Սիրահար եմ «սեւ» հումորի՝ սահուն մտնում եմ քաղաքականություն ե դուրս գալիս. Արեն Սաֆարյան

Սպորտ

Այն, որ մեր օրերում հումորը չափազանց կարեւոր է, զգում ենք անգամ ենթագիտակցորեն, սակայն հումորն էլ պետք է լինի որակով եւ «համով»: «Իրավունք TV»-ի հյուրը հումորիստ, դերասան ԱՐԵՆ ՍԱՖԱՐՅԱՆՆ է, ով ունի նուրբ հումոր, բայց, միեւնույն ժամանակ, «սեւ» հումորի սիրահար է:

«ՄԻ ՕՐ ՈՐՈՇԵՑԻՆՔ, ՈՐ ԼԱՎ ԹԵ ՎԱՏ ԳՆՈՒՄ ԵՆՔ ԵՎ ԱՊՐԵՆՔ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ»

— Ինչո՞ւ եւ ի՞նչ հանգամանքներում որոշեցիք Իրանի Իսլամական Հանրապետությունից տեղափոխվել Հայաստան:

— Սկսեմ նրանից, որ ես եւ կինս շատ էինք սիրում գալ Հայաստան՝ որպես տուրիստ: Գալիս էինք ու գնալուց միշտ երազում եւ մտածում, թե՝ բավական է Թեհրանից գալ եւ վերադառնալ, նստել Իրանում ու երազել հայրենիքի մասին: Ու այսպիսով մի օր որոշեցինք, որ լավ թե վատ գնում ենք եւ ապրենք հայրենիքում: Ասեմ, որ Թեհրանում ստացել եմ բարձրագույն կրթություն՝ ճարտարապետ եմ, բայց չեմ աշխատել իմ մասնագիտությամբ: Մենք այստեղ ունեցել ենք մանկական կոշիկների խանութներ, զբաղվել ենք դրանց արտադրանքով: Բայց թատերական կյանքն ու աշխարհը իմ կյանքում եղել է միշտ եւ ամենուր: Թատերական համալսարան չեմ գնացել, բայց աշխատել եմ տարբեր թիմերի հետ, խաղացել տարբեր ներկայացումներում: Աշխատել եմ բեմադրիչ, ռեժիսոր Սեդրակ Գոջամանյանի հետ: Այնտեղ ունեցել ենք խումբ՝ իրանահայ հումորիստի անունով, եւ սքետչեր էինք անում: Իսկ Հայաստանում առաջին ներկայացումը, որ խաղացել եմ, եղել է «Հոթել Կալիֆորնիա»-ն: Բախտս բերել է, աշխատել եմ դերասան Նարեկ Դուրյանի հետ: Եթե Իրանում մեկն ինձ ասեր, որ ես աշխատելու եմ Նարեկ Դուրյանի հետ, ասելու էի անհնարին բան եք ասում, բայց աշխատեցի նրա հետ, խաղացել եմ «Շեղշե լա Ֆամ» ներկայացման մեջ եւ այժմ էլ ներգրավված եմ մի ներկայացման մեջ, որի պրեմիերան արդեն եղել է, կոչվում է «Սիմա Դանսիկ»: Դրան զուգահեռ նաեւ իմ ստենդափներով եմ հանդես գալիս:

— Ավելի շատ նախընտրում եք ներկայացման մեջ դեր կերտել, թե՞ ստենդափով ներկայանալ հանդիսատեսին: Այսինքն՝ լինել բեմում միայնա՞կ, թե՞ թիմային աշխատանքի մարդ եք:

— Չեմ կարող տարբերություն դնել: Անգամ այդ առիթով եղել են խոսակցություններ, որ ստենդափները կխանգարի թիմային ներկայացումներին կամ՝ հակառակը, ես ասել եմ՝ «ստոպ» թիմային խաղը, ներկայացումները պետք է լինեն, իսկ կողքից իմ ստենդափները բոլորովին չեն խանգարի: Չէ, երբեք չեմ մտածի, որ պետք է անեմ միայն իմ ստենդափները ու չմասնակցեմ թատերական ներկայացումներին: Անգամ ինձ ասել են, որ ներկայացումները կխանգարեն իմ ստենդափներին այնքանով, որ հանդիսատեսը չի գա ինձ միայնակ տեսնելու, այլ կգա միայն թիմային խաղը դիտելու, բայց գործը, սցենարն ու խաղը, որ ճիշտ լինեն, ամեն բան լավ կլինի՝ հանդիսատեսը կգա ե՛ւ խաղ դիտելու, ե՛ւ ստենդափը:

«ԿԱՐՈՂ ԵՆ ՆԱԵՎ ՆԵՂԱՆԱԼ, ԲԱՅՑ ԵՍ ՉԱՓ ՈՒ ՍԱՀՄԱՆԸ ՉԵՄ ԱՆՑՆՈՒՄ»

— Դուք մշտապես ներկայացնում եք հումորային ժանր, իսկ կլինի՞ մի օր, երբ ներկայանաք դրամատիկ դերով, կերպարով:

— Նման փորձ ունեցել եմ Իրանում՝ մի ներկայացման մեջ: Անհնարին չեմ համարում, հատկապես երբ սիրում եմ այդ ժանրը: Ասում են, չէ, հումորի ասպարեզի արտիստները ավելի լավ կարող են ներկայացնել դրամատիկ ժանրը, քան հակառակը՝ դրամատիկից դեպի հումոր: Առհասարակ, մարդկաց ծիծաղ պարգեւելը շատ ավելի բարդ է:

— Քաղաքական կերպարներին շատ հաճախ եք անդրադառնում, չեն նեղանու՞մ:

— Պարզ է, որ կարող են նաեւ նեղանալ, բայց ես չափ ու սահմանը չեմ անցնում: Իհարկե, եղել են դեպքեր, երբ ինքս դիտել եմ կողմից իմ արված տեսանյութը ու զգացել, որ ինչ-որ մի տեղ չափն անցել եմ: Ես առհասարակ սիրահար եմ «սեւ» հումորի եւ սահուն մտնում եմ քաղաքականություն ու դուրս գալիս: Քաղաքական գործիչների կողմից արձագանք, որպես այդպիսին, չի եղել, սակայն հովանավորների կողմից եղել է: Օրինակ, եղել է, որ տեսանյութ տեղադրեմ էջումս, որտեղ խոսել եմ ներկա իշխանությունների մասին, եկել են ինչ-որ մարդիկ ու ասել՝ էդ ի՞նչ ես անում: Տեղում հաջորդ տեսանյութն եմ նկարել ու մեջտեղի այդ խաղը նրբորեն պահել եմ:

«ԹՈՂ ՄԵՆՔ ՈՐԱԿՅԱԼ ԳՈՐԾ ԱՆԵՆՔ ՈՒ 300 ՏՈՄՍԻ ՓՈԽԱՐԵՆ՝ ՎԱՃԱՌԵՆՔ 150 ՏՈՄՍ»

— Ներկա իրականությունը ՝ արվեստում, մշակույթում, երգարվեստում ինչպե՞ս կգնահատեք, երբ ամենուր հնչում է ցածրորակ երաժշտություն, նկարահանվում են էժանագին սերիալներ: Այս ամենի լուծումը Դուք ինչպե՞ս եք տեսնում:

— Մի արտահայտություն կա, որը մշտապես լսում եմ, եւ հաճախ ենք ընկերներով զրուցում այս թեմաների շուրջ, որ ասում են՝ ժողովուրդը դա է պահանջում: Հիմա շատերը փորձում են ներկայացնել մի բան, որը լինի արագ, թեթեւ, բայց գումար վաստակեն՝ հանդիսատեսը գա, տոմսը գնի, դիտի ու գնա: Բայց փոխարենը կարող ես արվեստի մի գործ ներկայացնել, որը քիչ մարդ կնայի, սակայն կլինի որակով, ու հանդիսատեսը դուրս գալով, ինչ-որ տեղ կմտածի, որ այսինչ արտահայտությունը տեղին էր, լավն էր: Ցավոք, այսօր այդպես չէ, ու այն, ինչ հիմնականում ներկայացվում է՝ ունենում է կարճ կյանք՝ լինի ներկայացում, թե երաժշտություն: Ու գիտե՞ք ինչով է չափվում այդ սանդղակը՝ դիտելիության արդյունքներով: Ես մի առակի նման խոսք ունեմ, ասում եմ՝ եթե խանութում հաց չկա, դու մի անորակ հաց ես արտադրում, ու մարդիկ ստիպված այդ անորակ, անհամ հացն են գնում, սակայն երբ մատուցում ես տեսականի, որակով ու համեղ, արդեն մարդիկ սկսում են ընտրել եւ վերցնել լավագույնը: Ինքս սերիալներում խաղում եմ, բայց պետք է չվախենալ տոմսերի քիչ վաճառքից: Թող մենք որակյալ գործ անենք ու 300 տոմսի փոխարեն՝ վաճառենք 150 տոմս, բայց ներկայացումից հետո, երբ տուն ես գնում, քեզ լավ զգաս ու մտածես, որ թեթեւ գործ չես արել ու ինչ-որ արժեքավոր բան ես փոխանցել հանդիսատեսին: Ցավոք, ամեն ինչ ֆինանսով են պայմանավորում ու քիչ գործ անելով:

— Հանդիսատեսը ի՞նչ նոր ծրագրերով սպասի Ձեզ:

— Շուտով ստենդափս է՝ «Մի սուտ էլ ես ասեմ» վերնագրով, որը տեղի կունենա հոկտեմբերի 4-ին եւ 25-ին «Բոհեմ» թատրոնում: Նաեւ շարունակվում է Նարեկ Դուրյանի «Սիմա Դանսիկ» ներկայացումը: Հիմա մի սցենարի վրա եմ աշխատում, որը հումորային եւ քաղաքական ժանրի մեջ է: Դեռ թիմը որոշված չէ, սակայն մի փոքր գաղտնիք բացեմ. նախնական որոշմամբ վերնագիրը «Կամուրջ» է լինելու: Ինչ-որ մեկը որոշում է իրեն կամուրջից նետել: Գալիս են ոստիկանը, լրագրողը, եւ ոչ ոք նրան չի օգնում, որ չգցի իրեն: Բոլորը մտածում են իրենց մասին՝ լրագրողն իր կադրի, ոստիկանն իր ժամանակի, տակի ռեստորանի տերն իր հյուրերի: Սա դեռ նախնական սցենարն է, որի վրա դեռ պետք է աշխատեմ:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում