«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ադրբեջանը նորանոր պահանջներ է ներկայացնելու, և Հայաստանը դրանք կատարելու է. Հրանտ Միքայելյան

Ներքաղաքական
ՀՀ կառավարությունը հաստատել է սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, որը ներկայացվելու է ԱԺ հաստատմանը: Սա կարո՞ղ է վերածվել վաղը նոր կապիտուլիացիոն փաստաթղթի հիմքի, «Կովկաս» ինստիտուտի գիտաշխատող, քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԻՔԱՅԵԼՅԱՆՆ ահազանգում է, որ ոչ թե կարող է, այլ հենց դրա համար է արվում ամեն ինչը: «Իրավունք TV»-ի տաղավարում նա նախ ներկայացրեց, թե կապիտուլիացիան ի՞նչ է ենթադրում:
 
— Այն ենթադրում է, որ մեզ պարտադրում են իրենց համար ցանկալի եւ մեզ համար ոչ ցանկալի պայման: Եթե մենք դիտարկենք, օրինակ, տավուշյան գործընթացը Կիրանցի շուրջ, ապա դա մաքուր եւ բացահայտ կապիտուլիացիոն մի գործընթաց էր, որտեղ Հայաստանը զիջեց տարածքներ, այդ թվում՝ կենսական նշանակություն ունեցող վայրերի տարածքներ, կարեւորագույն ճանապարհներ, ենթակառուցվածքներ (օրինակ՝ գազի, էներգիայի եւ այլնի տեսանկյունից): Բայց դրան նաեւ գումարած, որն է՛լ ավելի կարեւոր է՝ ռազմական դիրքեր: 24 ռազմական դիրք է զիջվել, ինչի հետեւանքով Հայաստանի առաջնագիծը դարձել է խոցելի, մինչդեռ առաջ Ադրբեջանը ոչ մի տեղ չէր կարող խոցել այդ ուղղությամբ:
 
Հիմա, ինչ խոսք, արդեն մեծ ախորժակ ունի, եւ դա տվել է Ադրբեջանին Փաշինյանը: Սա բացահայտ, մաքուր կապիտուլիացիա է: Թեեւ կա տեսակետ նաեւ, որ դրանով մենք խաղաղության մոտեցանք, ինչն իհարկե սուտ է: Այն, ինչ վերաբերում է այդ կանոնակարգին, խոսքն այն ամենի շուրջ է, որ Ադրբեջանը նորանոր պահանջներ է ներկայացնելու, եւ Հայաստանը դրանք կատարելու է: Այսինքն` այստեղ նաեւ հարց է առաջանում, թե Հայաստանն արդյո՞ք ազդում է այդ սահմանային նոր գծի վրա:
Ստացվում է այնպես, որ այդ նոր սահմանային գիծը ձեռք է տալիս Ադրբեջանին եւ մնում է իրեն: Խորհրդային սահմանը, որը որպես հիմք է իբրեւ ընդունվել, պարզապես, հիմարություն է:
 
Այսինքն` Ստալինի գծած սահմանն այս իշխանության համար ինչ-որ սրբություն է դարձել, բայց այս սահմանը, որտեղ Ադրբեջանին ձեռնտու չէ, ասում է՝ փոխենք, եւ որտեղ ձեռք է տալիս, ասում է՝ պահենք: Այսինքն՝ ամբողջ գործընթացն իրականացվում է Ադրբեջանի օգտին: Փորձենք հասկանալ, թե ինչ է անում Հայաստանի կողմից ներկայացվող հանձնաժողովը: Ուղղակի, իրականացնում է եւ պատրաստում է օրենսդրական փաթեթներ, որոնք Ադրբեջանում կայացված որոշումներն են, եւ որոնք պարտադրում են Հայաստանի Հանրապետությանը: Եթե այս պարզ ճշմարտությունը հասկանում ենք, ապա պարզ է դառնում, որ այս գործընթացն ինքնին ամբողջությամբ կապիտուլիացիոն է:
 
Մեծ հաշվով 6 տարի է, ինչ Հայաստանի Հանրապետությունը կապիտուլիացիայով է զբաղված, եւ այդ կապիտուլիացիան իրականացվել է 2018 թվականի մայիսին, երբ Նախիջեւանի ուղղությամբ Ադրբեջանը հարձակվել է եւ իշխանության չարձագանքելու պատճառով վերցրել է որոշակի տարածքներ, որից, օրինակ, Արենիի տարածքներն են դարձել խոցելի եւ այլն: Ահա այս գործընթացն անդադար շարունակվել է շուրջ 6 տարի եւ ներառյալ, իհարկե, ամենամեծ զիջումն Արցախի հանձնումն է եղել:
 
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հ.Գ. - Շարունակությունը կարդացե՛ք թերթի առաջիկա համարներից մեկում:
ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան