iPhone 16 Pro-ն և Pro Max-ը կստանան 40 վտ լիցքավորում
ՀասարակությունՆոր iPhone 16 Pro-ն և Pro Max-ը ոչ միայն ավելի երկար կաշխատեն առանց վերալիցքավորման, այլև ավելի արագ կլիցքավորվեն։ Սարքերի աքսեսուարների արտադրությամբ զբաղվող Angry Miao ընկերության հիմնադրի տվյալներով՝ Apple-ի ապագա ֆլագմանները կունենան 40 Վտ արագ լարային լիցքավորման և 20 Վտ MagSafe անլար լիցքավորման աջակցություն։
Համեմատության համար նշենք, որ ներկայիս iPhone 15 Pro և Pro Max մոդելներն առաջարկում են միայն 27 Վտ լարային և 15 Վտ անլար լիցքավորում: Այսպիսով, նոր մոդելները ցույց կտան լիցքավորման հզորության նկատելի աճ։ Թեև սա դեռ համեմատելի չէ Xiaomi-ի, Vivo-ի և չինական այլ ապրանքանիշերի նույնիսկ էժան մոդելների հետ, սակայն 40 Վտ-ն արդեն զգալի բարելավում է Apple-ի սարքերի համար:
https://iravunk.com/sim/?p=291941&l=am/

