«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Արձանագրվել է սպառողական վարկերի էական աճ, չաշխատող վարկերը նվազել են

Տնտեսություն

Հայաստանում սպառողական վարկերի էական աճ է նկատվում, ավելացել են նաև հիփոթեքային վարկերը, ընդհանուր վարկերի մեջ նվազել է վատորակ կամ չաշխատող վարկերի կշիռը՝ հասնելով 1.2 տոկոսի: Այս մասին ասաց Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Հասմիկ Ղահրամանյանը ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում` 2024 թվականի պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի վերաբերյալ հաշվետվության քննարկման շրջանակում: 

«Ներկայում մենք արձանագրում ենք սպառողական վարկերի էական աճ, հիփոթեքային վարկերի աճ: Դրանք փոխկապակցված են, որովհետև հիփոթեքային վարկերի աճը ինչ-որ ժամանակ հետո վերանորոգման և այլ ծախսերի անհրաժեշտության պարագայում հանգեցնում է սպառողական վարկերի աճի: Մենք գնահատում ենք, որ դրանք տնտեսության ներուժին չնպաստող գործոններ են»,–ասաց Ղահրամանյանը:

Նա հույս հայտնեց, որ տնտեսության կառուցվածքի բալանսավորման արդյունքում արդյունաբերությանը կամ գյուղատնտեսությանը տրվող վարկերի ծավալներն ավելի կավելանան:

«Մենք ունենք վատորակ կամ չաշխատող վարկերի էական նվազում ընդհանուր վարկերի մեջ: Դրանք 2022-ին կազմել են 2.8 տոկոս, 2023-ին՝ 2.4, ներկայում 1.2 տոկոս են ընդհանուր վարկերի մեջ: Դա շատ լավ ցուցանիշ է առհասարակ բանկային համակարգի պատմության ամբողջ ընթացքում»,-ասաց Ղահրամանյանը:

 

Ժամը՝ 16։00-ին Հայկ Բաբուխանյանը կլինի «Իրավունք TV»-ի ուղիղ եթերում ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան