… Նիկոլը եւ իր իշխանական ոհմակը չէին կարող նախապես տեղյակ չլինել

Վերլուծություն

Իսկ ի՞նչ է ա­սել Բե­լա­ռու­սի նա­խա­գահ Լու­կա­շեն­կոն, որ Հա­յաս­տա­նում Ա­րեւ­մուտ­քի, ներ­քին եւ ար­տա­քին այ­լա­սեր­ված­նե­րի շա­հե­րը սպա­սար­կող, առն­վազն Ա­րեւ­մուտ­քի ազ­դե­ցութ­յան գոր­ծա­կալ Ար­ման Բա­բա­ջան­յա­նը եւ իր հիմ­նադ­րած ու ղե­կա­վա­րած «Հա­նուն Հան­րա­պե­տութ­յան» (ըստ էութ­յան, ի­րա­կա­նում «Ընդ­դեմ Հան­րա­պե­տութ­յան») կու­սակ­ցութ­յան ներ­կա­յա­ցու­ցիչ­ներն այն որ­պես ա­ռիթ էին օգ­տա­գոր­ծել Հա­յաս­տա­նում Բե­լա­ռու­սի դես­պա­նա­տան վրա օ­գոս­տո­սի 21-ին լկտիա­բար հար­ձակ­վե­լու՝ դի­վա­նա­գի­տա­կան ներ­կա­յա­ցուց­չութ­յան մուտ­քի վրա ձվեր, լո­լիկ­ներ, կար­տո­ֆիլ­ներ նե­տե­լու եւ վի­րա­վո­րա­կան ար­տա­հայ­տութ­յուն­ներ («­Դուրս Հա­յաս­տա­նից», «Շա­կալ»…) բղա­վե­լու հա­մար…

«­Դուք տես­նում եք նաեւ Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­կա­նութ­յու­նըս նույ­նիսկ ու­շադ­րութ­յուն չեմ դարձ­րել եւ չեմ ու­զում խո­սել),- «Բել­տա» գոր­ծա­կա­լութ­յան փո­խանց­մամբ, «Ռո­սիա» հե­ռուս­տաա­լի­քին օ­գոս­տո­սի 19-ին տված հար­ցազ­րույ­ցում ա­սել է Բե­լա­ռու­սի ա­ռաջ­նոր­դը. «Դե, դա ի՞նչ քա­ղա­քա­կա­նութ­յուն է… Դե, ո՞ւմ են հա­յե­րը պետք, բա­ցի մեզ­նից: Ոչ մե­կին նրանք պետք չեն»։

­Միան­գա­մայն ճիշտ է ա­սել Բե­լա­ռու­սի նա­խա­գա­հը, ո­րով­հե­տեւ ցան­կա­ցած պե­տութ­յան քա­ղա­քա­կա­նութ­յուն կոչ­ված է ծա­ռա­յե­լու իր, իր ժո­ղովր­դի անվ­տան­գութ­յա­նը եւ շա­հե­րին, մինչ­դեռ Հա­յաս­տա­նի կամ, ա­վե­լի ճիշտ կլի­նի ա­սել, երկ­րի իշ­խա­նութ­յու­նը զավ­թած ներ­քին թշնա­մի­նե­րի վա­րած քա­ղա­քա­կա­նութ­յու­նը ճիշտ հա­կա­ռակ ուղ­ղութ­յամբ է՝ մեր երկ­րի անվ­տան­գութ­յու­նը զրո­յաց­նե­լու, ինչ­պես նաեւ Ադր­բե­ջա­նի, Թուր­քիա­յի եւ մեր մյուս ար­տա­քին թշնա­մի­նե­րի շա­հե­րին ծա­ռա­յե­լու: Իսկ «հա­յե­րը» ա­սե­լով՝ Լու­կա­շեն­կոն, ան­շուշտ, նկա­տի ու­նի ոչ թե Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի հան­դի­սա­ցող յու­րա­քանչ­յուր ա­ռան­ձին հա­յի, ո­րոնց մի մասն անհ­րա­ժեշտ ու պա­հանջ­ված մաս­նա­գետ­ներ, ար­ժե­քա­վոր կադ­րեր են աշ­խար­հի ա­մե­նա­տար­բեր երկր­նե­րում, այդ թվում՝ Բե­լա­ռու­սում, այլ, ընդ­հան­րա­պես, Հա­յաս­տա­նի մոտ 3 մի­լիո­նա­նոց ազ­գաբ­նակ­չութ­յա­նը՝ մեր ներ­կա­յաց­րած պե­տութ­յամբ՝ Հա­յաս­տա­նով, այ­սինքն՝ Հա­յաս­տա­նը:

Ազ­գա­յին-պե­տա­կան մտա­ծո­ղութ­յուն ու­նե­ցող, ազ­գա­յին-պե­տա­կան շա­հե­րով ա­ռաջ­նորդ­վող ղե­կա­վա­րութ­յուն ու­նե­նա­լու դեպ­քում, Հա­յաս­տանն, ան­կաս­կած, ա­մե­նա­տար­բեր ա­ռում­նե­րով շատ երկր­նե­րի պետք կլի­նի եւ նույ­նիսկ ամ­բողջ աշ­խար­հին՝ այն ի­մաս­տով, որ աշ­խար­հի փրկութ­յու­նը, տո­ղե­րիս հե­ղի­նա­կի խո­րին հա­մոզ­մամբ, ե­թե երկն­քում Աստ­ծուց, ա­պա երկ­րի վրա հենց Հա­յաս­տա­նից է կախ­ված: Սա­կայն, Հա­յաս­տա­նում իշ­խա­նութ­յու­նը ոչ թե ազ­գա­յին-պե­տա­կան շա­հե­րով ա­ռաջ­նորդ­վող­նե­րի, այլ ճիշտ հա­կա­ռա­կը՝ այդ շա­հե­րին հար­ված­ներ հասց­րած ու հասց­նող ներ­քին թշնա­մի­նե­րի՝ Նի­կոլ հա­յա­դա­վի եւ իր իշ­խա­նա­կան ոհ­մա­կի ձեռ­քին է:

Եվ, ու­րեմն, ո­րե­ւէ երկ­րի ազ­գաբ­նակ­չութ­յուն եւ ո­րե­ւէ պե­տութ­յուն, ո­րի իշ­խա­նութ­յու­նը գոր­ծում է այդ նույն պե­տութ­յան ու նրա ազ­գաբ­նակ­չութ­յան անվ­տան­գութ­յան ու շա­հե­րի դեմ, իսկ ընդ­դի­մութ­յու­նը կամ «ընդ­դի­մութ­յուն» կոչ­վածն էլ այդ իշ­խա­նութ­յա­նը չի հե­ռաց­նում, ի­րոք, ո՞ւմ ենք պետք: Լավ է, որ այս ի­րա­վի­ճա­կում Ռու­սաս­տա­նին, Բե­լա­ռու­սին դեռ պետք ենք…

Ա­յո, Հա­յաս­տա­նի ներ­կա ազ­գա­դավ, նույ­նիսկ իր «ղե­կա­վա­րած» պե­տութ­յա­նը եւ նրա բնակ­չութ­յա­նը դա­վա­ճա­նած իշ­խա­նութ­յամբ մենք ու մեր պե­տութ­յու­նը, ի­րոք, ոչ մե­կին պետք չենք, բա­ցի Ռու­սաս­տա­նից, Ռու­սաս­տան-­Բե­լա­ռուս միու­թե­նա­կան պե­տութ­յու­նից, ո­րոնք դեռ խղճում են մեզ ու գործ­նա­կան քայ­լե­րով կա­րող են թույլ չտալ, որ պատ­մութ­յան աս­պա­րե­զից մենք ու մեր պե­տութ­յունն ան­հե­տա­նանք: «Ղե­կա­վա­րած» բա­ռը չա­կեր­տա­վո­րել ենք, ո­րով­հե­տեւ Հա­յաս­տա­նի ի­րա­կան ղե­կա­վարն ԱՄՆ-ն­ է՝ իր գլխա­վո­րած հա­վա­քա­կան Ա­րեւ­մուտ­քի հետ միա­սին, ո­րի, ինչ­պես նաեւ Բաք­վի եւ Ան­կա­րա­յի խա­մա­ճիկ­ներն են ներ­կա­յիս իշ­խա­նութ­յուն­նե­րը:

­Վերց­րեք ՄԱԿ-ի ան­դամ շուրջ 200 պե­տութ­յուն­նե­րի ցան­կը եւ ան­կեղ­ծո­րեն պա­տաս­խա­նեք՝ Բատ­կա­յի ա­սած «բա­ցի մեզ­նից»-ից, էլ ո՞ւմ ենք պետք, օ­րի­նակ, պե՞տք ենք Աֆ­ղանս­տա­նի՞ն, Ավստ­րա­լիա­յի՞ն, Ճա­պո­նիա­յի՞ն, Մեք­սի­կա­յի՞ն, Կա­նա­դա­յի՞ն, Ալ­բա­նիա­յի՞ն, Ալ­ժի­րի՞ն, Ան­դոր­րա­յի՞ն, Ան­գո­րա­յի՞ն, Բա­համ­յան կղզի­նե­րի՞ն, Բանգ­լա­դե­շի՞ն… Այս ա­ռու­մով թե­րեւս բա­ցա­ռութ­յուն կա­րող են կազ­մել միայն Ի­րա­նը եւ Չի­նաս­տա­նը, սա­կայն Հա­յաս­տա­նի ներ­կա­յիս ար­տա­քին քա­ղա­քա­կա­նութ­յան շա­րու­նակ­ման դեպ­քում՝ շու­տով նրանք էլ բա­ցա­ռութ­յուն չեն կազ­մի:

Ա­վե­լորդ չենք հա­մա­րում հի­շեց­նել, որ երբ 2023թ. Նի­կո­լը եւ իր ոհ­մակն Ար­ցա­խի Հան­րա­պե­տութ­յու­նը դա­վա­ճա­նա­բար եւ ամ­բող­ջա­պես հանձ­նե­ցին Ադր­բե­ջա­նին, նույ­նիսկ մեր բա­րե­կամ Ի­րա­նի նա­խա­գահ Էբ­րա­հիմ Ռա­յի­սին մտա­ծե­լով, որ իր իսկ անվ­տան­գութ­յան ու շա­հե­րի դեմ գոր­ծած Հա­յաս­տա­նից պետք է ձեռք քա­շել, այ­լեւս հույս չկա, ինչ­պես նաեւ ա­ռաջ­նորդ­վե­լով Ի­րա­նի ազ­գա­յին ու պե­տա­կան շա­հե­րով, հայ­տա­րա­րել է. «Մենք շատ ենք ու­րա­խա­նում, որ եր­կար տա­րի­ներ անց Ղա­րա­բա­ղը միա­ցավ իր պա­պե­նա­կան տա­րած­քին, Ադր­բե­ջա­նի եւ Ի­րա­նի հա­րա­բե­րութ­յուն­ներն էլ օ­րե­ցօր լա­վա­նում են…»:

Իսկ պե՞տք ենք մենք ԱՄՆ-ին, Մեծ Բ­րի­տա­նիա­յին, Ֆ­րան­սիա­յին… Ա­յո, պետք ենք, բայց ճիշտ հա­կա­ռակ՝ մեր հերն ա­նի­ծե­լու եւ ՌԴ-ին վնաս պատ­ճա­ռե­լու ա­ռու­մով: Հայ ժո­ղովր­դին ման­կուր­տի տեղ դնե­լով, Նի­կոլ հա­յա­դա­վը եւ իր ոհ­մա­կը հի­մա փոր­ձում են Ֆ­րան­սիա­յին եւ Մակ­րո­նին ներ­կա­յաց­նել Հա­յաս­տա­նի եւ հա­յե­րիս գրե­թե փրկիչ: Աս­պա­րե­զում ե­ղածն էլ ըն­դա­մե­նը Փա­րի­զի կեղծ հայ­տա­րա­րութ­յուն­ներն են ու Ֆ­րան­սիա­յից գնված, ռու­սա­կա­նին ի­րենց հնա­րա­վո­րութ­յուն­նե­րով զի­ջող զեն­քի եւ ռազ­մա­կան տեխ­նի­կա­յի ոչ մեծ քա­նա­կութ­յուն:

­Մինչ­դեռ մենք ման­կուրտ­ներ չենք ու չենք մո­ռա­ցել ինչ­պես ոչ վաղ անց­յա­լի պատ­մութ­յու­նը՝ Ֆ­րան­սիա­յի դա­վա­ճա­նա­կան եւ ա­ղե­տա­լի քա­ղա­քա­կա­նութ­յու­նը հա­յե­րիս ու Հա­յաս­տա­նի նկատ­մամբ (1920-1921թթ. Ֆ­րան­սիան «փու­ռը տվեց» Կի­լի­կիա­յի հա­յե­րին՝ Կի­լի­կիան նվի­րե­լով թուր­քե­րին ու հա­յա­թա­փե­լով այն), այն­պես էլ 44-օր­յա պա­տե­րազ­մի ըն­թաց­քում Ֆ­րան­սիա­յի կող­մից իր ռազ­մա­կան ար­բան­յակ­նե­րի հե­տա­խու­զա­կան տե­ղե­կութ­յուն­նե­րի տրա­մադ­րումն Ադր­բե­ջա­նին:

­Մեծ Բ­րի­տա­նիա­յին ու հա­յե­րիս հան­դեպ նրա հրե­շա­վոր քա­ղա­քա­կա­նութ­յանն էլ չենք անդ­րա­դառ­նում, Բ­րի­տա­նիա­յի հետ կապ­ված ա­մեն ինչ պարզ է, բայց ինչ­պես Ֆ­րան­սիա­յի, ԱՄՆ-ի առն­չութ­յամբ նույն­պես ո­մանց աչ­քե­րին շղարշ է ի­ջած, գի­տակ­ցութ­յունն էլ մթագ­նած է:

­Շա­րու­նա­կե­լի

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Ս­կիզ­բը՝ այստեղ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում