Անկարայի որոշման վրա, ինչ խոսք, ազդել է նաեւ ուկրաինական պատերազմը

Վերլուծություն

Ի­հար­կե, դե­պի BRICS շարժ­վե­լը Թուր­քիա­յի հա­մար ա­ռա­ջին հեր­թին քա­ղա­քա­կան եւ տնտե­սա­կան ուղղ­վա­ծութ­յան ո­րո­շում է (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=292107&l=am): Բայց որ այդ ո­րոշ­ման վրա ազ­դում է նաեւ ռազ­մա­կան ուղ­ղութ­յու­նը, դա էլ դժվար չէ նկա­տել:

­Թուր­քիա­յում, բնա­կան է, շատ լավ հաս­կա­նում են, որ ի­րա­կա­նում Ուկ­րաի­նա­յում պա­տե­րազմն ըն­թա­նում է ՆԱՏՕ-ի եւ Ռու­սաս­տա­նի մի­ջեւ: Թե­կու­զեւ պարզ փաս­տարկ. երբ ՆԱՏՕ-ն Գլ­խա­վոր քար­տու­ղա­րի մա­կար­դա­կով ար­դա­րաց­նում է ՆԱՏՕ-ա­կան զեն­քով զին­ված ուկ­րաի­նա­կան ու­ժե­րի (գու­մա­րած դրանց կազ­մում հրա­հան­գիչ­նե­րի եւ այլ ա­նուն­նե­րի տակ ՆԱՏՕ-ա­կան երկր­նե­րի զին­վո­րա­կան­նե­րին) մուտ­քը, ա­պա հենց դա ար­դեն հիմ­նա­վո­րում է, թե ով­քեր են պա­տե­րազ­մող կող­մե­րը: Ընդ ո­րում, Ան­կա­րա­յում լավ պատ­կե­րաց­նում են նաեւ, թե այդ բա­խումն ինչ ըն­թաց­քի մեջ է եւ ինչ հե­տե­ւանք­ներ կա­րող է ու­նե­նալ նաեւ իր վրա: Նո­րից Կուրսկ ներ­խուժ­ման փաս­տը շատ բան ցույց տվեց: Շատ փոր­ձա­գետ­ներ ֆիք­սել են, որ սա ա­ռա­ջին դեպքն է, երբ պաշ­տո­նա­պես ոչ մի­ջու­կա­յի պե­տութ­յու­նը ներ­խու­ժում է մի­ջու­կա­յին պե­տութ­յան տա­րածք, ըստ այդմ՝ հար­ված­ներ են ի­րա­կա­նաց­նում ա­տո­մա­կա­յան­նե­րին: Ռազ­մա­կան բո­լոր դոկտ­րին­ներն այդ ի­րա­վի­ճա­կի դեպ­քում նա­խա­տե­սում են «ու­նե­ցած բո­լոր ու­ժե­րով պա­տաս­խան», եւ այդ բո­լո­րի մեջ մտնում է նաեւ մի­ջու­կա­յին զեն­քը: Ու ե­թե դա տե­ղի ու­նե­նա, ի՞նչ կլի­նի, ա­ռա­վել եւս, երբ այդ ի­րա­վի­ճա­կը զար­գա­նում է, կա­րե­լի է ա­սել, Թուր­քիա­յի սահ­ման­նե­րի հա­րե­ւա­նութ­յամբ:

­Բայց ռուս­նե­րի մի­ջու­կա­յին պա­տաս­խա­նը չկա, եւ դրա ի­մաս­տը եւս Ան­կա­րա­յում լավ գի­տակ­ցում են. պար­զա­պես նման պա­տաս­խա­նի անհ­րա­ժեշ­տութ­յու­նը Մոսկ­վան չու­նի: Այն է, ա­ռանց մի­ջու­կա­յին զեն­քի էլ ռու­սա­կան զոր­քե­րը հաղ­թե­լու բո­լոր շան­սերն ու­նեն, ընդ ո­րում, մեծ հար­ցա­կան կա, թե ի­րա­կա­նում ռազ­մա­կան ի­մաս­տով Կուրսկ ներ­խու­ժելն ի՞նչ տվեց Ուկ­րաի­նա-ՆԱՏՕ-ին եւ ինչ՝ Ռո­ւաս­տա­նին: Դ­րա արդ­յուն­քում ուկ­րաի­նա­կան ամ­բող­ջա­կան ռազ­մա­ճա­կատ­ներ հայտն­վե­ցին փլուզ­ման եզ­րին: Նաև Պոկ­րովս­կի ընդ­հա­նուր հատ­վա­ծում այն ծան­րա­գույն վի­ճակն էր, որ այլ ելք չտես­նե­լով` ուկ­րաի­նա­կան հրա­մա­նա­տա­րութ­յու­նը պար­զա­պես այլ սուր հատ­ված­նե­րից սկսեց ու­ժեր տե­ղա­փո­խել, որ մի կերպ ճա­քե­րը լցնի: Դա ժա­մա­նա­կա­վոր մի­ջոց է, այս պա­հին Պոկ­րովս­կի բո­լոր ուղ­ղութ­յուն­նե­րում թեժ մար­տեր են, բեր­ված ուկ­րաի­նա­կան ռե­զերվ­ներն աչ­քի ա­ռաջ հալ­վում են, ուկ­րաի­նա­կան կող­մը շա­րու­նա­կում է նոր եւ միան­գա­մայն էա­կան տա­րածք­ներ կորց­նել:

Իսկ ա­հա մաս­նա­վո­րա­պես Ուգ­լե­դա­րի հատ­վա­ծում, որ­տե­ղից մի քա­նի մար­տու­նակ բրի­գադ էր Պոկ­րոնս­կի ուղ­ղութ­յուն տե­ղա­փոխ­վել, իր հեր­թին է սկսել կա­տաստ­րո­ֆիկ վի­ճակ հա­սու­նա­նալ: Այս­պես, Ուգ­լե­դա­րից ա­րե­ւելք վեր­ջին օ­րե­րին, հենց այն հատ­ված­նե­րում, որ­տե­ղից զոր­քե­րը հան­վել են՝ տե­ղա­փոխ­վե­լով «մսա­ղաց», ռուս­նե­րը մե­կը մյու­սի հե­տե­ւից գրա­վե­ցին եր­կու ա­ռանց­քա­յին բնա­կա­վայր՝ Պ­րե­չիս­տով­կան եւ դրա հա­րե­ւա­նութ­յամբ՝ Զո­լո­տա­յա Նի­վան: Այն­պի­սի հատ­ված­նե­րում, որ­տեղ կային 2022թ.-ից ի վեր հիմն­ված շատ լուրջ պաշտ­պա­նա­կան հա­մա­կար­գեր: Արդ­յուն­քում, ռուս­նե­րը ճեղ­քե­լով այդ ա­մուր պաշտ­պա­նութ­յան ա­ռաջ­նա­յին գի­ծը, հի­մա ար­դեն կա­րող են նախ`ու­ղիղ գծով հար­վածն ուղ­ղել մեկ այլ «ա­մուր ըն­կույ­զի»` Վե­լի­կա­յա Նո­վոս­յո­լով­կա­յի ուղ­ղութ­յամբ, ո­րը հա­րավ­դո­նեցկ­յան ճա­կա­տում, Ուգ­լե­դա­րի հետ մեկ­տեղ, ուկ­րաի­նա­կան պաշտ­պա­նութ­յան հիմ­նա­կան հան­գույցն է: Միա­ժա­մա­նակ գրե­թե միան­շա­նակ է, որ ռուս­նե­րը կհար­վա­ծեն նաեւ Շախտ­յորս­կոե-­Նո­վոուկ­րաին­կա ող­ղութ­յամբ, ին­չը Ուգ­լեդա­րի հա­մար կնշա­նա­կի շրջա­պա­տում: Իսկ դա, Վե­լի­կա­յա Նո­վոս­յո­լով­կա­յի հնա­րա­վոր գրո­հի հետ միա­ժա­մա­նակ կնշա­նա­կի հա­րավ­դո­նեցկ­յան ողջ ճա­կա­տի փլու­զում, ո­րը կտա­րած­վի ար­դեն իսկ կենտ­րո­նա­կան Դոն­բա­սում փլուզ­ված ճա­կա­տին ըն­դա­ռաջ: Գու­մա­րած, ռուս­նե­րը հար­ձակ­վում են մյուս բո­լոր ճա­կատ­նե­րում, եւ այս ա­մե­նի հան­րա­գու­մա­րը կա­րող է դառ­նալ պա­տե­րազ­մի վեր­ջը:

Իսկ ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի հե­տո ի՞նչ կլինի ՆԱՏՕ-ի հետ, որ­տեղ ա­ռանց այդ էլ լուրջ հար­ցեր կան՝ կապ­ված ա­մե­րիկ­յան եւ եվ­րո­պա­կան ի­րո­ղութ­յուն­նե­րի հետ: Կամ հա­ջորդ հար­ցը՝ իսկ Թուր­քիա­յի հա­մար նման վի­ճա­կում հայտն­ված ՆԱՏՕ-ն շա՞տ կա­րե­ւոր է, առա­վել եւս, երբ իր հա­րե­ւա­նութ­յամբ շատ ակ­տիվ զար­գա­նում են ռուս-ի­րա­նա­կան ռազ­մա­կան (ոչ միայն) հա­րա­բե­րութ­յուն­նե­րը, էլ չա­սած` Չի­նաս­տա­նի հսկա պո­տենց­յա­լի մա­սին: Ա­հա եւ BRICS գնա­լու եւս մեկ ա­ռիթ Ան­կա­րա­յի հա­մար:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում