Թող ունենան այնպիսի դպրոցական տարիներ, ինչպիսին ունեցել ենք մենք՝ հաղթանակած, խաղաղ ու անհոգ. Եղիազարյան

Մշակութային

Սեպտեմբերմեկյան եռուզեռը չշրջանցեց նաեւ մշակութային գործիչների ընտանիքներին: Դերասան ՆԻԿՈԼԱՅ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ դուստրը նույնպես այս տարի կհամալրի առաջին դասարանցիների շարքերը: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է նրա հետ: Այսպիսով՝ Նիկոկայ Եղիազարյանի դուստրը՝ ՌՈՒԲԻՆԱՆ, կհաճախի քաղաք Աբովյանի Վ. Համբարձումյանի անվան թիվ 10 հիմնական դպրոց: Նրան սեպտեմբերի մեկին դպրոց կուղեկցեն տատիկը, մայրիկն ու հայրիկը: Դերասան հայրիկն ասաց, որ դպրոցի ընտրության հարցում ինքն ու կինը երկար են մտածել.

— Զարմիկներս արդեն հաճախել են այդ դպրոցը, եւ արդեն իսկ ունենք մեր կարծիքը դպրոցի վերաբերյալ: Ասեմ, որ Ռուբինաս անհամբեր է սպասում դպրոցին, անգամ պարտեզ հաճախելու ժամանակից: Իր մեջ տպավորվել է, որ դպրոցն իրեն շուտ է մեծացնելու: Հատկապես երբ փոքր եղբոր՝ Ռուբենի հետ խոսում է, անընդհատ շեշտում է, որ ինքն արդեն մեծ է եւ դպրոց պիտի հաճախի, իսկ եղբայրը դեռ փոքրիկ է: Շատ կցանկանամ, որ այդ ոգեւորությունը մինչեւ վերջ պահպանի, որը շատ կարեւոր է իր ու մեզ համար:

Որպես արդեն դպրոցական տարիքի երեխա ունեցող ծնող՝ ինչպիսի՞ մտահոգություններ ունեք կապված դպրոցի եւ դպրոցական շրջապատի հետ:

— Մտահոգություններս, անշուշտ, շատ-շատ են: Առհասարակ, մտահոգություններն են շատ կապված երեխաների հետ, հատկապես, որ մեծանում են, պատասխանատվությունն առավել մեծանում է: Ես ցանկանում եմ, որ լինի հայեցի եւ գեղեցիկ միջավայր, որ երեխաս մեծանա, դաստիարակվի ու կրթություն ստանա մի այնպիսի մթնոլորտում, որտեղ առաջին հերթին կլինի լավ հայ՝ իր հայերեն մտածելակերպով, լեզվով ու շրջապատին պիտանի լինելով: Մենք այսօր այնքան բան ենք կորցրել ու տեսել, որ մեր մշակույթը եւ կրթությունը պահպանելը դարձել է առավել քան կարեւոր, ինչը պետք է լինի թե՛ տանը, թե՛ դպրոցում:

Կհիշե՞ք մեկ հիշարժան դեպք Ձեր դպրոցական տարիներից:

— Իմ դպրոցական տարիները եղել են շատ հիշարժան՝ թե՛ արկածների առումով, թե՛ ուսման մեջ: Լավ եմ սովորել, բայց չարաճճի եմ եղել՝ մշտապես դասերից փախել եմ, միշտ աչքի եմ ընկել: Հիշարժան տարիներ եմ ունեցել: Բայց, անկեղծ ասեմ, չեմ ցանկանա, որ ո՛չ աղջիկս, ո՛չ տղաս ինձ նման վարքագիծ ունենան: Իմ պատճառով անընդհատ ծնող էին կանչում դպրոց՝ վարքիս հետ կապված: Շատ հետաքրքիր պահեր եմ ունեցել, իհարկե, հիմա մի քիչ այլ կերպ եմ դրանք հիշում:

Ի՞նչ կմաղթեք առաջին դասարանի շեմին կանգնած երեխաներին եւ նրանց ծնողներին:

— Նրանք մեր ապագան են, նրանք մեր արմատներն ու հիմքն են: Ես նրանց կմաղթեմ լիարժեք հայ լինեն, հայերեն լեզուն սերտեն, գրականությունը իմանան, մեր հայ դասականներին ճանաչեն ու ոչ միայն նրանց ստեղծագործությունները, այլ նաեւ նրանց անցած ճանապարհն ուսումնասիրեն, որը եղել է դժվարին, բայց, այդուհանդերձ, պահել եւ փոխանցել են մեզ մեծ մշակույթ: Կցանկանամ, որ նրանք ոչ թե փոխեն, այլ լիարժեք կանգնեն իրենց դասականի կողքին, ապրեն լիարժեք կյանքով՝ խաղաղ, գեղեցիկ միջավայրում, օրինակելի լինեն, ու ամեն մեկն իր մասնագիտության մեջ լինի անհատ, որովհետեւ մենք եղել ենք այդպիսին: Նաեւ կցանկանամ, որ յուրաքանչյուր երեխա իր պետությունն ու պետականությունը, ինքնությունն ու քրիստոնեությունը երբեք չմոռանա ու պահի այն արժեքները, որոնք մենք փոխանցում ենք նրանց: Չէ որ երբ նրանք ծնվում են, ունենում են իրենց առաքելությունը, այստեղ տարիքն ու ժամանակաշրջանը կապ չունի: Առաքելություն՝ մեր բակի, մեր դպրոցի, մեր աշխատանքի ու շրջապատի հանդեպ: Ուզում եմ ապրեն խաղաղ, ունենան այնպիսի դպրոցական տարիներ, ինչպիսին ունեցել ենք մենք՝ հաղթանակած, խաղաղ ու անհոգ:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում