Նիկոլ Փաշինյանը դեռ չգիտի` կմասնակցեն Բաքվում կայանալիք COP 29–ին, թե ոչ

Ներքաղաքական

«Երբ ՌԴ գործընկերները խոսում են եռակողմ հայտարարության վերաբերյալ, ցավալի է տեսնել, որ նրանք գերիների հարցը շրջանցում են»,- ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը։

 

Ըստ նրա, եթե եռակողմ հայտարարությունը խաղաղության գործընթացի հիմք են, ապա պետք է հենց առաջին կետից ուսումնասիրել, թե ով ինչ աշխատանք պիտի իրականացներ ու չի իրականացրել։

 

Նա նշեց, որ իրենց գերիների, պատանդների, այլ պահվող անձանց հարցն իրենց շատ մտահոգում է, ամենօրյա աշխատանք են իրականացնում այդ ուղղությամբ. «Հասկանալի է, որ այդ աշխատանքը չի երևում, դա այդ աշխատանքի առանձնահատկութունն է»։

 

Նա նաև ասաց. «Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ որոշումը ես չեմ ստորագրել։ Ավելին, այդ որոշումից առաջ տեղի է ունեցել իշխանափոխություն, որը ողջունվել է Հայաստանում գործող հայտնի շրջանակների կողմից»։

 

Խոսելով արցախահայության վերադարձի իրավունքի մասին՝ Փաշինյանն ասաց. «Այն ընկալումներով ու ձևակերպումներով, որ ԼՂ մի շարք ներկայացուցիչներ փորձում են ներկայացնել հարցը, իրատեսական չեմ համարում։

 

Այն փաթեթավորումը, որը ներկայացվում է, հակասում է ՀՀ պետական շահին։ Ես Հայաստանի պետակա շահը չափում եմ ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքներով և իրավազորությամբ։ Սա մենք պետք է ուղիղ ասենք։

 

Ինձ համար ակնհայտ է, որ 1996 թվականից հետո՝ Լիսաբոնի գագաթաժողովից հետո, ԼՂ-ի հարցը չի եղել ԼՂ-ի հարցը, այլ եղել է ՀՀ պետականությունը զրոյացնելու հարցը, և ժամանակի մեջ ես դրանում ավելի եմ համոզվում»։

 

 Բաքվում կայանալիք COP 29–ին մասնակցություն.

 

«Մենք պատշաճ ժամանակում կկայցնենք որոշում` կմասնակցե՞նք Ադրբեջանում նոյեմբերին անցկացվելիք COP 2»–ին, թե ոչ։ Պետք է ուղիղ ասեմ, որ այս պահին մենք որոշում չունենք. ընդհանուր իրադրությունը, գործընթացները, մթնոլորտն այդ որոշման վրա չեն կարող չազդել»։

 

2020 թ. նոյեմբերի 9–ի հայտարարության մասին

 

«Եթե Երևանը մտադրություն ունենա հրաժարվել 2020 թ. նոյեմբերի 9–ի հայտարարությունից, ապա այդ մասին կհայտարարի։ Նոյեմբերի 9–ի հայտարարությանը չի կարելի նայել դրվագային, այլ ամբողջականության մեջ, այդ թվում` գերիների, պատանդների համատեքստում»։

 

Նրա խոսքով, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարության մեջ փորձ էր արվում ասել, թե տարածաշրջանի կոմունիկացիները չեն բացվում ՀՀ սաբոտաժի պատճառով. «Տարածաշրջանային կոմունիկացիները չեն բացվել մինչև այս պահը, այդ թվում` Ռուսաստանի մի շարք գործընկերների փաստաթղթի տրամաբանության հետ կապ չունեցող և դրան հակասող մեկնաբանությունների պատճառով։

 

Հաճախ այդ մեկնաբանությունները հակասել են ՌԴ նախագահի` նոյեմբերի 9–ի ձևակերպումներին»։

 

Փաշինյանը նշեց, որ իրենք պատրաստ են հենց վաղը բացել ավտոմոբիլային ճանապարհները։ 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում