Տասնյակ հազարավոր մարդիկ այսօր դարձել են օրենքով բոմժ․ ահազանգում է հայտնի փաստաբանը․ տեսանյութ

Իրավական

Մամուլը դեռեւս տարիներ առաջ անդրադարձավ հայտնի աստղաբան-հոգեբան Լուսյա Հակոբյանին ունեզրկելու, եվ իր պապական տնից դուրս հանելու գործընթացին։ Այսօր դեռ այդ գործը շարունակվում է, որի առնչությամբ տիկին Հակոբյանի շահերի պաշտպան, Լեվ Գրուպ փաստաբանական ընկերության հիմնադիր ղեկավար հայտնի փաստաբան, ԶԼՄՆ-երի կողմից հարգված փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ, այսօր տեղի ունեցած ասուլիսին ներկայացրեց նմանը չլսված ու չտեսնված փաստեր գործի առնչությամբ։ Պարոն Բաղդասարյանը նշեց, թե ինչ ֆանտաստիկ իրավիճակ է տիրում այսօր փաշինյանական արդարադատության համակարգում։ Աղմկահարույց գործերով հայտնի փաստաբանը նախ սկսեց սկզբից.

- Հիշեցնենք, որ տարիներ առաջ Լուսյա Հակոբյանը երրորդ անձի առողջության հետ կապված ստիպված է լինում տոկոսով գումար վերցնել մի անձնավորությունից։ Առողջական հարցերը լուծվում են, սակայն, տիկին Լուսյան մինչեվ վերջ չի կարողանում փակել գումարները, որից հետո սկսվում է ֆանտաստիկայի ժանր հիշեցնող ֆիլմը։ Որոշվում է, որ սնանկ պետք է ճանաչվի տիկին Լուսյան եվ պապերից ժառանգած իր տունը պետք է վաճառեն, բայց վաճառելուց առաջ որոշում են, որ գնահատող կազմակերպությունը գնահատի եվ այնուհետ գույքը վաճառվի։ Սակայն հետո պարզվում է, որ այդ կազմակերպությունը, որը գտնվել է Գյումրիում, սնանկ է ճանաչված եվ գույքը գնահատելու իրավունք չուներ։ Այնուհետ կազմակերպությունը այս գործը պաս է տալիս մի անհատի, որը եվս գնահատում է գույքը, բայց 3, 4 անգամ պակաս, քան, որ արժե այն։ Դիմում են սնանկության դատարան, որպեսզի փորձեն գնահատել իրավաչափությունը, թե արդյո՞ք այդ ընկերությունը առհասարակ իրավունք ունի տունը գնահատելու թե ոչ, լիցենզիա կար, թե ոչ։ Դատարանը որոշում է, որ այո, տունը պետք է վաճառվի։ Այս ամենից հետո, աստղահոգեբան տիկին Լուսյան դարձավ օրենքով բոմժ։ Ցավոք այսօր տասնյակ հազարավոր մարդիկ եվս գտնվում են օրենքով բոմժի կարգավիճակում հայտնվելով փողոցներում։

Ասուկիսին հայտնի փաստաբանը բացահայտեց, թե իրավական ի՞նչ բեսպրիդելի հետ է բախվել աստղահոգեբանը.

- Գործի հետ կապված տեղի է ունենում տոտալ եվ նմանը չլսված ու չտեսնված իրավախախտումներ մի քանի դրվագներով, ուստի, երբ ստանձնեցի տիկին Լուսյայի շահերի պաշտպանի գործառույթը կարճ ժամանակում պաշտպանյալս իրացրեց իր իրավունքը, այսինքն օրենքի ուժով վերադարձավ իր տուն, որտեղից նրան բիրտ ձեվով վտարել էին։ Թվաց, որ ամեն բան ընկավ իր տեղը, սակայն, կրկին կարճ ժամանակ անց, ավելի բիրտ ուժով տիկին Լուսյային ոչ միայն հանեցին իր տնից, այլ տասնամյակներով ձեռբ բերված գույքը օդում ցրիվ տվեցին։ Կրկին ստանձնելով նրա պաշտպանյալի գործառույթը, այս ընթացքում բախվեցի ֆանտաստիկայի եվ սարսափ ֆիլմ հիշեցնող մի իրավիճակի։ Գործը մտնելով դատարան որոշում է կայացվում, որ տիկին Լուսյային ոչ մեկ չպետք է խանգարի եվ վերջինս օրենքի ուժով կարող է մտնել իր տուն, սակայն հենց նույն դատարանը 5, 6 օր հետո նույն փաստերի առկայության պարագայում կայացնում է ճիշտ հակառակ որոշում, այսինքն կրկին վտարել իմ վստահորդին իր տնից։ Կատարեցի երկրորդ դատական նոր վարույթ նախաձեռնելով կրկին մտանք այլ դատարան, այլ նախագահողի գլխավությամբ եվ այդ դատարանը եվս որոշում կայացրեց, դատական ակտը օրինական ուժ ստացավ եվ անհապաղ պետք է կատարվեր, սակայն մեկ այլ դատավոր վերցնելով գործը կրկին փոխեց դատական ակտը, այսինքն տիկին Լուսիային վտարել այդ տնից։ Պետք է նշեմ, որ երկար տարիների իրավապաշտպան լինելով նման երեւույթի ես դեռ չէի հանդիպել, ստանձնելով բավականի մեծ եվ աղմկահարույց գործեր եվ ինձ համար հանրայատ դարձան, որ այս գործում, ինչ որ մեկը բռնել է դատավորների վախը։՛ Այս պարագայում պետք է նշեմ, որ իրավական համակարգում մի աներեւոյթ ուժ կամ ստիպել, կամ վախեցրել, կամ համոզել է այս գործով անցնող դատավորներին, որ դատարանը իր կայացրած արդարադատության վրա թքի եվ կայացրեց հակառակ որոշում։ Եթե 90-ականներին որոշումներ էին կատարվում մի անձի կողմից, ապա մենք արդեն 2024 թվականն ենք եվ նման երեւույթները խոսում են այն մասին, որ առաջին մեղավորը գործող բարձր դուռն է։ Ժամանակին, երբ պարոն Նիկոլ Փաշինյանը դեռ ներկայացնում էր իր լրատվականը, հյուսիսային պողոտայի մարդկանց ունեզրկելու դեպքերի առնչությամբ անդրադարձել ու բարձրաձայնել է այս խնդրին համարելով այն գերակախնդիր։ Իսկ հիմա պետք է նշեմ, որ իր իսկ իշխանության օրոք ավելի խայտառակ վիճակում է գտնվում մեր արդարադատության համակարգը, օրինապաշտ քաղաքացին այսօր պաշտպանված չէ։ Հիմա հարց եմ ուզում բարձրացնել պարոն Փաշինյանին հարցնելով, կամ այս ամենը կրկին ուղորդվում է բարձր դռան կողմից, կամ էլ մի զոռբա նստած է մի տեղ եվ կարողանում է այս խնդիրները ավելի լավ կազմակերպել, որ ՀՀ-ի համար կործանարար է։

Ասուլիսին ներկա աստղահոգեբան Լուսյա Հակոբյանը բավականին հուզված էր։ Իսկ թե ինչ պատմեց վերջինս դիտեք տեսանյութում։  

 

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում