Անդրանիկ Քոչարյանը կոչ արեց ՔՊ-ականներին դեմ քվեարկել Գեղամ Նազարյանի նախագծին

Ներքաղաքական

«Ավարտեք, խնդրում եմ»,-ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, որդեկորույս հայր Գեղամ Նազարյանի ելույթին միջամտեց ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը։

Նազարյանը ներկայացնում էր իր հեղինակած «Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամների երաշխիքների մասին» օրենքի նախագծի չընդունվելու վերաբերյալ իր դիտարկումները՝ պնդելով, որ նախագծին բացասական եզրակացություն տալուց առաջ ոչ վարչապետը, ոչ փոխվարչապետերից որևէ մեկը, ոչ պաշտպանության նախարարի տեղակալները չեն կարդացել, մինչդեռ կառավարությունը պետք է շահագրգիռ լիներ նախագծի ընդունմամբ։

«Ավարտեցի»,-առանց ասելիքն ամփոփելու  Սիմոնյանին պատասխանեց ընդդիմադիր գործիչն ու հեռացավ ամբիոնից։

44-օրյա պատերազմում որդուն կորցրած Նազարյանն առաջարկվում է սահմանել ՀՀ պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամների երաշխիքները, դրանց տրամադրման պայմաններն ու կարգը, ինչպես նաև ֆինանսավորման աղբյուրները:  Նազարյանն առաջարկում է զոհված զինծառայողների ընտանիքների անդամների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված սոցիալական ապահովության երաշխիքները և արտոնությունները, որոնք տրամադրվում են տարբեր օրենքներում առկա հոդվածներով, կառավարության, նախարարությունների, տեղական ինքնակառավարման մարմինների առանձին որոշումներով, մեկտեղել մեկ օրենքում։

«Ես աշխատել եմ լուրջ փորձագիտական խմբի հետ, «Զինապահ» հիմնադրամի հետ։ Այս օրենքի ընդունմամբ պետք է կառավարությունը շահագրգռված լիներ»,-ասաց նա։

Նախագծի հարակից զեկուցող ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հակադարձեց՝ կառավարությունն առանց կարդալ չէր կարող հիմնավորված կարծիք հայտնել։

«Եթե շահարկումների լեզվով խոսենք, կարող է, պարոն Նազարյան, կառավարության առարկություններն էլ Դուք չեք կարդացել։ Այտեղ ասվում է, որ տարիների ընթացքում ընդունված օրենքների, ենթաօրենսդրական ակտերի միջոցով ձեր բարձրացրած հարցերը ստացել են լուծումներ, եթե ապագայում հատվածային խնդիրներ լինեն, կյանքը կստիպի գնանք լուծումների»,-ասաց նա ու կոչ արեց ՔՊ-ականներին դեմ քվեարկել դրան՝ հաշվի առնելով կառավարության ու իր ղեկավարած պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի տված բացասական եզրակացությունները։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում