Տնտեսվարող սուբյեկտին հասցվում է մի այնպիսի անդառալի վնաս, որը թևաթափ է անում գործարարին. Ահազանգում է փաստաբանը

Իրավական

ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎՈՒՄ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՈՒՄ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՈՒ ՄԱՍՆԱՎՈՐ ՇԱՀԵՐԸ, ԵՐԲ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՄ ԱՅԼ ՀԱՆՑԱՆՔՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՌԳՐԱՎՈՒՄ ԵՆ ԳՈՐԾՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԸ, ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԵՌԱԽՈՍՆԵՐԸ, ՏԱՊԱԼՈՒՄ ՏՆՏԵՍՎԱՐՈՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 Վերջին շրջանում իրավապահ մարմինները ակտիվ միջոցառումներ են իրականացնում տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցանքների բացահայտման ու հանցանք կատարած անձանց պատասխանատվության կանչելու ուղղությամբ, որպիսի գործընթացը հաճախ զուգորդվում է այս կամ այն տնտեսվարողի մոտ խուզարկություններով, առգրավումներով:  
 Մերօրյա պայմաններում անհնար է պատկերացնել միջին կամ առավել ևս խոշոր գործարար ոլորտ, որտեղ կազմակերպության գործունեությունը մեծապես թվայնացված չլինի կամ ուղղակիորեն պայմանավորված չլինի տեխնիկական միջոցներով: Ողջամիտ է նաև, որ ապացույցների հավաքագրման գործընթացում նախաքննական մարմինը հաճախ ունենում է հենց այդ թվային տեղեկատվությունը ձեռք բերելու և հետազոտելու կարիք: 
 Այդ նպատակով ՀՀ քրեական դատավարության օրենսդրությունը քննիչին ընձեռել է բավարար դատավարական գործիքակազմով ու հնարավորություններով, որպեսզի քրեական վարույթում վերջինս ունենա այդ տեղեկությունները իրեն հասանելի դարձնելու հնարավորություն, սակայն այնպես, որպեսզի վարույթի շրջանակներում հետապնդվող հանրային շահը էապես չհակադրվի մասնավոր շահին, որպեսզի դրանք լինեն բավարար հավասարակշռված:
 ՀՀ քրեական դատավարության օրենսդրությունը (այսուհետ նաև Օրենսգիրք) քննիչին լիազորում է կատարել խուզարկություն, առգրավում, իսկ թվային տվյալներ որոնելու համար՝ թվային խուզարկություն: Օրենսգրքի 236-րդ հոդվածի համաձայն՝ «Թվային խուզարկությունը էլեկտրոնային սարքերում կամ կրիչներում պարունակվող թվային տվյալների որոնումն է: Վարույթի համար նշանակություն ունեցող տվյալները վերցվում են այլ կրիչի վրա պատճենելու եղանակով՝ ապահովելով այդ տվյալների և դրանցից կատարված պատճենների ամբողջականությունը:»:
 Օրենսգրքի 239-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ էլեկտրոնային սարքերում կամ կրիչներում պարունակվող թվային տվյալներն առգրավվում են այլ կրիչի վրա պատճենելու եղանակով՝ ապահովելով այդ տվյալների և դրանցից կատարված պատճենների ամբողջականությունը։
 Ինչպես դիտվում է վերոգրյալ իրավանորմերից, օրենսդիրը նախաքննական մարմնի համար նախատեսել է հանրային շահը սպասարկելու հնարավորություն և պետության ագրեսիվ միջամտության սահմաններ:
 Իսկ ի՞նչ է արվում գործնականում: Նախաքննական մարմինը խուզարկում և առգրավում է կազմակերպության գործունեության հետ կապված գրեթե ողջ գույքը՝ համակարգիչներ, էլեկտրոնային կրիչներ, սերվերներ, աշխատողների հեռախոսներ, դրանք փաստացի տեղափոխում է իր տիրապետության տակ, ընկերության գործունեությունը փաստացի դադարեցնում է և մոռանում առգրավված գույքի մասին, համակարգիչները և մյուս առարկաները ամիսներ շարունակ չեն հետազոտվում, թվային խուզարկության չեն ենթարկվում: Ընկերության գործունեությունը  տապալվում է, հաճախորդները սկսում են խզել պայմանագրերը, խնդիրներ են ծագում բանկերի հետ, անկատար են մնում կնքված պայմանագրերը, տնտեսվարողը զրկվում է տարբեր մրցույթների մասնակցելու հնարավորությունից, իսկ եթե մրցույթների արդյունքներով կնքվել են պայմանագրեր, ապա դրանք ժամանակին չկատարելու պատճառով հայտնվում է ամենատարբեր ցուցակներում: Կազմակերպության  աշխատողները զրկվում են իրենց հաճախորդների կամ գործընկերների  հետ հեռախոսակապի հնարավորությունից, քանզի չեն ունենում հասանելիություն առգրավված հեռախոսներում ֆիքսված հեռախոսահամարներին: Հետաքրքրականն այն է, որ հաճախ տնտեսվարող սուբյեկտը այդպիսի վիճակում է հայտնվում ոչ թե իր, այլ մեկ այլ կազմակերպության գործունեության հետ կապված քրեական վարույթի շրջանակում, որին այդ կազմակերպությունը նախկինում ինչ-որ ծառայություն էր մատուցել: 
 Արդյունքում տնտեսվարող սուբյեկտին հասցվում է մի այնպիսի անդառալի վնաս, որը վերականգնելու համար բազմաթիվ դժվարություններով անցած ու կայացած կամ կայացման փուլում գտնվող գործարարի համար այն այլևս դառնում է գրեթե անհնարին կամ տևական աշխատանք պահանջող, իսկ որոշներն էլ առհասարակ հիասթափվում և թևաթափ են լինում:
 Այդպիսով ունենում ենք մի իրավիճակ, երբ քրեական արդարադատության շրջանակում բացահայտորեն անտեսվում է մասնավոր շահը, «հանրային շահի» ծանրության տակ ուղղակի տրօրվում են և օրենսդրի կամքը, և օրենսդրական կարգավորումները:
 Այսօրինակ դեպքերի ու երևույթների դեմ պայքարի փաստաբանական ջանքերը չեն կարող բավարար լինել, քանզի կրում են անհատական բնույթ և վերաբերում են կոնկրետ սուբյեկտների: Այն պահանջում է համակարգային մոտեցում և պետական իրավասու մարմինների համատեղ աշխատանք, ինչի բացակայությունը սկսվում է դիտարկվել որպես պետական ամենաթողություն կամ պետականորեն պաշտպանված հակաիրավականություն:

Փաստաբան Գուրգեն Ներսիսյան

https://iravunk.com/sim/?p=292005&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը