ՀՖՖ նախագահը մեր առաջ խնդիր է դրել հաղթել Ազգերի լիգան. Պետրակով
Սպորտ
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը իր նախախաղային ասուլիսի ժամանակ նշեց, որ թիմի առաջ խնդիր է դրված հաղթել Ազգերի լիգայի խաղարկությունում.
«Մենք ունենք լավ թիմ, պետք է դուրս գալ խաղադաշտ եւ խաղադաշտում ցույց տալ մեր ուժը: Երեկ ֆեդերացիայի նախագահի հետ հանդիպում եղավ: Նախագահը շատ կարեւորեց Ազգերի լիգայում հաղթանակը եւ հենց այդպիսի խնդիր էլ դրեց մեր առջեւ: Ես նույնպես թիմի առջեւ դրել եմ այդպիսի խնդիր՝ հաղթել այս մրցաշարում, քանի որ սա շատ լավ հնարավորություն է պայքարել աշխարհի առաջնությունում:
Մենք արդեն մի այդպիսի օրինակ տեսանք, թե ինչպես մեր բարեկամ հարեւան Վրաստանը հաջողության հասավ: Ես իմ թիմի առջեւ խնդիր եմ դրել հաղթել այս մրցաշարում: Մենք ունենք հրաշալի թիմ, ես տեսնում եմ դրական փոփոխություններ եւ այդ փոփոխությունները ոչ թե իմ՝ մարզիչիս հաջողությունն է, այլ իրենց՝ ֆուտբոլիստների», - ասել է Պետրակովը։
Հայաստան - Լատվիա հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին Վազգեն Սարսգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում,
Հյուսիսային Մակեդոնիա - Հայաստան հանդիպումը Սկոպյեում կանցկացվի սեպտեմբերի 10-ին։

