«Փաստ». Ներողություն, իսկ ո՞վ է այս ամենի մեղավորը

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը վերջին ասուլիսում «հանկարծ» որոշեց սիրազեղուն վերաբերմունք ցուցաբերել առ... Ռուսաստան: Հասկանում ենք, որ անհավատալի կարող է թվալ, ուստի Նիկոլ Փաշինյանի ուղիղ խոսքը կմեջբերենք. «Ես ճիշտ չեմ համարում մեր գործընկեր Ռուսաստանի մասին վատ բառապաշարով խոսելը։ Ես շփվում եմ Վլադիմիր Պուտինի հետ, և մեր աշխատանքային ժանրը փոխադարձ հարգանքն է։ Ես չեմ ընդունում այն բառապաշարը, որը կա Ռուսաստանի նկատմամբ։ Այո, կան խնդիրներ, դրանք պետք է քննարկվեն, բայց մենք չենք կարող նման ձևով խոսել որևէ երկրի, մանավանդ Ռուսաստանի նման երկրի նկատմամբ, որի հետ բարեկամության ու համագործակցության խորը ավանդույթներ ունենք։ Դա պետական մտածելակերպ չէ»:

Իհարկե, սկզբունքորեն սխալ բան չի ասվել, լրիվ ընդհակառակը, սա այն բացառիկագույն դեպքերից է, երբ հնարավոր չէ նրա հետ չհամաձայնել: Բայց... մեկ վայրկյան: Ներողություն, իսկ ո՞վ բերեց-հասցրեց հայ-ռուսական հարաբերությունները ներկայիս վատագույն վիճակին, ո՞վ հասցրեց այն բանին, որ հիմա նման բաներ ասելու անհրաժեշտություն է զգացվում: Ո՞վ է այս վիճակի մեղավորը: Եվ ո՞ւմ է դիմում Նիկոլ Փաշինյանը: Տարիներ շարունակ, երբ բանիմաց ու լրջմիտ մարդիկ զգուշացնում էին Նիկոլ Փաշինյանին ու նրա քպականներին և քպամերձ շրջանակներին (որոնցից շատերն են, ի դեպ, աչքի ընկել հակառուսական ակտիվ դրսևորումներով), որ չի կարելի թշնամական տոն վերցնել Ռուսաստանի հետ հարաբերություններում, որ չի կարելի Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնել, որ չի կարելի այլոց հետ հարաբերություններ կառուցել ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունների հաշվին, անմիջապես հետևում էր փաշինյանական քարոզիչների ագրեսիվ ռեակցիան՝ է՛լ «ռուսուլման», է՛լ ռուսաֆիլ, էլ ռուսամոլ, էլ... եսիմ ինչ:

Ավելին, Փաշինյանի քարոզիչները, ՔՊ-ին շաղկապված ու հենց քպական գործիչներն իբր իրենց ներքաղաքական հակառակորդներին վարկաբեկելու նպատակով պիտակում էին «Ռուսաստանի ագենտ», «Կրեմլի շպիոն» արտահայտություններով: Էլ ավելին՝ անձամբ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի ու ռուսների հանդեպ թշնամանք ու ատելություն էր տարածում՝ բառացիորեն մինչև վերջերս անպատասխանատու հայտարարություններ անելով, թե Ռուսաստանը թշնամաբար է դիրքավորված Հայաստանի ու հայության հանդեպ, Ռուսաստանն է Ադրբեջանին հրահրել, որ հարձակվի Հայաստանի վրա, Ռուսաստանը թշնամու կողմից է և այդպես շարունակ:

Շատ չմանրամասնենք, այդ ամենը ամենօրյա ռեժիմով է եղել, բոլորիս աչքի առջև: Ու հիմա Նիկոլ Փաշինյանը ելնում ու նման բանե՞ր է ասում: Ո՞ւմ է ասում, էլի: Ինքը՝ իրե՞ն: Թե՞ ինչ-որ բան է փոխվել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում