«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Սա խայտառակություն է, մեր երկիրը պետք է ներկայացնի հայը. «Միստեր Արմենիա 2018»-ը զգուշացնում է

Մշակութային

Այն, որ «Միսս տիեզերք» մրցույթում Հայաստանը ներկայացնելու է ազգությամբ ռուս Իրինա Զախարովան, շարունակում է մնալ ոլորտում երկիրը ներկայացրած ու հաջողություններ գրանցած մեր «Միսսերի» ու «Միստերների» քննադատության թիրախում: Նրանք անընդունելի են համարում, որ «Միսս տիեզերք Հայաստանն» անցկացնելու թույլտվություն է ձեռք բերել ուկրաինացի Յուլիա Պավլիկովան եւ մրցույթը կազմակերպել Մոսկվայում։ Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է «Միստեր Արմենիա 2018», «Mister Model Worldwilde 2018», «Mister Glam World Ambassador 2019» տիտղոսներին արժանացած ԷԴԳԱՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ:

— Բազմաթիվ միջազգային մրցույթների եք մասնակցել, երբեւէ եղե՞լ է նման դեպք, որ Հայաստանն այլ երկրի ներկայացուցիչ ներկայացնի:

— Արդեն 4 տարի է Հայաստանը ներկայանում է ամենահեղինակավոր «Միսս տիեզերք» գեղեցկության մրցույթին, որի ազգային տնօրենը Գոհար Հարությունյանն է: Ինչպես արդեն գիտեք, այս տարի «Միսս տիեզերք Հայաստան» մրցույթի լիցենզիան գնել է Յուլիա Պավլիկովան: Մրցույթը կազմակերպվել է Ռուսաստանի Դաշնությունում, եւ 16 մասնակցից ընդամենը 6-ն են եղել ռուսաստանաբնակ հայուհիներ: Ու հաղթող է ճանաչվել ազգությամբ ռուս, 31-ամյա Իրինա Զախարովան: Ինձ համար շատ ծիծաղելի եւ աբսուրդային է, ինչպե՞ս կարելի թույլ տալ, որ «Միսս տիեզերք»-ի բեմից Հայաստանը ներկայացնելիս «յան»-ի փոխարեն՝ հնչի «Զախարովա» ազգանունը: Սա խայտառակություն է: Կամ նա ի՞նչ գիտի Հայաստանի մասին, ինչպե՞ս պետք է ներկայացնի մեր երկիրը «Միսս տիեզերք-2024»-ում: Մենք կրկին խայտառակվում ենք ամբողջ աշխարով մեկ: Եվ առաջին հերթին ծիծաղեցնել ենք տալիս մեր թշնամի երկրներին: Նման դեպք երբեք տեղի չի ունեցել, քանի որ մասնակիցը պետք է խոսի երկրից եւ խնդիրներից, ներկայացնի մեր պատմությունը, մշակույթը: Ես ասել եմ ու կրկին կասեմ՝ Ռուսաստանը զրկվել է «Միսս տիեզերք» եւ մի քանի մրցույթների մասնակցությունից, դրա համար էլ պարզապես նրանք որոշել են ներկայացնել Ռուսաստանը՝ մեր երկրի անվան տակ:

— Ստացվում է՝ ինչպես ֆուտբոլում, այնպես էլ գեղեցկության մրցույթներում կարելի է առնել լավ մոդել ու նրանով ներկայացնել Հայաստա՞նը, թեկուզ եթե լինի սեւամորթ կամ հնդիկ:

— Պայմանը «Միսս տիեզերք» մրցույթում այսպիսին է, որ իրենք են ընտրում, թե ով է համապատասխանում, եւ ում են ուզում վաճառել մրցույթն անցկացնելու արտոնագիրը: Սովորաբար, պետք է մի քանի հեղինակավոր մրցույթների ազգային տնօրեն լինել, բայց ստացվում է, որ ով շատ գումար է առաջարկում, նրան էլ վաճառում են: Նշեմ, որ 2023 թվականից «Միսս տիեզերք» մրցույթի ձեւաչափը փոխվել է եւ նոր չափանիշներով է հանդես գալիս, ըստ որի, մրցույթին կարող են մասնակցել 165-170 հասակ ունեցող աղջիկներ, իսկ ամուսնական կարգավիճակը կապ չունի, նաեւ, այսպես ասած, «+ սայզի» աղջիկներ՝ անգամ տրանսգենդերներ: Նոր չափորոշիչներով՝ եթե 6 ամիս տվյալ մասնակիցը ապրել է այսինչ երկրում կամ ունի կացության թուղթ՝ կարող է մասնակցել մրցույթին: Բայց «Եվրատեսիլ»-ի, ֆուտբոլի եւ ընդհանրապես՝ սպորտի ու նմանատիպ մրցույթների հետ չենք կարող համեմատել գեղեցկության մրցույթները: Դրանք շատ տարբեր են իրարից: Այլ մրցույթների ժամանակ չեն ներկայացնում երկրի պատմություն, մշակույթ. խոսում երկրի խնդիրներից, բռնությունից ու բարեգործություններից: Շեշտում եմ՝ ոչ մի ազգի ներկայացուցիչ չի կարող ներկայացնել Հայաստանը: Մեր երկիրը պետք է ներկայացնի հայը եւ իր խոսքն ասի ամբողջ աշխարհին:

— Ինչպե՞ս եք տեսնում խնդրի լուծումը, հանրային մեծ աղմուկից զատ՝ հնարավո՞ր է շտկել իրավիճակը:

— Կարծում եմ՝ կառավարությունը պետք է արգելք դնի եւ չեղարկի այդ խայտառակությունը: Իսկ եթե ոչ, ապա «Միսս տիեզերք» մրցույթի նոր սեփականատեր Աննե Ջակրաջուտատիպի կողմից գոնե այն պետք է չեղարկվի: Ազգային մրցույթը պետք է անցկացվի տվյալ երկրում՝ ոչ թե Մոսկվայում: Պետք է անցկացվի նոր «Միսս տիեզերք Հայաստան-2024» ազգային մրցույթ եւ ընտրվի նոր մասնակից, ով պատշաճ կերպով կներկայացնի մեր երկիրը: Թեպետ չեմ կարծում, որ մենք բացի Իրինա Զախարովայից կունենանք նոր մասնակից, քանի որ այս ամենն ահռելի գումարների հետ է կապված: Մի քանի տարի մենք մասնակցություն չենք ունեցել այս մրցույթին, թող այս տարի էլ չունենանք: Ցավալին այն է, որ ամեն տարի «Միսս Հայաստան» մրցույթ են կազմակերպում ու չեն կարողանում հաղթողին ուղարկել մրցույթին: Հայաստանում ամբողջ մոդելինգը ռուսներն են գրավել: 2023 թվականին տեղի ունեցած երեւանյան նորաձեւության շաբաթի մոդելները ռուսներ էին, հիմա էլ «Միսս տիեզերք»-ում է ռուսը ներկայացնում Հայաստանը: Շատ ծիծաղելի է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան