Ուկրաինան արագորեն մտնում է կատաստրոֆայի փուլ

Վերլուծություն

Այն պա­հին, երբ հա­յաս­տան­յան իշ­խա­նա­վոր­նե­րը սկսե­ցին ո­գե­ւոր­ված հայ­տա­րա­րել, թե սկսվել է Եվ­րո­պա­յի հետ վի­զա­նե­րի ա­զա­տա­կա­նաց­ման փու­լը (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=292437&l=am), բուն Եվ­րո­պա­յում միան­գա­մայն մռայլ մտո­րում­ներ են ծա­վալ­վում սե­փա­կան ա­պա­գա­յի շուրջ: Այս­պես, Bloomberg-ի պնդմամբ, Վա­շինգ­տոնն իր աշ­խար­հա­քա­ղա­քա­կան հիմ­նա­կան հա­յաց­քը կտրուկ ուղ­ղում է դե­պի Ա­սիա՝ Եվ­րո­պա­յին թող­նե­լով բախ­տի քմա­հա­ճույ­քին: «Վա­շինգ­տո­նը պատ­րաստ­վում է մի սցե­նա­րի, երբ Եվ­րո­պան ստիպ­ված կլի­նի դի­մա­կա­յել սպառ­նա­լիք­նե­րին: Սե­փա­կան, հատ­կա­պես ա­ճող ճգնա­ժա­մե­րի եւ պե­տա­կան ​​պարտ­քի հետ կապ­ված խնդիր­նե­րի ֆո­նին»,- հայտ­նում է աղբ­յու­րը:

Ընդ ո­րում, Bloomberg-ի կար­ծի­քով այդ գոր­ծըն­թա­ցը տե­ղի կու­նե­նա ան­կախ ա­մե­րիկ­յան ընտ­րութ­յուն­նե­րի արդ­յունք­նե­րից: Պար­զա­պես Հարրի­սի հաղ­թա­նա­կի դեպ­քում այդ ըն­թաց­քը կլի­նի մի փոքր զուսպ, մինչ­դեռ Թ­րամ­փը կա­րող է միան­գամից եւ ամ­բող­ջութ­յամբ դուրս բե­րել զոր­քե­րը Եվ­րո­պա­յից եւ ՆԱՏՕ-ին մղել լու­ծար­ման: «Եվ­րո­պա­յի հա­մար դա կա­րող է նշա­նա­կել խո­րը փո­փո­խութ­յուն­ներ. երկր­նե­րը ստիպ­ված կլի­նեն ստեղ­ծել նոր դա­շինք­ներ, ամ­րապն­դել ի­րենց բա­նակ­նե­րը եւ վե­րա­նա­յել ի­րենց անվ­տան­գութ­յու­նը՝ ա­ռանց ԱՄՆ-ի ա­ջակ­ցութ­յան վրա հեն­վե­լու»,- հայտ­նում է Bloomberg-ը:

Ընդ ո­րում, այս կար­ծի­քը նո­րութ­յուն դժվար է հա­մա­րել: Եվ­րո­պան իր հսկա պարտ­քով եւ խնդիր­նե­րով ա­մե­րիկ­յան բիզ­նեսի հա­մար վա­ղուց է, որ սկսել է եր­բեմ­նի հե­տաքրք­րութ­յու­նը կորց­նել՝ ու­շադ­րութ­յու­նը կենտ­րո­նաց­նե­լով ծաղկ­ման փուլ մտած ա­սիա-հնդկա­կան տի­րույ­թի վրա: Ճիշտ է, դա ծայ­րա­հեղ սրում է Չի­նաս­տա­նի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը, բայց ինչ ա­նես, ե­թե հիմ­նա­կան փողն այս­տեղ է:

Ա­հա այս ի­րա­վի­ճա­կում, թե­րեւս պա­տա­հա­կան չէ, որ Եվ­րո­պա­յում նկատ­վում են բա­վա­կա­նին նոր մի­տում­ներ: Օ­րի­նակ, պատ­կե­րաց­րեք, Ուկ­րաի­նա­յին ռազ­մա­կան օգ­նութ­յուն ցու­ցա­բե­րե­լու հիմ­նա­կան ջա­տա­գով­նե­րից մե­կը՝ կանց­լեր Շոլ­ցը, վեր­ջին ընտ­րութ­յուն­նե­րում կա­տաստ­րո­ֆիկ ձա­խո­ղու­մից հե­տո գնաց կտրուկ շրջա­դար­ձի եւ հի­մա ա­ռաջ է քա­շում Ռու­սաս­տան-Ուկ­րաի­նա խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի տար­բե­րակ, ո­րով Կիե­ւին ա­ռա­ջար­կում է՝ հաշտ­վել ու­նե­ցած տա­րած­քա­յին կո­րուստ­նե­րի հետ եւ գնալ հաշ­տութ­յան: Ա­մե­րի­կա­ցի­նե­րի հա­մար եւս Ուկ­րաի­նան աչ­քի ա­ռաջ կորց­նում է հե­տաքրք­րութ­յու­նը, եւ է­լի ան­կախ նրա­նից, թե ով կլի­նի հա­ջորդ նա­խա­գա­հը, ու սա էլ կա­րե­լի է հաս­կա­նալ. Բայ­դենն ու նրա որ­դին Ուկ­րաի­նա­յում կա­տա­ղի փո­ղեր են աշ­խա­տել, բա­նը հա­սավ ան­գամ քրեա­կան մե­ղադ­րանք­նե­րի, եւ Կիե­ւից հետ քաշ­վե­լը նրանց հա­մար վտան­գա­վոր էր: Փո­խա­րի­նո­ղի հա­մար այդ անձ­նա­կան եւ միան­գա­մայն էա­կան խնդի­րը չկա: Ա­ռա­վել եւս, երբ Bloomberg-ի կար­գի աղբ­յուր­ներն են խո­սում, թե, առ­հա­սա­րակ, Եվ­րո­պան ընդ­հան­րա­կան ի­մաս­տով ար­դեն ԱՄՆ-ի հա­մար ա­ռաջ­նա­յի­նը չէ:

Այս­պի­սով այն, որ Կիե­ւում էա­պես սրվել են ան­հանգս­տութ­յուն­նե­րը, միան­գա­մայն հաս­կա­նա­լի են: Մաս­նա­վո­րա­պես, ուկ­րաի­նա­կան հա­վաս­տի աղբ­յուր­նե­րից մե­կը, վկա­յա­կո­չե­լով The Economist-ին եւ ուկ­րաի­նա­կան զին­վո­րա­կա­նութ­յա­նը, հայտ­նում է. «Զե­լենս­կու` Կուրս­կի ար­կա­ծախնդ­րութ­յու­նը Ուկ­րաի­նա­յի զին­ված ու­ժե­րին թույլ չի տա­լիս կա­յու­նաց­նել ի­րա­վի­ճա­կը Դոն­բա­սում, քա­նի որ Գլ­խա­վոր շտա­բը չու­նի ռե­զերվ­ներ»:

­Սա այն պատ­կերն է, ո­րի մա­սին խո­սե­լու ա­ռիթ­ներ ու­նե­ցել ենք: Լուրջ ու­ժեր նե­տե­լով Կուրսկ եւ հի­մա մնա­լով այն­տեղ կաշ­կանդ­ված, Կիե­ւը լուրջ վտան­գի տակ դրեց կենտ­րո­նա­կան եւ հա­րա­վա­յին Դոն­բա­սը: Վ­տան­գը հաս­կա­նա­լով, փոր­ձեց վեր­ջին ռազ­մա­վա­րա­կան ռե­զերվ­նե­րը եւ տար­բեր հատ­ված­նե­րից ու­ժեր տե­ղա­փո­խել՝ ի­րա­վի­ճա­կը կա­յու­նաց­նե­լու հա­մար: Բայց ա­հա, ո­րո­շա­կի կա­յու­նա­ցու­մից հե­տո, ռուս­նե­րի հար­ձա­կում­նե­րը շա­րու­նակ­վում են, ընդ ո­րում, ար­դեն գործ­նա­կա­նում բո­լոր ճա­կատ­նե­րում: Հա­րա­վա­յին ռազ­մա­ճա­կա­տում շրջա­պատ­ման եզ­րին է այս հատ­վա­ծում ուկ­րաի­նա­կան պաշտ­պա­նութ­յան ա­ռանց­քա­յին հան­գույ­ցը՝ Ուգ­լե­դա­րը: Ա­վե­լի հա­րավ՝ ոչ պա­կաս էա­կան նշա­նա­կութ­յան` Կու­րա­խո­վո­յի ուղ­ղութ­յան հետ կապ­ված հենց The Economist-ն­ է գրում. «Ռու­սա­կան բա­նա­կը հար­ձա­կում է մշա­կում Կու­րա­խո­վո­յի վրա եւ ս­պառ­նում է շրջա­պա­տել այն»: Ա­վե­լի հյու­սիս՝ Պոկ­րովս­կի հատ­վա­ծում, որ­տեղ ուղղ­վե­ցին ուկ­րաի­նա­կան հիմ­նա­կան ռե­զերվ­նե­րը՝ հայտն­վե­լով մսա­ղա­ցում, ռուս­նե­րը աս­տի­ճա­նա­բար վերսկ­սում են ա­ռաջ­խա­ղա­ցու­մը: Ար­եւել­յան Դոն­բա­սում՝ է­լի ռազ­մա­վա­րա­կան մեծ նշա­նա­կութ­յան Տո­րեց­կի հատ­վա­ծում պատ­կե­րը նույնն է, եւ այս հան­գույ­ցը գրա­վե­լու դեպ­քում ռուս­նե­րը կկա­րո­ղա­նան հար­վա­ծել ար­դեն հյու­սի­սա­յին Դոն­բա­սի ուկ­րաի­նա­կան ու­ժե­րի խո­րը թի­կունք­նե­րին: Ընդ­հուպ՝ Կուրս­կի ուղ­ղութ­յամբ, զրկվե­լով ռե­զերվ­նե­րի մեծ հոս­քե­րից, ուկ­րաի­նա­կան ու­ժե­րը նույն­պես կանգ­նած են ռուս­նե­րի հա­կա­հար­ձակ­ման հե­ռան­կա­րի ա­ռաջ: Իսկ «Գլ­խա­վոր շտա­բը չու­նի ռե­զերվ­ներ», եւ կա­րե­լի է կռա­հել, թե այս ընդ­հա­նուր ֆո­նը, գու­մար­վե­լով հի­շա­տակ­ված ար­տա­քին ի­րո­ղութ­յուն­նե­րին, ինչ է խոս­տա­նում ողջ Ուկ­րաի­նա­յին՝ բո­լոր ռազ­մա­ճա­կատ­նե­րով հան­դերձ:

Եվ մեզ հա­մար ա­մե­նա­կա­րե­ւո­րը. հենց այս ուկ­րաի­նա­կան ընդ­հան­րա­կան ֆոնն է, որ Մոսկ­վա­յի հա­մար ստեղ­ծում է միան­գա­մայն ծան­րակ­շիռ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան դիր­քեր: Հե­տե­ւանք­նե­րը, ե­րե­ւի, ար­դեն նաեւ Նի­կո­լի հա­մար են դա­ռում հաս­կա­նա­լի:

https://iravunk.com/sim/?p=292439&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը