Մենք ոչ ոքի նախագիծը չենք. «Արդար խոսք»-ը պատրաստվում է ընտրությունների

Ներքաղաքական

«Իրավունք»-ն անդրադարձել էր, որ մի շարք քաղաքական ուժեր վերջին շրջանում ակտիվորեն, բայց դեռեւս ոչ հրապարակային պատրաստվում են խորհրդարանական ընտրությունների՝ լինեն դրանք արտահերթ՝ հիմա, թե հերթական՝ 2026 թվականին: Եվ ահա «Արդար խոսք» նորաստեղծ կուսակցությունը պետական գրանցումից հետո` առաջիններից մեկն է, որը խոսեց այս մասին:

Կուսակցության խորհրդի անդամ, պահեստազորի գնդապետ ՄԻՀՐԱՆ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ վստահեցնում է՝ «Արդար խոսք»-ը պատրաստվում է մասնակցել արտահերթ ընտրություններին, իսկ եթե արտահերթ ընտրությունները չկայանան, ապա հերթական ընտրություններին: Իսկ թե ինչպիսի՞ աշխարհայացքային ուղղվածություն է ունենալու այս քաղաքական ուժը, նա ընդգծեց. «Հաճախ են մեզ հարցնում` ռուսամետ ենք, թե՝ արեւմտամետ, պիտի ասեմ՝ մենք հայամետ ենք ու ոչ ոքի նախագիծը չենք: Մենք դժվարությամբ գրանցեցինք կուսակցությունը՝ անհասկանալի տարբեր պատճառներով մերժում էին, սակայն համառորեն հասանք մեր նպատակին ու աշխատելու ենք հանուն մեր երկրի կայունության եւ բարելավման»:

Թե ովքեր են ընդգրկված այս կուսակցությունում, Միհրան Մովսիսյանը նշեց. «Կուսակցության շարքերում նախկին զինվորականներ էլ կան, նախկին ազատամարտիկներ էլ: Այո՛, ազատամարտիկը դարձել է նախկին, որովհետեւ, ցավոք սրտի, պետության կողմից ուշադրության չեն արժանանում։ Ունենք իրավաբաններ, տնտեսագետներ, սոցիալական հարցերով զբաղվող մարդիկ։ Այժմ մենք մտավորականների հետ առանձին աշխատանք ենք տանում, մնացած գործողություններն ենք կազմակերպում։ Ճանաչված քաղաքական գործիչներ, կարող եմ ասել, որ չկան կուսակցության շարքերում, քանի որ «ճանաչված» հասկացությունը չկա: Կան մարդիկ, որոնք ցավում են պետության ապագայի համար, եւ եթե ես եմ իրենց ճանաչում, ապա ես եմ երաշխավորում, իսկ եթե մեր հիմնադիր ժողովից մեկ ուրիշն է ճանաչում, ապա որեւիցե մեկը պետք է մեզ միանալու եւ կուսակցության անդամ դառնալու ցանկություն ունեցողներին պարտադիր երաշխավորի»:

Նշենք, որ վերոնշյալ կուսակցության նախագահն է Միհրան Մովսիսյանի որդին՝ ԱԼԲԵՐՏ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ, որը նաեւ «Հանրային ձայն» կուսակցության նախընտրական ցուցակով դարձել է Երեւանի ավագանու անդամ: «Իրավունք»-ը նրանից հետաքրքրվեց, թե արդյոք նոր կուսակցություն ստեղծելուց հետո՝ շարունակելու է մնալ Երեւանի ավագանու անդամ:

«Այո՛, ինչպես միշտ, այնպես էլ հիմա աշխատելու եմ՝ որպես անկախ ավագանի եւ ողջ ուժերս ներդնելու եմ Երեւանի եւ երեւանցու բարեկեցության համար: Ոչինչ չի կարող խոչընդոտել, որ իմ պարտքը կատարեմ հանուն մեր մայրաքաղաքի բարելավման: Որպես կուսակցության նախագահ՝ անելու եմ ամենը, որպեսզի հետագա ընտրություններում ունենանք մեր մանդատները նաեւ խորհրդարանում ու լծվենք Հայաստանի բարելավման եւ խնդիրների վերացման գործին», - շեշտեց նա:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում