդդիմություն ունենալն Աստծո պարգեւ է: Չէ որ այդ նույն սուր հարցերը, պատասխանները բնականոն աշխատանք է խորհրդարանում եւ ոչ պակաս բնականոն օպոզիցիա-իշխանություն հարաբերություններ: Դե կարեւորը Արեւմուտքի աչքին թոզ փչելն է ու ժողովրդավարության իմիտացիա ստեղծելը, իսկ այս հարցում դերակատարների պակաս չկա: Ընդ որում՝ երկու թեւում էլ: Ինչո՞ւ, որովհետեւ պարզվում է՝ ե՛ւ ընդդիմության մի լայն շրջանակի, ե՛ւ իշխանության գլխավոր մրցապայքարն այն է, թե ով ավելի արեւմտամետ կերեւա Արեւմուտքի աչքին ու կարժանանա եվրադափնիներին:

Ուրիշ էլ ինչպե՞ս բացատրել այն, որ խորհրդարանի թվաքանակով ամենամեծ ընդդիմությունը՝ «Հայաստան» դաշինքը, լծվել է երդում-պատարագ ուտելով, որ իրենք դեմ են, որ Հայաստանը լինի Ռուսաստան-Բելառուս Միութենական պետության կազմում: ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ԱԺ ամբիոնից միացնում է «Հայաստան» դաշինքի առաջնորդ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի 2021 թվականի հոկտեմբերի 4-ին տված ասուլիսից մի հատվածի ձայնագրություն եւ հանգում եզրակացության, թե՝ Ռոբերտ Քոչարյանն ու Հ.Յ. Դաշնակցությունը կողմ են միութենական պետությանը։ Եվ, փոխանակ նույն ընդդիմադիր «Հայաստան»-ականներն ասեն՝ բա ինչի՞ն կողմ լինենք, Եվրամիությա՞նը, որտեղ մեր երկրին սպառնում է այդքան թմբկահարվող ինքնիշխանության սահմանափակում, որտեղ անկախությունդ դնելու ես պաշտոնական Բրյուսելի գրպանը, անում են ճիշտ հակառակը: Համացանցը ողողում Ռոբերտ Քոչարյանի 2022 թվականի սեպտեմբերի 28-ի ասուլիսի մեկնաբանությամբ, որտեղ նա հստակ դեմ է արտահայտվել միութենական պետությանը։

«Չեմ կարծում, որ որեւէ առիթ եմ տվել մտածելու, թե ես առաջարկում եմ Միութենական պետությանը միանալ: Գրեթե մեկ տարի առաջ եւս, այո, անորոշ էր իմ պատասխանը, որովհետեւ համարում եմ, որ պետք է բոլոր կոմպոնենտները քննարկել՝ չբացառել տվյալ դեպքում ոչինչ, եթե դա լուծում է քո անվտանգության խնդիրը: Այս պահին չեմ կարծում, որ դա ճիշտ է», - ասել էր Քոչարյանը՝ մի մարդ ով ավելի վաղ բոլորովին այլ կարծիքի էր եւ նշում էր. «Այսօր աշխարհում կան ինտեգրման այնպիսի մոդելներ, որով բոլորը հիանում են, օրինակ` Եվրամիությունը: Այն, ինչ կատարվում է այսօր այն միությունում, որը Ռուսաստանի եւ Բելառուսի միջեւ, հեռու է Եվրամիության ինտեգրման աստիճանից: Իմ կարծիքով` այսօրվա աշխարհում չպետք է այսպես ապրիորի վախենալ որեւէ նման ինտեգրման պրոցեսներից: Ուղղակի, պետք է նստել եւ հաշվել` ի՞նչ ես ստանում, ի՞նչ ես զիջում, շատ սառը հաշվարկ պետք է ունենաս»: Իսկ գուցե Ռ. Քոչարյանի այսպիսի մտքային փոփոխությունը պայմանավորված է ունեցած արեւմտյան ինչ-ինչ գործարքներո՞վ:

ՈՎ ԱՎԵԼԻ ԱՐԵՎՄՏԱՄԵՏ ԴԻՐՔԻՑ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ. ՄՐՑԱՊԱՅՔԱՐԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է

Փաստորեն, ի՞նչ է ստացվում. Նիկոլ Փաշինյանը փչացնում է Ռուսաստանի հետ հարաբերությունները, երկրի վեկտորը համառորեն թեքում դեպի Արեւմուտք, իսկ ընդդիմությունը, որը վեց տարի է քննադատում է Նիկոլին, նույն մտքին է: Սա հիշեցնում է մի հին անեկդոտ, որտեղ ասվում է՝ «խի սենց կարելի՞ էր»: Օրինակ, հակառուսական դաշտում գործող Տիգրան Խզմալյանը, Արման Բաբաջանյանը, Լեւոն Շիրինյանն էլ են դեմ Միութենական պետությանը, ինչո՞վ է տարբերվում երկրի գլխավոր ընդդիմության տեսակետը նրանցից: Դե ԱԺԲ դարձած ծռականներին էլ չասենք, իրենք վաղուց դարձել են տիտղոսային ընդդիմության փողոցային հանրահավաքների գործընկերները: Այսքանից հետո՝ մնում է, որ նույն այդ ընդդիմությունը ոչ թե վահագնալեքսանյաններին, այլ մեր քաղբանտարկյալներին, փողոցային տարբեր ակցիաների ժամանակ քրեական գործեր շալակած եւ վիրավորված քաղաքացիներին անկեղծորեն պատասխանի՝ իսկ ձեր առաջարկը ո՞րն է երկրի փրկության, ո՞ւր եք դուք ուզում տանել Հայաստանը եւ ի՞նչ սկզբունքային տարբերություն կա ձեր ասածի եւ Նիկոլի վարած քաղաքականության մեջ: Շաբլոն դարձած խոսքերը, թե Հայաստանը ոչ մի տեղ էլ չի գնում, մենք միայն հայամետ ենք, անկախ ենք, ինքնիշխան, այլեւս լուրջ չեն: Իմաստուն ժողովուրդը կասեր. «Հալվա, հալվա ասելով՝ բերանդ չի քաղցրանա…»: Չէ որ նույն ընդդիմադիրների խոսվածքում բազմիցս արձանագրվել է, որ այդ անկախությունն էլ, ժողովրդավարությունն էլ վաղուց մեր երկրում թաղել են՝ 2018-ի իշխանազավթման «կաստրուլկաների» չխկչխկոցների նվագակցությամբ: Ուռա՜, կենացային ժամանակներն անցել են, եկել է իրերն իրենց անուններով կոչելու, բոլոր դիմակները պատռելու ժամանակը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում