Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների գնահատականներն ըստ Whoscored-ի
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականն Ազգերի լիգայի երկրորդ տուրի շրջանակներում արտագնա հանդիպում է անցկացրել Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ և պարտվել 0։2 հաշվով։
Whoscored պորտալը ներկայացրել է երկու ընտրանու խաղացողների գնահատականներն այդ խաղում։
Ամենաբարձր գնահատականը Հայաստանի հավաքականի կազմում ստացել է կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը՝ 7․3։