Իսկ «ինչականացվա՞ծ» է Մարությանը

Ներքաղաքական

«Պետական գաղտնիք»,- ահա այսպես է անվանել իր հերթական ներկայացումը «տեղական Զելենսկին»… Է՜հ, Հայկ Մարությանը, որը հիմա էլ խոստանում է պետական գաղտնիք բացահատել: Ենթադրում ենք, որ նախկին քաղաքապետ, այժմ՝ նորաթուխ կուսակցապետ Հայկ Մարությանի մոտ արթնացել է խիղճը, եւ նա որոշել է հանրությանը ներկայացնել ինչ-ինչ թալանված գումարների մասին իրական պատմություններ: Ով չի հիշում, հիշեցնենք՝ մամուլում լայնորեն շրջանառվեց, որ Երեւանի քաղաքապետի աթոռը զբաղեցրած անձը՝ 2018-2021 թթ. բազում խախտումներ է արել եւ իր ավելի քան 3 տարի պաշտոնավարման շրջանում Երեւանի քաղաքապետարանում արձանագրված ենթադրյալ չարաշահումներն ուսումնասիրման փուլում են դատախազության կողմից։

Ի վերջո, այս կառույցը պետք է որոշի՝ Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) բացահայտած խախտումները արդյո՞ք հանցագործություն են, եւ դրանցում մեղքի ինչ բաժին կարող է ունենալ Նիկոլ Փաշինյանի երբեմնի թիմակից Մարությանը։

Ակնհայտ է, որ «Պետական գաղտնիք» վերնագրով ներկայացման մեջ, ինչպես ներկայացված է անոնսում, Մարությանը պատրաստվում է «կծմծել» «Սրբազանացված, Կեցցե Հեծանվացած, Եվրոինտեգրված, Դոգացված» իրադարձությունները՝ մոռանալով, թե 2018 թվականին դեռեւս իշխանափոխության ընթացքում ինչպես էր Ալեն Սիմոնյանին հրմշտում բեմահարթակում, որ կանգնի առաջին շարքում «Հեծանվացած»…էհ, Նիկոլ Փաշինյանի կողքին:

Ու այս անձը Երեւանի ավագանու ընտրություններին մտավ պայքարի մեջ, իր դեմքով խմբակցություն ձեւավորեց ու վերադարձավ բեմ: Փաստացի, նրա կռիվը հերթական նոր ներկայացման համար էր, ոչ թե` պայքար հանուն երեւանցու: Ավելին՝ հիշեցնենք, որ ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը ժամանակին նրան գործնական առաջարկ էր անում՝ հեռահար կերպով բանակցելու ու Երեւանում իշխանություն փոխելու, սակայն նրա մեծն էգոն կամ օրվա իշխանության հետ կուլիսային պայմանավորվածությունները թույլ չտվեց համագործակցել ընդդիմադիրների հետ եւ իրավիճակ փոխել:

Ինչ վերաբերում է «Սրբազանացված» իրադարձություններին, ով ով, բայց Մարությանը չէ, որ պետք է քննադատի «Սրբազան պայքարը»: Ինքն իբրեւ ընդդիմադիր՝ ոչինչ չունի արած ՀՀ քաղաքացու համար:

Ինչեւէ, սպասենք զարգացումներին, թե Մարությանն ի՞նչ գաղտնիքներ է բացելու, թեպետ նախորդ ներկայացումը հուշում է, որ էլի լղոզելու է իրականությունը՝ աղմկոտ վերնագրի տակ: Չէ որ, միամտություն կլինի կարծել, որ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում Մարությանին հարթակ կտրամադրեն, որպեսզի ասի այն, ինչը դեմ է օրվա իշխանությանը: Իսկ եթե փորձի, դատախազի դարակից կհանվի մեղադրանքների մի մեծ փաթեթ:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում