Ինչո՞ւ են բահ ու քլունգով ընկել մանր ու մեծ բիզնեսի հետևից, ինչո՞ւ են հարկային բեռն ավելացնում․168.am

Տնտեսություն

168.am-ը գրում է․ Նիկոլ Փաշինյանը որոշել է մինչև վերջ հավատարիմ մնալ ինքն իրեն՝ ստել ու մոլորեցնել հասարակությանը։

Պաշտոնական տվյալներն ամիսներ շարունակ փաստում են պետական բյուջեով նախատեսված եկամուտների ահռելի շեղման մասին, ինչի հետևանքով ստիպված հետաձգում են ծախսերը, իսկ Նիկոլ Փաշինյանն անցած օրը հրավիրած մամուլի ասուլիսում, առանց աչք թարթելու՝ ստում է, ասում է՝ բյուջեում ճեղք չկա:

«Ինչի՞ համեմատ ճեղք»,- հարցնում է իրեն հարց տվող լրագրողին։

Պարզ չէ՞՝ ինչի՞։ Բյուջեում ե՞րբ է ճեղք գոյանում՝ երբ եկամուտները նախատեսվածից անհամեմատ քիչ են լինում ու դրա հետևանքով ֆինանսական ճեղք է առաջանում՝ նախատեսվածի ու չստացվի տարբերության չափով։

Այս տարվա բյուջեում այդ ճեղքը բավական մեծ է ու գնալով մեծանում է։

Բյուջեի միայն առաջին կիսամյակի եկամուտները շուրջ 117 մլրդ դրամով շեղում են տվել։

Այդքան հարկ, որը նախատեսել էին հավաքել, չեն կարողացել հավաքել:

Այս ամենն իմանալով՝ Փաշինյանը հայտարարում է՝ բյուջեում ճեղք չկա։ ՍՈ՛ՒՏ: Եթե սա ճեղք չէ, ապա ի՞նչ է։ Թե՞ կարծում են՝ բյուջեի ճեղքը պոզով-պոչով է լինում։

Նախատեսվածի համեմատ պետական բյուջե 8 տոկոսով պակաս մուտքեր են եղել։ Չեն կատարել նաև նախատեսված ծախսերը, այդ թվում՝ հարկերի բավարար չափով չհավաքման պատճառով։ Այս դեպքում էլ թերակատարումը հասնում է 12,5 տոկոսի։

Եթե հարկերի պատճառով ծախսերը հետաձգելու մասին չեն խոսում, ապա դա դեռ չի նշանակում, թե բյուջեում ճեղք չկա։

Բյուջեում առաջին կիսամյակի արդյունքներով աննախադեպ ճեղք է գոյացել։ Դժվար է անգամ հիշել, թե վերջին անգամ ե՞րբ էր բյուջեն հարկային եկամուտների այսպիսի մեծ բաց ունեցել, որը գնալով խորանում է։

Առաջին եռամսյակում եկամուտների ճեղքը 43,6 մլրդ դրամ էր, երկրորդում՝ գերազանցեց 73 միլիարդը։

Հարկերի հավաքման վերաբերյալ երբեմնի բարձրագոչ հայտարարություններ անող Նիկոլ Փաշինյանն այս մասին երբեք չի խոսել, որևէ անգամ չի ասել, որ հարկերի հավաքագրումը պարզապես ՁԱԽՈՂԵԼ ԵՆ։ Երբ իրավիճակը համեմատաբար լավ էր, ամեն ամիս, նույնիսկ ամիսը չավարտված, հայտարարում էր մուտքերի կատարումների ու գերակատարումների մասին, կառավարության նիստերը վերածում էր շոուների։

Այս տարվա սկզբից հարկային եկամուտների լուրջ ճեղք է գոյացել, ճեղքը գնալով խորանում է, թերակատարումը տեմպով ավելանում է, Նիկոլ Փաշինյանն այլևս հարկերի հավաքմանը չի անդրադառնում, չի ասում, որ մուտքերը 6 ամսում 117 մլրդ դրամով շեղվել են նախատեսվածից։ Դեռ մի բան էլ՝ փորձում է ստելով քողարկել իրականությունը։

Ամեն ինչ տանում է նրան, որ առաջիկայում բյուջեի այս ճեղքը կշարունակի ավելանալ։ Մինչև տարեվերջ այն կարող է անցնել 200 մլրդ դրամից։ Սա ահռելի շեղում է, որն անհնարին կլինի փակել՝ անգամ ողջ պահուստային ֆոնդը դրան ուղղելով։  

Պահուստային ֆոնդում կառավարությունն ընդամենը 55 մլրդ դրամ ազատ միջոցներ ունի։ Այն դեպքում, երբ միայն առաջին կիսամյակի բյուջեի հարկային եկամուտների ճեղքը դրանից առնվազն կրկնակի մեծ է։

