Այդ ինչու Նիկոլը սկսեց գովազդել չարչարկված 9-րդ կետը

Վերլուծություն

Այս­պի­սով, այն տպա­վո­րութ­յունն է, որ Հա­յաս­տա­նում ո­րո­շա­կի ու­ժեր բա­վա­կա­նին ո­գե­ւոր­վե­ցին՝ մտա­ծե­լով, թե կա­րո­ղա­ցել են Ռու­սաս­տա­նին եւ Ի­րա­նին «Զան­գե­զու­րի մի­ջանցք» կոչ­վա­ծի շուրջ քա­շել սուր հա­կա­մար­տութ­յան մեջ (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=292605&l=am): Թե­րեւս, մաս­նա­վո­րա­պես այդ ո­գե­ւո­րութ­յան արդ­յունք էր, որ վեր­ջա­պես ո­րո­շե­ցին ԵՄ-ին միա­նա­լու հայտ­նի օ­րա­կար­գով խոս­տաց­ված հան­րաք­վեն կազ­մա­կեր­պել, իսկ Ա­լենն այն­քան ա­ռաջ գնաց, որ Նի­կո­լին հա­կա­սե­լով, օ­րա­կարգ բե­րեց ռու­սա­կան ու­ժե­րին հե­ռաց­նե­լու թե­ման:

­Բայց ա­հա Խա­մենեիի ա­ռանց­քա­յին ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րից մե­կի՝ Ի­րա­նի ազ­գա­յին անվ­տան­գութ­յան բարձ­րա­գույն խորհր­դի քար­տու­ղար Ա­լի Աք­բար Ահ­մա­դիա­նի մոս­կով­յան այ­ցը, Պու­տի­նի եւ Շոյ­գո­ւի հետ ու­նե­ցած շփում­նե­րը ե­կան հու­շե­լու, որ ռուս-ի­րա­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հար­ցում ծայ­րա­հե­ղութ­յուն­նե­րի մա­սին խո­սելն ա­նի­մաստ է, նա­խա­տես­վա­ծին պես ար­դեն մոտ մեկ ամ­սից սպաս­վող ԲՐԻԿՍ-ի գա­գա­թա­ժո­ղո­վում էլ երկ­կողմ ռազ­մա­վա­րա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի մա­սին փաս­տա­թուղ­թը կստո­րագր­վի:

Իսկ ե­թե չլի­նի Ի­րա­նի կոշտ հա­կազ­դե­ցու­թյու­նը, Նի­կո­լը մնում է այն վի­ճա­կում, ո­րը նրա մոտ նկատ­վեց իր վեր­ջին ա­սու­լի­սում աղ­մուկ հա­նած հայ­տա­րա­րութ­յու­ննե­րը հնչեց­նե­լու փու­լում: Եվ հար­ցադ­րում­ներն էլ նրա հա­մար նույնն են՝ ստո­րագ­րե՞լ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր»՝ կո­մու­նի­կա­ցիա­նե­րի հար­ցում շեշ­տը դնե­լով նո­յեմ­բե­րի 9-ի հա­մա­ձայ­նագ­րի վրա, թե՞ մնալ ա­րեւմտ­յան ա­ռա­ջարկ­նե­րի տի­րույ­թում, որ­քան էլ որ Ա­լիե­ւը շա­րու­նա­կա­բար մեր­ժում է այն: Թե ին­չու, բա­ցատ­րութ­յուն­նե­րից մեկն էլ Զա­խա­րո­վա­յի նա­խօ­րեին այս հայ­տա­րա­րութ­յունն էր. «Վս­տահ ենք՝ Բա­քուն լավ է հաս­կա­նում՝ ին­չու են Վա­շինգ­տո­նը եւ ՆԱՏՕ-ի նրանց դաշ­նա­կից­նե­րը ձգտում ամ­րապն­դել ի­րենց դիր­քերն Ադր­բե­ջա­նում եւ­ ընդ­հան­րա­պես Հա­րա­վա­յին Կով­կա­սում, եւ լիո­վին գնա­հա­տում են ագ­րե­սիվ ռազ­մա­կան դա­շին­քի հետ փոխ­գոր­ծակ­ցութ­յան խո­րաց­ման ռիս­կե­րը»: Իսկ այս տրա­մա­բա­նութ­յան դեպ­քում արեւմտ­յան հար­թակ Ա­լիե­ւի թեք­վե­լու հե­ռան­կար­նե­րը մնում են շատ փոքր. ե­թե միայն նոր գլո­բալ փո­փո­խութ­յուն­ներ չլի­նեն, ին­չը եւս այս պա­հին քիչ հա­վա­նա­կան տեսք ու­նի»:

Եվ ա­հա, նա­խօ­րեին Նի­կոլն ԱԺ-ում վեր­ջա­պես ո­րո­շեց դե­տա­լա­յին անդ­րա­դառ­նալ նո­յեմ­բե­րի 9-ի հայ­տա­րա­րութ­յա­նը՝ հատ­կա­պես կենտ­րո­նա­նա­լով 9-րդ չար­չրկ­ված կե­տի վրա՝ հեր­թով ըն­թեր­ցե­լով դրա դրույթ­նե­րը:

«Ե­կեք կար­դանք՝ ինչ է գրված. «Ա­պաշր­ջա­փակ­վում են տա­րա­ծաշր­ջա­նա­յին բո­լոր տնտե­սա­կան եւ տրանս­պոր­տա­յին կա­պե­րը»: Սա նշա­նա­կում է, որ 9-րդ կե­տը միայն Ադր­բե­ջա­նի եւ Նա­խի­ջե­ւա­նի մի­ջեւ կապ հաս­տա­տե­լու մա­սին չէ: Ա­ռա­ջին հեր­թին դրա մա­սին չէ, դա ըն­դա­մե­նը թե­մա­յի ման­րա­մաս­նե­րից մեկն է: Դա բո­լոր տրանս­պոր­տա­յին կա­պե­րի բաց­ման մա­սին է, օ­րի­նակ Հա­յաս­տան-Ի­րան, Հա­յաս­տան-ՌԴ եր­կա­թու­ղի­ներ…»: Ու նա միան­գա­մայն ճիշտ է, ա­մեն դեպ­քում հենց այդ ուղ­ղութ­յամբ եւ տրա­մա­բա­նութ­յամբ էլ աշ­խա­տում էր Ռու­սաս­տա­նի, Ադր­բե­ջա­նի եւ Հա­յաս­տա­նի փոխ­վար­չա­պետ­նե­րի ե­ռա­կողմ խում­բը, մին­չեւ այդ աշ­խա­տանք­նե­րի կանգ առ­նե­լը:

«­Հա­յաս­տա­նը ե­րաշ­խա­վո­րում է Ադր­բե­ջա­նի ա­րեւմտ­յան շրջան­նե­րի եւ Նա­խի­ջե­ւա­նի մի­ջեւ տրանս­պոր­տա­յին հա­ղոր­դակ­ցութ­յան անվ­տան­գութ­յու­նը, քա­ղա­քա­ցի­նե­րի, տրանս­պոր­տա­յին մի­ջոց­նե­րի եւ բեռ­նե­րի եր­կու ուղ­ղութ­յուն­նե­րով ան­խո­չըն­դոտ տե­ղա­շար­ժը կազ­մա­կեր­պե­լու նպա­տա­կով»: Ու­շա­դիր լսե­ցի՞ք, ե­րաշ­խա­վո­րը ՀՀ-ն­ է, եւ բո­լոր նրանք, ով­քեր ա­սում են, որ ո­րե­ւէ եր­րորդ երկ­րի անվ­տան­գութ­յուն ա­պա­հո­վե­լու ե­րաշ­խիք է վե­րա­պահ­ված, պետք է ցույց տան, թե որ­տեղ է դա գրված: Ա­վե­լին, այդ եր­թե­ւե­կութ­յան կազ­մա­կեր­պո­ղը ՀՀ-ն­ է: Եվ ե­րաշ­խա­վո­րո­ղը, եւ կազ­մա­կեր­պո­ղը ՀՀ-ն­ է…»,- շա­րու­նա­կեց Նի­կոլը, ու այս­տեղ եւս նա միան­գա­մայն ճիշտ է՝ հենց դա էլ գրված է: Ու նա միան­գա­մայն տե­ղին նաեւ եզ­րա­կաց­նում է՝ այս­տեղ Հա­յաս­տա­նի ի­րա­վա­զո­րութ­յան եւ սու­վե­րե­նութ­յան դեմ ո­չինչ չկա:

­Հա­ջորդ նա­խա­դա­սութ­յու­նը. «Տ­րանս­պոր­տա­յին հա­ղոր­դակ­ցութ­յան նկատ­մամբ վե­րահս­կո­ղութ­յուն ի­րա­կա­նաց­նում են Ռու­սաս­տա­նի ԱԴԾ սահ­մա­նա­պահ ծա­ռա­յութ­յան մար­մին­նե­րը»: Որ­տե՞ղ է գրված, որ այս ԱԴԾ սահ­մա­նա­պահ ծա­ռա­յու­թյան մար­մին­նե­րը պետք է տե­ղում ներ­կա լի­նեն: Չ­կա տենց բան գրված: Ու սա ար­դեն առն­վազն տա­րօ­րի­նակ է. խոս­քը ներ­կա լի­նե­լու կամ չլի­նե­լու մա­սին չէ, խոս­քը «Տ­րանս­պոր­տա­յին հա­ղոր­դակ­ցութ­յան նկատ­մամբ վե­րահս­կո­ղութ­յան» մա­սին է, հենց դա կար­դաց Նի­կո­լը: Այդ վե­րահս­կո­ղութ­յունն ինչ­պե՞ս կլի­նի, դա այլ՝ հե­տա­գա պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի թե­մա է. ար­բան­յակ­նե­րի՞ց կվե­րահս­կեն, ա­նօ­դա­չու­նե­րի՞ց, կնստեն գնա­ցող-ե­կող ա­մեն գնացք ու կվե­րահս­կե՞ն, ադր­բե­ջա­նա­կան ա­մեն գնաց­քի վրա ռու­սա­կան դրո՞շ կդնեն, թե՞ մի այլ կերպ: Բայց ինչ տես­քով էլ դա ար­վի, Հա­յաս­տա­նի սու­վե­րե­նութ­յա­նը չի կա­րող հար­վա­ծել:

­Վեր­ջա­պես, Նի­կոլն ա­վար­տեց. «Հա­ջոր­դը, գրված է, «Կող­մե­րի մի­ջեւ հա­մա­ձայ­նեց­մամբ ա­պա­հո­վվե­լու է Նա­խի­ջե­ւա­նը Ադր­բե­ջա­նի ա­րեւմտ­յան շրջան­նե­րին կա­պող նոր տրանս­պոր­տա­յին հա­ղոր­դակ­ցութ­յուն­նե­րի շի­նա­րա­րութ­յու­նը»: Մենք հա­մա­ձայն ենք, ե­կեք ան­ցեք, ո՞վ է խան­գա­րում: Ադր­բե­ջա­նը հա­մա­ձայն չի, ո­րով­հե­տեւ ա­սում է՝ չէ, անվ­տան­գութ­յու­նը դու չպետք է ա­պա­հո­վես: Մենք ստո­րագ­րել ենք, որ Հա­յաս­տա­նը պետք է դա ա­պա­հո­վի: Ո­րե­ւէ տեղ գրված չէ, որ Հա­յաս­տա­նի ինք­նիշ­խա­նութ­յու­նը ո­րե­ւէ կեր­պով սահ­մա­նա­փակ­վում է իր ո­րե­ւէ տա­րած­քի նկատ­մամբ»: Ար­դեն ե­կանք հա­վի ու ձվի պատ­մութ­յա­նը, թեեւ ա­մեն բան շատ հստակ է. Հա­յաս­տա­նը «ե­րաշ­խա­վո­րում է», ՌԴ ԱԴԾ՝ «վե­րահս­կո­ղութ­յուն ի­րա­կա­նաց­նում»: Ե­րաշ­խա­վո­րելն ու ի­րա­կա­նաց­նե­լը տար­բեր բա­ներ են, ինչ­քան էլ որ Նի­կո­լը փոր­ձի այդ «ի­րա­կա­նաց­ման» պա­հը գցի «պա­պի բոս­տա­նը»:

­Բայց լավ, ան­գամ այս «մեկ­նա­բան­ման կա­րոտ» դրույ­թի պայ­ման­նե­րում, Նի­կո­լը նկա­րագ­րում է Հա­յաս­տա­նի հա­մար միան­գա­մայն ձեռն­տու 9-րդ կետը: Ու այս­տեղ շատ պարզ հարց է ա­ռաջ գա­լիս: Ե­թե այդ կե­տը Հա­յաս­տա­նի հա­մար շատ ձեռն­տու է, եւ դեռ մի բան էլ Ադր­բե­ջանն է մեր­ժում, չէ՞ որ կա եր­րորդ կող­մը՝ Ռու­սաս­տա­նը, ո­րը մի գլուխ հայ­տա­րա­րում է, թե հայ-ադր­բե­ջա­նա­կան պայ­մա­նագ­րի հիմ­քում պետք է դրվի հենց ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րը՝ Նի­կո­լի այդ­քան գո­վեր­գած եւ Հա­յաս­տա­նին այդ­քան ձեռն­տու 9-րդ կե­տով հան­դերձ: Բա էլ ին­չո՞ւ են մի գլուխ հայ­հո­յում ռուս­նե­րին, փո­խա­նակ վա­զեն, կողք­նե­րը նստեն, թե միա­սին պար­տադ­րենք Ա­լիե­ւին, ով չի ու­զում հենց այդ կե­տով ա­ռաջ գնալ: Մինչ­դեռ հենց Ա­լիեւն է ռուս­նե­րի կող­քը նստած՝ իր հեր­թին ա­նընդ­հատ խո­սե­լով այդ կե­տի մա­սին:

­Բայց հարցն այս պա­հին այլ է՝ տես­նես ի՞նչ պա­տա­հեց, Նի­կո­լը սկսեց գո­վազ­դել այդ կե­տը:

https://iravunk.com/sim/?p=292606&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը