ԱՄՆ-ի խնդիրը ոչ թե հատուկ ծառայությունների, այլ` դոլարի որակն է

Վերլուծություն

Այս օ­րե­րին տե­սա­նե­լի դար­ձավ նաեւ մեկ ի­րո­ղութ­յուն, ո­րը թեեւ ու­նե­նա­լով միան­գա­մայն գլո­բալ բնույթ, ակն­հայ­տո­րեն իր հեր­թին է բա­ցատ­րում այն ծայ­րա­հեղ սուր ի­րա­վի­ճա­կը, ո­րը ստեղծ­վել է մեր տա­րա­ծաշր­ջա­նում (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=292357&l=am): Այս­պես, նա­խօ­րեին ԿՀՎ-ի եւ MI6-ի ղե­կա­վար­ներն ա­րե­ցին մի բան, ո­րը եր­բեք չէին ա­րել: Այն է, հան­դես ե­կան հա­մա­տեղ հայ­տա­րարութ­յամբ: Մաս­նա­վո­րա­պես` The Financial Times- մեկ­նա­բան­մամբ, Բերն­սը եւ Մու­րը հայ­տա­րա­րել են սա­ռը պա­տե­րազ­մից ի վեր գոր­ծող աշ­խար­հա­կար­գի հա­մար ա­մե­նա­մեծ սպառ­նա­լի­քի մա­սին: Ըստ աղբ­յու­րի, որ­պես ելք, արեւմտ­յան հե­տա­խու­զա­կան ծա­ռա­յութ­յուն­նե­րը շա­րու­նա­կում են մե­ծաց­նել ճնշու­մը Ռու­սաս­տա­նի վրա՝ խա­ղադ­րույք կա­տա­րե­լով է­լի­տա­նե­րի միջեւ պա­ռակտ­ման եւ­ երկ­րի ներ­սում ի­րա­վի­ճա­կի ա­պա­կա­յու­նաց­ման վրա։ Հա­տուկ ծա­ռա­յութ­յուն­նե­րի ղե­կա­վար­նե­րի կար­ծի­քով՝ Ուկ­րաի­նա­յի Զին­ված ու­ժե­րի գոր­ծո­ղութ­յուն­նե­րը, այդ թվում՝ «Կուրս­կի հար­ձա­կու­մը», դժգո­հութ­յուն է ա­ռա­ջաց­նում ռու­սա­կան է­լի­տա­յի մի մա­սի մոտ, սա­կայն նաեւ ընդգ­ծում են, որ դեռ վաղ է խո­սել Պու­տի­նի իշ­խա­նութ­յան թու­լաց­ման մա­սին՝ չնա­յած հա­սա­րակ ռու­սաս­տան­ցի­նե­րի հա­մար հա­կա­մար­տութ­յան շո­շա­փե­լի հե­տե­ւանք­նե­րին։ Ս­րա­նով հան­դերձ, Բերն­սը եւ Մու­րը նաեւ նշել են, որ Արեւ­մուտ­քի հա­մար գլխա­վոր մար­տահ­րա­վե­րը հա­մա­րում են Չի­նաս­տա­նի հզո­րա­ցու­մը։ ԿՀՎ-ն­ ե­ռա­պատ­կել է իր ֆի­նան­սա­վո­րու­մը Չի­նաս­տա­նի ուղ­ղութ­յամբ աշ­խա­տան­քի հա­մար, իսկ ին­քը՝ Բերն­սը, ան­ցած տար­վա ըն­թաց­քում եր­կու ան­գամ այ­ցե­լել է Պե­կին:

­Բուն նման հայ­տա­րա­րութ­յան փաստն ար­դեն շատ բան է ակ­նար­կում: Երբ այս եր­կու հա­տուկ ծա­ռա­յութ­յուն­նե­րի ղե­կա­վար­ներն ի­րենց հա­մա­գոր­ծակ­ցութ­յան եր­կար տաս­նամ­յակ­նե­րի ըն­թաց­քում ա­ռա­ջին ան­գամ հարկ են հա­մա­րել հա­մա­տեղ նման ազ­դակ հղել, ա­պա դա առն­վազն եր­կու բան է հու­շում: Նախ, որ ներ­կա ի­րա­վի­ճակն անգ­լո­սաք­սո­նա­կան եր­կու երկր­նե­րի հա­մար ա­մե­նա­ծանրն են հա­մա­րում: Երկ­րոր­դը, պետք է ցույց տալ, որ չնա­յած ի­րա­վի­ճա­կի ծան­րութ­յա­նը, հա­տուկ ծա­ռա­յությ­ուն­նե­րը, ո­րոն­ցից շատ բան է կախ­ված, հենց այն­պես, պա­րապ նստած չեն. ե­րե­ւի, որ դաշ­նա­կից­նե­րը շատ չվա­խե­նա՞ն ԱՄՆ-ի եւ Բ­րի­տա­նիա­յի վե­րին պե­տա­կան հա­մա­կար­գե­րում տի­րող քաո­սից եւ «դուխ­նե­րը» չգցե՞ն. բա­վա­կա­նին նման է դրան:

­Բայց մյուս կող­մից բո­լորն են հաս­կա­նում, որ այդ կա­ռույց­ներն ար­դեն իսկ թույլ են տվել «աշ­խար­հա­կար­գի հա­մար ա­մե­նա­մեծ սպառ­նա­լի­քի» ստեղ­ծու­մը, ին­չը նրանց թույլ աշ­խա­տան­քի արդ­յունք է: Իսկ խո­շոր հաշ­վով, այդ ծա­ռա­յութ­յուն­նե­րը կա­րող են է­ֆեկ­տիվ լի­նել ճիշտ այն­քան, որ­քա­նով ձեռք­նե­րի տակ ու­նե­նան ֆի­նան­սա­կան ռե­սուրս­ներ:

­Բայց ա­հա ֆի­նան­սա­կան ռե­սուրս­նե­րի հետ կապ­ված` ԱՄՆ-ից ե­կած վեր­ջին տվյալ­նե­րը պարզ ակ­նար­կում են ահ­ռե­լի խնդիր­նե­րի մա­սին: Այս­պես, Նա­հանգ­նե­րում դաշ­նա­յին պարտ­քի տո­կոս­նե­րի վճար­ման տա­րե­կան ծախ­սե­րը հա­սել են 1,1 տրի­լիոն դո­լա­րի, իսկ օ­րա­կան վճա­րում­նե­րը՝ 3 մի­լիարդ դո­լա­րի: Այս ծախ­սե­րը ե­րեք ան­գամ գե­րա­զան­ցում են տա­սը տա­րի ա­ռաջ եւ կրկ­նա­պատկ­վել են վեր­ջին 2,5 տա­րում, այն է՝ Բայ­դե­նի կա­ռա­վար­ման ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում:

Արդ­յուն­քում, այս տար­վա հա­մար ու­նե­նա­լով 4.9 տրի­լիոն ե­կա­մուտ, ԱՄՆ-ն ս­տիպ­ված է դրա ա­վե­լի քան 20 տո­կո­սը տալ պարտ­քե­րի մար­մա­նը: Այ­սինքն, պետք է շա­րու­նա­կել կա­տա­ղի տեմ­պե­րով աշ­խա­տեց­նել փող տպող մե­քե­նան, նոր պարտ­քեր վերց­նել, դրա­նից տո­կոս­նե­րի­ աճ, եւ այդ­պես շա­րու­նակ: Լու­ծու­մը ծախ­սե­րի կրճա­տումն է, բայց դա կբազ­մա­պատ­կի ա­ռանց այդ էլ ծան­րա­գույն ներ­կա վի­ճա­կը: Շա­րու­նա­կել այդ տեմ­պե­րով, դա այն­պի­սի ինֆլ­յա­ցիոն հե­ռան­կար ու­նի, որ տա­կից դուրս չեն գա: Ա­ռա­վել եւս, որ գնա­լով ա­վե­լա­նում են երկր­նե­րի թի­վը, ո­րոնք ցան­կա­նում են կապ­վել ԲՐԻՔՍ-ի հետ՝ դո­լա­րի ա­ռաջբե­րած այդ մղձա­վան­ջից դուրս գա­լու հա­մար: Իսկ դա տա­նում է դո­լա­րի հա­մընդ­հա­նուր պայթ­յու­նի այն կար­գի վտան­գի, որ ա­մե­րիկ­յան ար­ժույ­թը ոչ միայն հա­մաշ­խար­հա­յին հե­գե­մո­նիան, այլ նաեւ սե­փա­կան ներ­քին շու­կան կկորց­նի:

Արդ­յուն­քում, ԱՄՆ-ի խնդիրը հա­տուկ ծա­ռա­յութ­յուն­նե­րի ո­րա­կը չէ: Խն­դի­րը` դո­լա­րի ո­րակն է, ո­րը միան­գա­մայն օբ­յեկ­տիվ պատ­ճառ­նե­րով միայն նվա­զում է: Լու­ծու­մը Ռու­սաս­տա­նին եւ Չի­նաս­տա­նին ծնկի բե­րելն է, ո­րը չի ստաց­վում եւ չի ստաց­վում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում