Մարտինեսը կարող է որակազրկվել հերթական ոչ մարզական պահվածքի համար(տեսանյութ)
Սպորտ
Արգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը կարող է որակազրկվել 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի` Կոլումբիայի դեմ խաղից հետո օպերատորի տեսախցիկին հարվածելու համար: Այս մասին հայտնում է canalrcn.com-ը։
Արգենտինայի հավաքականը պարտվել է 1։2 հաշվով։ Խաղից հետո Էմիլիանո Մարտինեսին է մոտեցել օպերատորը, իսկ դարպասապահը հարվածել է տեսախցիկին։ Նշվում է, որ հանդիպման պաշտոնական ներկայացուցիչ չհանդիսացող անձի վրա հարձակման համար կարող է նշանակվել նվազագույնը երեք-խաղյա որակազրկում։
https://iravunk.com/sim/?p=292533&l=am/