«Ֆորմուլա 1». ավտոսպորտը՝ Բաքվի հանցավոր քաղաքականությունը քողարկելու միջոց

Սպորտ

Ավտոսպորտի ամենահեղինակավոր մրցաշարի՝ «Ֆորմուլա 1»-ի փուլերից մեկը 2024 թվականի սեպտեմբերի 13-15-ը կայանալու է Բաքվում։ Ի թիվս այլ նպատակների՝ Ադրբեջանը սպորտային միջոցառումներն օգտագործում է բռնազավթած Արցախում տարվող հանցավոր քաղաքականությունն ու Հայաստանի Հանրապետության նկատմամբ հարձակումները քողարկելու և միջազգային հանրության ուշադրությունն շեղելու համար։ Նավթային խոշոր եկամուտները հնարավորություն են տալիս կազմակերպելու թանկարժեք միջոցառումներ՝ Եվրոպական խաղեր, Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խաղեր, «Ֆորմուլա 1» մրցաշար և այլն։ Միջազգային միջոցառումների կազմակերպման համար Բաքուն սկսել է մեծ գումարներ ծախսել դեռևս 2010 թվականից, իսկ 2023 թվականին այն կազմել է մոտ 120 միլիոն դոլար։ Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ «Ֆորմուլա 1» մրցաշարի փուլն անցկացնելու իրավունքի համար 2016 թվականին Բաքուն վճարել էր 34 միլիոն դոլար, իսկ 2023 թվականին՝ 57 միլիոն դոլար։

Դեռևս 2016 թվականին բրիտանական «Սպորտը հանուն իրավունքների» կազմակերպությունը «Ֆորմուլա 1»-ի ղեկավար Բեռնի Էքլսթոունին կոչ էր արել Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն անդրադառնալ նաև ակտիվիստների դեմ ճնշումների խնդրին։ Իսկ կազմակերպության ներկայացուցիչ Ռեբեկա Վինսենթը նշել էր, որ Ադրբեջանը միջազգային խոշոր մարզական միջոցառումներն օգտագործում է իր կերպարը բարելավելու համար։

Հարկ է նշել, որ «Ֆորմուլա 1»-ի մրցուղին անցնում է Բաքվի կենտրոնական փողոցներով։ Մրցուղու հարևանությամբ է գտնվում տխրահռչակ Ռազմավարի պուրակը, որը Հայաստանի ու հայության դեմ ատելության ու թշնամանքի խորհրդանիշն է։ Այստեղ են ցուցադրվում 2020 թվականի պատերազմի ժամանակ որպես ավար ձեռքբերված զինտեխնիկան, հայ զինվորների արյունոտ սաղավարտները, զինվորականների մանեկենները։ Դրանց ցուցադրումը խիստ քննադատության էր արժանացել իրավապաշտպան կառույցների, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի կողմից։

2023 թվականին «Ֆորմուլա 1»-ի Բաքվի փուլն անցկացվել էր ապրիլի 30-ին՝ այն ժամանակ, երբ Ադրբեջանը շրջափակման էր ենթարկել Արցախի հայությանը՝ 120 000 բնակչին զրկելով սննդի և առաջին անհրաժեշտության այլ մթերքների մատակարարումից։

Այսօր, երբ Բաքուն հերթական անգամ պետք է հյուրընկալի ավտոարշավի փուլը, Ադրբեջանի բանտերում շարունակում են ապօրինի պահվել տասնյակ հայ գերիներ։

«Գեղարդ» հիմնադրամն ավտոմրցաշարի կազմակերպիչներին կոչ է անում ցուցաբերել պատասխանատվություն և թույլ չտալ՝ իրենց անունն ու հեղինակությունն օգտագործել՝ որպես հանցագործությունները, ճնշումները, բռնությունները քողարկելու միջոց։ Այս առումով՝ «Ֆորմուլա 1»-ի ղեկավարությունը պետք է կշռադատի՝ որքանով է նպատակահարմար մրցաշար անցկացնել մի երկրում, որտեղ խիստ սահմանափակված է ազատ խոսքի իրավունքը, և որը զավթողական ու ագրեսիվ քաղաքականություն է վարում Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ 

Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը Ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիան հենց իրենք են. Բաբուխանյան (ԱՆՈՆՍ)