Այդ պատճառով էլ բահն ու քլունգն առած՝ ընկել են բիզնեսի, մանր ու մեծ գործարարների հետևից։

Նախկինում՝ 2018-ից սկսած, երբ դեռ նոր էին զավթել իշխանությունը, իրենց բիզնեսի անխոնջ պաշտպան էին հռչակել, մեղադրում էին նախկին իշխանություններին բիզնեսին ճնշելու համար, հիմա բոլոր հնարավոր ու անհնարին միջոցներով քերում են, հարկային բեռն են համատարած ավելացնում…

Հիմա էլ արդարանում են, թե՝ այդպես են անում, որ երկրի, հասարակության կարիքները բավարարեն։ Բայց ստացվում է այնպես, որ միայն իրենց սեփական կարիքներն են բավարարվում, իրենք են հարստանում, տների ու դղյակների, բիզնեսների, այլ ունեցվածքի տեր դառնում։

«Այդ հարկերը ես հո մեր տո՞ւն չեմ տանում, կամ որևէ մեկն իր տուն չի՞ տանում»,- իրականացվող հարկային քաղաքականությունն ու հարկային բեռի բարձրացումներն այսպես է փորձում պաշտպանել Նիկոլ Փաշինյանը։

Հարց է ծագում՝ եթե չեն տանում, ինչպե՞ս են հարստանում։ Ովքե՞ր էին նա և իր թիմակից ՔՊ-ականները մինչև 2018-ին իշխանության գալը, ի՞նչ ունեին և հիմա՞ ինչեր ունեն։

Այսօրվա պաշտոնյաներից ում հայտարարագիրը բարձրացնում ես՝ պետական բյուջեի հաշվին միլիոնների եկամուտներ են ստացել, միլիոններ են կուտակել, բնակարաններ ու ավտոմեքենաներ են գնել։ Իսկ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը շարունակում է հազիվ գոյատևել։ Երեք միլիոնանոց երկրում 200 հազար մարդ աղքատ է։

Հպարտանում են, որ իշխանության գալուց հետո բյուջեն կրկնապատկել են, այնինչ՝ աղքատների քանակը մեր երկրում ինչպես եղել է, այնպես էլ մնացել է, գրեթե չի փոխվել։ Դա նշանակում է, որ բյուջեի փողով բնակչության աղքատ խավերի սոցիալական խնդիրները լուծելու փոխարեն՝ իրենց խնդիրներն են լուծել, իրենց եկամուտներն են ավելացրել։

Հարկային բեռն ամեն տեղ ավելացնում են, որ այսուհետ էլ կարողանան իրենց եկամուտներն ավելացնել։  

Իսկ աղքատները, ցածր եկամուտներ ունեցող հասարակության սոցիալական խավերը թող սպասեն, այնպես, ինչպես 44-օրյա պատերազմի խայտառակ պարտությունից հետո մինչ օրս Բաքվի բանտերում սպասում են հայ ռազմագերիները։

Շատերն են հիշում, որ 2021թ., հունիսին՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը բեմից բղավում էր «Բաքվի բանտերում գտնվող մեր եղբայրները կներեն մեզ ևս մեկերկու ամիս գերության համար»: Մինչև հիմա ստորացուցիչ պայմաններում գերիները Բաքվի բանտերում են:

 Որպես կանոն՝ տնտեսությունը զարգացնում է քաղաքացիների բարեկեցության համար ինստիտուցիոնալ նախապայմաններ ստեղծողը։ Բայց դրա համար հարկավոր է, որ տնտեսության զարգացումից ստացված օգուտները ճիշտ բաշխվեն, համաչափ բաշխվեն հասարակության տարբեր շերտերի միջև։ Եվ ոչ թե այնպես, ինչպես արել են ու անում են։

Դրա համար էլ իրենք հարստանում են, իսկ աղքատները՝ աղքատանում։

 Աշխատավարձերի ավելացումներից են խոսում, բայց ինչպե՞ս են դրանք ավելացել, ո՞ւմ հաշվին։ Իրենք միլիոն-միլիոնուկես դրամ  աշխատավարձեր են ստանում, մինչդեռ աշխատող քաղաքացիների գրեթե մեկ երրորդը բավարարվում է նվազագույն աշխատավարձով։ Ու տնտեսության, Նիկոլ Փաշինյանի ասած «կայուն զարգացումները», որոնք պիտի բարելավեին այս մարդկանց  բարեկեցությունը, ոչնչով չեն բարելավել։

Չեն բարելավելու նաև մոտ ժամանակներս, որովհետև առաջիկայում չկան սոցիալական վճարները՝ աշխատավարձերը, կենսաթոշակները, նպաստները, նաև նվազագույն աշխատավարձը բարձրացնելու հեռանկարներ։

 

https://iravunk.com/sim/?p=292084&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը