Հուզմունքիս չափ ու սահման չկա, այս ֆիլմը բոլորինն է. Նազիկ Ավդալյան

Տեսանյութեր

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի պրեմիրան:

Ֆիլմը նվիրված է հայ անվանի մարզիկ Նազիկ Ավդալյանին, ով ծանրամարտի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն է: Ֆիլմը հիմնված է իրական փաստերի վրա եւ պատմում է մարզիկի անցած դժվար ուղին, ներկայացնում հույզերն ու ապրումները:

«Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի ռեժիսորն ու գլխավոր հերուսուհին, ով, ի դեպ, կերտել է Նազիկ Ավդալյանի կերպարը՝ ռեժիսոր, դերասան Աննա Մաքսիմն է: Ֆիլմում նկարահանվել են՝ Սոս Ջանիբեկյանը, ով մարմնավորել է հերոսուհու ամուսնու կերպարը, Խորեն Լեւոնյանը՝ ֆեդերացիայի նախագահի կերպարում, Արտաշես Գեղամյանը՝ մարզիչի կերպարում, Մկրտիչ Արզումանյանը՝ բժշկի կերպարում, Բաբկեն Չոբանյանը, Դավիթ Հակոբյանը, Անահիտ Քոչարյանը եւ այլք:

«Հույս ունեմ, որ այս ֆիլմը կօգնի սերունդներին իրականը զգալու, գնահատելու համար: Սա ինքնանպատակ չէ, եւ ամենը արվել է գալիք սպորտսմենների համար եւս: Ես շատ ուրախ եմ, որ իմ անցած ճանապարհով կարող եմ օգտակար լինել ինչ-որ մեկի, ավելի ուրախ կլինեմ, որ շատերին օգուտ տա այս ֆիլմը: Իրականում ես իմ էությամբ չեմ մտնում մարդկանց կյանքի մեջ ու չեմ էլ սիրում, որ իմ կյանքի մեջ են մտնում, սակայն ինչ ներկայացված է ֆիլմում, չափից շատ անկեղծ է: Ու անգամ անձնական կյանքիս եմ անդրադարձել, որոնց մասին նույնիսկ իմ մտերիմները չգիտեին»,- իր խոսքում ասաց ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆԸ:

Ֆիլմի ռեժիսոր ԱՆՆԱ ՄԱՔՍԻՄԸ անկեղծացավ. «Կարեւորագույն նպատակը, որ դրել եմ իմ առջեւ այն է, թե ինչ եմ ես ուզում, ինչ ենք մենք ուզում առհասարակ: Պիտի ասեմ իմ ամենանվիրականը դրել եմ ֆիլմում, եւ այն է, որ այս գաղափարները տարածվեն,  յուրաքանչյուրը վերանայի ու մտածի այդ հարցերի շուրջ: Պիտի ասեմ, որ գումար հայթհայթելը ամենաբարդ աշխատանքներից էր, եւ ես անգամ նկարահանող անձնակազմին խաբել էի, որ գումարային հարցերը լուծված են եւ սկսում ենք նկարահանումները, սակայն այդ ընթացքում մտածում էի «խայտառակ» չլինելու մասին: Փառք Աստծո, ամեն բան կարգավորվեց եւ այժմ սիրով ֆիլմը հանձնում ենք հանդիսատեսի դատին»:

Աննա Մաքսիմն ընդգծեց, որ իր համար թերեւս ամենակարեւոր հարցերից էր դերասանների ընտրությունը. «Գեղարվեստական արժեք ստանալու համար այսպիսի աստղաբույլ էր հարկավոր: Եվ ոչ միան այն պատճառով, որ մարդիկ հայտնի էին, այլ նաեւ այն պատճառով, որ այս մարդիկ իրենց աշխատանքով տարներ ի վեր ապացուցել են իրենց պրոֆեսիոնալիզմը: Դերասանների ընտրությունը կատարել եմ անձամբ՝ իհարկե, քննարկելով Նազիկի հետ: Սա մի պատմություն է, որ ցանկալի էր լավագույնները մասնակցեին եւ այդպես էլ եղավ»:

ՀՀ վաստակավոր արտիստ ԱՐՏԱՇԵՍ ԱԼԵՔՍՅԱՆՅԱՆԸ լեգենդ անվանելով Նազիկ Ավդալյանին՝ ասաց, որ անգամ ֆիլմի պրեմիերային հավաքված մարդիկ չեն գիտակցում, թե ինչ լեգենդար մարդու հետ գործ ունեն. «Նազիկի օրինակը համամարդկային օրինակ է, եւ այդ օրինակով համամարդկային դաստիարակություն պետք է ստանա ողջ աշխարհը՝ թե՛ մեծերը, թե՛ փոքրերը»: Իսկ դերասան ՍՈՍ ՋԱՆԻԲԵԿՅԱՆՆ ընդգծեց, որ ներկայացնել իրական պատմություն ֆիլմում՝ իր սիրած ժանրերից մեկն է. «Ես շատ հավանել եմ սցենարը եւ մարմնավորել հայ կնոջ չհանձնվող տեսակի՝ Նազիկի ամուսնու կերպարը»:

Ի դեպ, ֆիլմի պրեմիերային ներկա էին ոչ միայն շոուբիզնեսի հայտնի դեմքեր, այլ նաեւ անվանի մարզիկներ, ԱԺ պատգամավորներ, այլ պաշտոնատար անձինք:

«Իրավունք»-ի հետ զրույցում ԿԳՄՍ փոխնախարար ԿԱՐԵՆ ԳԼԻՈՅԱՆԸ ասաց, որ ֆիլմը դիտելով՝ վերապրեց այն բոլոր տարիները, երբ ինքն էր անձամբ լուսաբանում մրցույթները:

«Կարծես հետ գնացի այն տարները, երբ ինքս էի լուսաբանում այդ ամենը, ու հուզմունքս կրկին վերապրում եմ նաեւ այժմ»,- արցունքները թաքցնելով՝ նշեց փոխնախարարը:

Ֆիլմի ավարտից հետո, բեմահարթակ բարձրացավ ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը, որը եղել է նաեւ Նազիկ Ավդալյանի մարզիչը: «Մեդալի հակառակ կողմը» իսկապես հուզել էր հանդիսատեսին՝ իր խորքայնությամբ, ասելիքով եւ դերասանական պրոֆեսիոնալ խաղով: Ֆիլմի դիտումից հետո՝ շատերն  այնքան էին տպավորված, որ արտասվելով էին դուրս գալիս դահլիճից:

Նշենք, որ Ֆիլմը ցուցադրվելու է նաեւ Լոս Անջելեսում՝ հոկտեմբերի՝ 13-ին:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում