Որևէ մեկը չի բացառում ՀԱՊԿ-ից դուրս գալը, ՀԱՊԿ-ն ամեն ինչ անում է դրա համար․ Ալեն Սիմոնյան

Ներքաղաքական

Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ Հայաստանը մի օր կարող է ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում կայացնել: Սիմոնյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

Անդրադառնալով հնչող կարծիքներին, որ Հայաստանը կարող է ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում կայացնել՝ Սիմոնյանն ասաց. «Որևիցե մեկը չի բացառում: Բայց դրա պատճառները հայտնի են: ՀԱՊԿ-ն ամեն ինչ անում է դրա համար»,-նշեց նա:

Անդրադառնալով ՌԴ-ից հնչող այն տեսակետին, թե ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունից հեռանալու քաղաքականությունը հակասում է հայ ժողովրդի շահերին՝ ԱԺ նախագահն ասաց. «Ես կարծում եմ, որ Հայաստանի հետ սպառնալիքների լեզվով խոսելը շատ սխալ տրամաբանություն է: Ես չէի պատկերացնում, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը կամ նրանց վերլուծաբանները, ԱԳՆ-ն այդքան կտրված են հայկական իրականությունից: ՀԱՊԿ-ի մեջ լինելով հանդերձ՝ նրանք այլ երկրի կողմից  Հայաստանի վրա հարձակումների ականատես եղան և տպավորություն ստեղծեցին, թե որևէ բան չի կատարվում:

Նույնը կարող եմ ասել նոյեմբերի 9-ի հայտարարության հետ կապված. ես չեմ կարծում, որ Հայաստանը պետք է ինչ-որ ստորագրություն հետ կանչի նոյեմբերի 9-ի հայտարարությունից: Ադրբեջանն ու ՌԴ -ն ՀՀ-ին պատասխանելու բան ունեն՝ 1-8-րդ կետերի վերաբերյալ, իսկ ՀՀ-ին իր պարտավորությունները 9-րդ կետի վերաբերյալ կատարել է: Այդ փաստաթուղթը և 9-րդ կետի իրական մեկնաբանությունը կարող եք գտնել ՌԴ նախագահի՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրի մեջ»,- ասաց նա:

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ ՀՀ-ն չի պատրաստվում հրաժարվել նոյեմբերի 9-ի փաստաթղթից:

Ինչ վերաբերում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այն հայտարարությանը, որով նշվում էր, թե ՀՀ-ի շահերից չի բխում չվերադառնալ ՀԱՊԿ-ին, Սիմոնյանն ասաց.

«Մարիա Զախարովային պատասխանելը անշնորհակալ գործ է: Կարծում եմ, որ ՀՀ-ի հետ սպառնալիքների լեզվով խոսելը շատ սխալ տրամաբանություն է: Մենք ՀԱՊԿ-ում եղել ենք ու ականատես ենք եղել այլ երկրի միջոցով ՀՀ-ի վրա հարձակման: ՀՀ-ում հակառուսական արշավ չի եղել։ Մի վերացական օրինակ բերեմ․ եթե ես հարձակվեմ ձեզ վրա, ու դուք ինձ դիմադրեք, դա կլինի «հակաալենյան» արշա՞վ»:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել էր, որ Ռուսաստանն ակնկալում է, որ ՀՀ-ն կվերսկսի լիարժեքորեն մասնակցել ՀԱՊԿ գործունեությանը: Ըստ նրա՝ այժմ, սակայն, Հայաստանի ղեկավարությունը այդ համագործակցությունից հեռանալու քաղաքականություն է որդեգրել, ինչը հակասում է հայ ժողովրդի շահերին:  

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում