Օ՜, ինչպիսի զուգադիպություն

Ներքաղաքական

Երեւանի ավագանու նիստում երեկ մանդատից զրկվեցին երեք ավագանու անդամ, որոնցից երկուսը՝ «Հանրային Ձայն» խմբակցության նախկին անդամներ, իսկ այժմ անկախ ավագանիներ Անույշ Խուդավերդյանն ու Անուշ Գինոսյանն էին, որոնք մնացել էին հավատարիմ ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանին: Նրանցից հետո եկող թեկնածուները Կարեն Սանամյանն է, ով իրեն համարում է Վ. Ղուկասյանի հետ տարաձայնությունների պատճառով առանձնացած եւ «Հանրային Ձայն»-ն իրենով արած Արտակ Գալստյանի աջ ձեռքը, հաջորդ թեկնածուն՝ «Ալյանս» կուսակցությունից Դենիս Պողոսյանն է: Եվ ահա այս իրադարձությունների ֆոնին երեկ ուժ երեկոյան ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը հայտարարեց, թե ազատ է արձակվել «Հանրային Ձայն» կուսակցության նախագահ, Երեւանի ավագանու անդամ Արտակ Գալստյանը, ում հետ մնացած ավագանու երկու անդամները վաղուց դարձել են իշխանությունից ավելի իշխանական:

Ի՞նչ է ստացվում, պարզ մաթեմատիկական հաշվարկ։ Երեւանի ավագանիում իշխանություն են ՔՊ-ն՝ իր կոալիցիոն գործընկեր «Հանրապետություն» կուսակցության հետ, նրանց ավելացան նաեւ «Հանրային Ձայն» կուսակցության 4 ավագանի: Սա նշանակում է, որ այլեւս Երեւանի ավագանիում ընդդիմությունը որեւէ ազդեցություն չի կարող ունենալ որոշումների կայացման վրա: Ավինյանը զոռով-շառով ձեւավորեց կայուն իշխանական մեծամասնություն:

Տեղի ունեցածը Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար ԳՐԻԳՈՐԻ ԵՐԻՑՅԱՆՆ այսպես է մեկնաբանում. «Ավինյանն իրեն զգում էր ոչ ապահով, հողը գնում էր ոտքերի տակից, որովհետեւ ՔՊ-ի ներսում չուներ աջակցություն: Ինձնից բացի, հանեց նաեւ «Հանրային Ձայնից» դուրս եկած երկու անկախ ընդդիմադիր ավագանու անդամներին, որոնք չեն ենթարկվում իրեն: Նպատակն է, որ ցուցակից գան այլ երկուսը, որոնք կանխիկով կվաճառվեն Ավինյանին, կմտնեն իր գրպանը»:

Սեփ. լրատվություն

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում