Ազնիվ մտավորականն ու մեծանուն երաժիշտը. ի հիշատակ նշանավոր դաշնակահար Ալեքսանդր Մնդոյանցի

Տեսանյութեր

Մեր ժամանակների նշանավոր երաժիշտներից մեկը՝ Ալեքսանդր Մնդոյանցը վերջերս երկարատև հիվանդությունից հետո Մոսկվայում իր մահկանացուն կնքեց։ Ա. Մնդոյանցը Մոսկվայի երաժշտական դպրոցի կարկառուն ներկայացուցիչ էր, Ռուսաստանի վաստակավոր արտիստ, Պ.Ի. Չայկովսկու անվան Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր, ԱՄՆ-ում Վեն Կլայբերն մրցույթի դափնեկիր:

Ալեքսանդր Մնդոյանցի երաժշտական առաջին քայլերը սկսվել են Երևանում։ Դեռևս 6 տարեկանից Մնդոյանցը սկսել է զբաղվել երաժշտությամբ՝ ընդունվելով Երևանի կոնսերվատորիայի Պ.Ի. Չայկովսկու անվան միջնակարգ հատուկ երաժշտական դպրոց: Այնուհետև ուսումը շարունակել է Մոսկվայի կոնսերվատորիային կից գործող Կենտրոնական երաժշտական դպրոցում՝ հետագայում դառնալով Մոսկվայի կոնսերվատորիայի շրջանավարտ։ Ալեքսանդր Մնդոյանցը 28 տարեկանում դարձել է ԱՄՆ-ում Վեն Կլայբերնի դաշնակահարների հեղինակավոր միջազգային մրցույթի դափնեկիր։

Անասելի մեծ է Մնդոյանց ուսուցչի վաստակը երիտասարդ երաժիշտների կրթության գործում։ Մնդոյանցը դասավանդել է 1979 թվականից Մոսկվայի կոնսերվատորիայի Կենտրոնական երաժշտական դպրոցում, այնուհետև՝ 1991 թվականից Մոսկվայի կոնսերվատորիայում։ 1989 թվականից Մնդոյանցը մասնակցել է երաժշտական սեմինարների, վարպետության դասեր անցկացրել Ռուսաստանում, Մերձավոր արտերկրում, ինչպես նաև Բրազիլիայում, Պորտուգալիայում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, Ճապոնիայում, Իսրայելում, Թայվանում: Նրա աշակերտների թվում են միջազգային և ազգային մրցույթների 30-ից ավելի դափնեկիրներ, որոնցից շատերը հայտնի դաշնակահարներ են դարձել։ Լինելով «Նոր անուններ», «Սիրիուս» և այլ ծրագրերի առաջատար պրոֆեսոր՝ Ալեքսանդր Մնդոյանցը մեծ ուշադրություն էր դարձնում տաղանդավոր երիտասարդների կրթությանը: Մնդոյանցը դասավանդման իր կանոններն ուներ և ասում էր. «Ես ձգտում եմ ամեն ինչում հասնել առավելագույն որակի։ Յուրաքանչյուր աշակերտի մոտ դաշանմուրը յուրովի է հնչում։ Չեմ հանդուրժում խաբեությունը՝ հատկապես, երբ այն ալարկոտության հետևանք է։ Ես սովորեցնում եմ կարդալ տողատակերի արանքում և ինքնուրույն գտնել թերացումները»։

Ալեքսանդր Մնդոյանցը հանդիսանում է «Ռուսական դաշնամուրային երաժշտության անթոլոգիա՝ ներառյալ ռուս և խորհրդային կոմպոզիտորների» խորագրով նախադեպը չունեցող նախագծի հեղինակն ու ղեկավարը:

2007 թվականից Ա. Մնդոյանցը հանդիսացել է Կոնսերվատորիայի դաշնամուրի ամբիոնի պրոֆեսոր:

Խորհրդային նշանավոր դաշնակահար, ուսուցիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Յակով Ֆլայերի խոսքով. «Ալեքսանդր Մնդոյանցը բացառիկ, շնորհալի դաշնակահար և երաժիշտ է: Իր երաժշտությունը գրավում է իրական խորությամբ և դաշնամուրի գերազանց տիրապետմամբ։ Ալեքսանդր Մնդոյանցին տրվում է խաղալ ինչպես մեծ մոնումենտալ ստեղծագործություններ, այնպես էլ դաշնամուրային մինիատյուրներ։ Եվ ևս մեկ որակ՝ բարձր ինտելեկտ և անթերի ճաշակ»։

Ալեքսանդր Մնդոյանցի կատարումերը` մեծակտավ դաշնամուրային գործերից մինչև մանրանվագներ, առանձնանում են մեկնաբանության խորությամբ և լրջությամբ։ Որպես մենակատար, նա նվագախմբերի հետ հյուրախաղերով շրջագայել է արտերկրում։ Համագործակցել է դիրիժորներ Վ. Ա. Գերգիևի, Դ. Ի. Կախիձեի, Ֆ. Շ. Մանսուրովի, Վ. Ժորդանիայի, Ա. Ի. Ռուդինի և ուրիշների, Պ. Ի. Չայկովսկու անվան քառյակի, «Մոսկվայի վիրտուոզներ» անսամբլի հետ։ Երկացանկում ընդգրկվել են Մ. Պ. Մուսորգսկու, Ս. Ս. Պրոկոֆևի, Ս. Վ. Ռախմանինովի, Ա. Ն. Սկրյաբինի, Պ. Ի. Չայկովսկու, Դ. Դ. Շոստակովիչի, Ա. Խաչատրյանի, Ա. Գ. Շնիտկեի և ուրիշների երկերից։ 

Ալեքսանդր Մնդոյանցը ծնվել էր ճարտարապետի ընտանիքում, սակայն չէր շարունակել հոր գործը՝ ընտրելով երաժշտության բնագավառը, սակայն ինչպես ասում էր ֆրանսիացի նշանավոր ճարտարապետ Լե Կորբյուզեն՝ երաժշտության մեջ հնարավոր է գտնել ճարտարապետություն, իսկ ճարտարապետության մեջ՝ երաժշտություն։ Այսինքն՝ կրտսեր Մնդոյանցը այնքան էլ հեռու ասպարեզ չէր ընտրել ճարտարապետությունից՝ դառնալով երաժշտական գործի ճարտարապետը, իսկ նրա որդին՝ Նիկիտա Մնդոյանցը,  շարունակելով հոր գործը, ներկայումս հանդես է գալիս որպես կոմպոզիտոր և դասվում է աշխարհում հայտնի երիտասարդ դաշնակահարների շարքում։

Ալեքսանդր Մնդոյանցը, չնայած ապրում և ստեղծագործում էր Մոսկվայում, սակայն մշտապես կապը պահում էր հայրենիքի և հայաստանյան ստեղծագործողների հետ՝ իր կարողությունների սահմաններով նպաստելով հայկական երաժշտարվեստի զարգացմանը։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում