Փաշինյանն Ադրբեջանին ու Ռուսաստանին մեղադրեց նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները ոչ ամբողջությամբ կատարելու մեջ

Ներքաղաքական

«Երևանյան երկխոսություն» խորագրով համաժողովի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ որևէ մեկը հիմք չունի Հայաստանին 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները չկատարելու մեջ մեղադրել։

«Եռակողմ հայտարարության յոթերորդ կետը փաստում է. «ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո»:

Ինչպես տեսնում եք, 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, երբ Ռուսաստանի Դաշնության նախագահը, Ադրբեջանի նախագահը և ես այդ փաստաթուղթը ստորագրեցինք, ոչ միայն այդ պահին Լեռնային Ղարաբաղն ու հարակից տարածքները լքած հայ փախստականները չեն վերադարձել, այլև ուղիղ մեկ տարի առաջ տեղի ունեցած էթնիկ զտումների հետևանքով Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափվել է»,- մանրամասնեց Փաշինյանը:

Նա մեջբերեց նաև եռակողմ հայտարարության ութերորդ կետը, որում ասում է. «Իրականացվում են ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակում»:

Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ մինչ օրս Ադրբեջանում կան հայ ռազմագերիներ, պատանդներ և այլ պահվող անձինք, որոնք մինչ օրս չեն վերադարձվել:

«Սա դրույթ է, որը նույնպես կա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, և որն, ինչպես տեսնում եք, չի կատարվել: Որևէ գործընկեր հիմք չունի Հայաստանին մեղադրելու 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության  որևէ դրույթ չիրականացնելու մեջ: Ինչպես տեսնում եք, Հայաստանն ու միջազգային ցանկացած անկախ և օբյեկտիվ դիտորդ ունի հիմքեր՝ ասելու, որ եռակողմ հայտարարության մեր մյուս գործընկերները առնվազն ամբողջությամբ չեն իրականացրել իրենց պարտավորությունները»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Նյութի աղբյուր՝ 168․am

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում