Այնպես չպետք է լինի, որ Նիկոլին փոխարինենք մեկ այլ Նիկոլով. Պարույր Հայրիկյան

Ներքաղաքական

 
«Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն օրերս հանդիպել է տարբեր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է ԱԻՄ նախագահ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԻ հետ, ով եւս ներկա է եղել հանդիպմանը:


— Ի վերջո, քաղաքական խորհուրդ ձեւավորվե՞ց, թե` ոչ:


— Պետք է նշեմ, որ քաղաքական խորհուրդ ձեւավորելու իրական փորձ, որպես այդպիսին, չի կատարվել: Ըստ էության, քաղաքական խորհրդակցություններ են ընթանում: Ես ինքս մեկ անգամ նույնիսկ ստիպված եղա առնչվել մի իրավիճակի, որ ասում էի՝ մի՛ ասեք շարժումը քաղաքական խորհուրդ ունի, որովհետեւ քաղաքական խորհուրդ չկա, այլ քաղաքական կուսակցությունների հանդիպում է դա: Ընդամենը սա է: Հիմնական որոշումն էլ, ի դեպ, ասեմ, այն էր, որ սեպտեմբերի 22-ին՝ Մարզահամերգային համալիրում, պետք է տեղի ունենա նշանակալի միջոցառում:


— Իսկ որեւէ արդյունք քաղաքական ուժերի հետ Բագրատ սրբազանի հանդիպումն արձանագրե՞ց:


— Նախ պետք է նշեմ, որ այս դեպքում խոսքն իմ կարծիքով տեղեկատվության մասին էր: Ինքն ուզում էր տեղեկացնել, որ այսպիսի մեծ միջոցառում է տեղի ունենալու: Հիմնականում դա էր, եւ մասնակցության շուրջ հարցերն էին քննարկվում, թե ով այդ միջոցառմանն ինչ չափով կմասնակցի:


— Փաստորեն, քաղաքական խորհուրդ ձեւավորելու հարցում մասնակից քաղաքական ուժերը որեւէ կոնսեսունսի չե՞ն եկել:


— Ոչ: Այդպիսի հարց չի քննարկվել այս անգամ: Դա ժամանակին էր քննարկվում, եւ այլ քննարկում չի եղել դրանից հետո: Այս անգամ նաեւ նման խնդիր չկար դրված:


— Բայց այս հանդիպումների ձեւաչափն ո՞վ է համակարգում, Կարեն Բեքարյա՞նը:


— Ես չգիտեմ: Եթե ինքը նախաձեռնողն էր, անգամ չգիտեմ էլ, թե նա ի՞նչ սկզբունքով է առաջնորդվել, եւ ասեմ ավելին՝ անգամ չի էլ եղել առիթ կամ պատճառ, որ ինքս էլ խորանամ այդ ուղղությամբ: Ինձ հետաքրքրում են առավել քան շատ լուրջ հարցերը: Այնպես չէ, որ մենք կաշկանդված ենք ինչ-որ բանով:


— Այս անգամ նկատելի էր, որ քիչ քաղաքական ուժեր էին ներկա հանդիպմանը: Պատճառն, ըստ Ձեզ, ո՞րն էր:


— Ես ինքս լուրջ տարբերություն չնկատեցի: Այսինքն՝ ԱԺԲ-ն կար, ՀՅԴ-ն կար, Արամ Գ. Սարգսյանը եւ Բագրատյանը կային:


— Բայց հանդիպման ընթացքում որեւէ որոշում կայացվե՞ց, կամ լուծումներ առաջարկվեցի՞ն:


— Ամսի 22-ին պետք է շատ լուրջ քննարկում լինի Մարզահամերգային համալիրում: Ես ինքս չգիտեմ, թե ինչ ակնկալիք ունի հենց ինքը՝ նախաձեռնողը: Անձամբ ես նախաձեռնողը չեմ: Մենք այս պարագայում առավել քան շատ աջակցող ենք, սակայն մեկ փաստ եւս պետք է արձանագրենք: Չի կարելի շեշտը դնել միայն իշխանափոխության վրա: Ես ինքս իմ ելույթում եւս առանձնակի ընդգծել եմ այդ մասին եւ մեկ անգամ եւս կկրկնեմ: Այնպես չպետք է լինի, որ Նիկոլին փոխարինենք մեկ այլ Նիկոլով, այլ պետք է հիմնարար փոփոխությունների փորձենք գնալ այս անգամ:

Այսինքն, այն, ինչը ես ինքս պետք է ասեի՝ հիմնական մասն արդեն զգացի, որ ընկալվեց, բայց սա մի փոքր նաեւ բարդ է: Շախմատի խաղում եթե որեւէ մի քայլ կատարվի, ապա հաջորդ քայլերն արդեն կերեւան: Դեպքեր կան, որ խաղացողը շատ լավ գիտի, թե որ դեպքում ինչ քայլեր պետք է անի: Նա ինքը գիտի 3 քայլ է հաշվում, թե՝ 4 քայլ: Այնպես որ, կարծում եմ՝ այնքան էլ մեղադրելու չէ, քանի որ դու քոնն ես ասում, իրենք էլ, ինչ խոսք, իրենցն են ասում: Կցանկանաս, իրենց հետ կաշխատես, չես ցանկանա, իհարկե, չես աշխատի:


ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում