Հենց մի քիչ նեղն են ընկնում, Արցախի անունն են տալիս, չի՛ կարելի. Գրիգորյան

Տեսանյութեր

44-օրյա պատերազմի մասնակից, «Մեկ առողջություն» կոալիցիայի ղեկավար, միջազգային փորձագետ ԳՐԻԳՈՐ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ «Իրավունք TV»-ի տաղավարում ասաց, որ անընդունելի է համարում Արցախի անկախության օրվա այս կերպ նշելն, ինչի ականատեսը եղանք օրեր առաջ:

Արցախի անկախության օր մենք կարող էինք ասել՝ մինչեւ նախորդ տարվա սեպտեմբերի 19-ը: Այն հազարավոր տղաները, ովքեր կերտեցին այդ անկախությունը, ազատագրեցին Արցախն իրենց արյամբ, կյանքի ու առողջության գնով, քչերն են առ այսօր ողջ: Հիմնական կռվողներց մի մասը զոհվեց, մի մասը հաշմանդամ դարձավ, մի մասն էլ հայտնվեց սոցիալական ծանր վիճակում: Նրանք Աստծո օրհնությամբ եւ սուրբ հոգով հաղթանակ պարգեւեցին հայ ազգին: Բայց այդ հաղթանակը պրիվատիզացվեց մի խումբ մարդկանց կողմից, ովքեր բառի բուն իմաստով մզեցին Արցախը, վերջում էլ, ինչպես ասում են, հացով սրբեցին եւ հանձնեցին թշնամուն: Եվ այս պայմաններում վկայակոչել Արցախի անկախությո՞ւն: Ո՞ր Արցախի անկախությունը, որն օկուպացված է Ադրբեջանի կողմի՞ց: Ամենալավ վերաբերմունքը կլիներ մեր արցախցի քույրերի եւ եղբայրների հանդեպ, որոնք կորցրին իրենց տունն ու տեղը, անել ամեն ինչ, որ իրենց այստեղ օտարված չզգան:

Իհարկե, անցյալը մոռանալ պետք չէ, բայց մենք այսօր ունենք ծայրահեղ ծանր եւ վատ իրավիճակ: Մենք պետք է մտածենք Արցախի դեօկուպացման մասին, ոչ թե կրծքներիս խփենք Արցախի դրոշն ու հիշենք, որ 1992 թվականին մեր հայրերն ու եղբայրները ազատագրել են: Դա իրենք են ազատագրել, իրենք կարող էին տոնել, իրենց հաղթանակն է, իրենց պարգեւներն են, իրենք են դա արել, իրենք են դա մեզ տվել, մենք չենք պահել: Կներեք, բայց Արցախը բերանի ծամոն են դարձրել: Ով ցանկանում է ինչ-որ քաղաքական դիվիդենտներ քաղի, Արցախի անունն է տալիս: Հենց ժողովրդի լեզվով ասած՝ մի քիչ նեղն են ընկնում, Արցախի անունն են տալիս: Լավ, մեր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին էլ շահարկեցին, եկեղեցին էլ դարձրին քաղաքական խաղերի, չեմ ամաչի ասել՝ առարկա, հիմա էլ Արցա՞խը: Չի՛ կարելի սրբապղծությամբ զբաղվել: Մեր ժողովուրդն արագ ոգեւորվում է, ցանկանում է ինչ-որ մեկի մեջ փրկիչ տեսնել: Ո՛չ, մեր տեր եւ փրկիրչը, մեր աստվածը Հիսուս Քրիստոսն է: Եթե դուք հավատում եք, չպետք է կրքերով ու քրմերով առաջնորդվեք: Ի վերջո, նայեք մարդկանց ապրած տարիներին, ոչ թե ինչ է ասում, այլ ինչ է արել, ի՞նչ է ստեղծել, ունա՞կ է անելու: Չի կարելի գնալ նմանների հետեւից, ովքեր կյանքում զենք չեն բռնել, բայց ասում են՝ Արցախը կվերադարձնենք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում